Վիրավորանքներ, սթափվելու կոչեր եւ ... տարօրինակ քվեարկություն ԱԺ արտահերթում

03/07/2015 schedule11:20

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը երեկ ընթացավ փոխադարձ վիրավորանքներով, ոչ հանդարտ մթնոլորտում:

Օրակարգային միակ հարցը՝ օրերս ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված 200 միլիոն դոլարի արտահանման վարկը, որով Հայաստանը ՌԴ-ից նորագույն զինտեխնիկա է ձեռք բերելու, ներկայացնում էր պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Զինատեսակների ցանկը չհրապարակվեց, քանի որ պետական գաղտնիք է: Ըստ տեղեկությունների, խոսքը «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգերի մասին է: Փոխնախարարը հայտնեց, որ վարկը կտրամադրվի 13 տարով, առաջին 3 տարին՝ արտոնյալ պայմաններով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։ «Մենք ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ չի եղել նախկինում: Այս ամենը ուղղված է մի բանի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում ապահովել խաղաղություն, ապահովել ուժերի հավասարակշռություն»,- հայտարարեց Նազարյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրին՝ հնարավո՞ր է արդյոք, որ տրամադրվող գումարը ծախսվի էլէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու վրա, որի բեռն իր վրա է վերցրել կառավարությունը, փոխնախարարը պատասխանեց. «Գումարը տրամադրվել է միայն ռուսական արտադրության զինամթերք գնելու համար։ Հետեւաբար՝ վստա՛հ եղեք, որ ոչ մի կոպեկ չի ծախսվի այլ կարիքների համար, հատկապես այն նպատակով, որը դուք նշեցիք»։ Զուրաբյանը հայտարարեց, որ չի վստահում իշխանություններին, եւ լրացուցիչ երաշխիքներ պահանջեց, որ գումարը չի ծախսվի էլէներգիայի պարտքը մարելու վրա։ «Դուք իրավունք ունեք չհավատալ։ Դա ձեր գործն է։ Ցուցակում ներկայացված է առաջիկա գնումների թիվը»,- պատասխանեց Նազարյանը։ Արդեն իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե չի հասկանում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ հոսանքի բարձրացման վնասը կառավարությունը կփոխհատուցի ոչ թե սոցիալական կամ այլ ծրագրերի, այլ հենց անվտանգության համար նախատեսված գումարներից։ «Ո՞վ է նրան նման իրավունք տվել, ի՞նչ է սա, շանտա՞ժ, անվտանգության հետ կապված ձախողումների պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա՞։ Իրականում մեր երկրի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը թալանն է, պետական իշխանության վերից վար կոռումպացվածությունը։ ՀՀ-ում մեկը, ով իր բոլոր խնդիրները լուծում է երկրի անվտանգության հաշվին, դա իշխող ռեժիմն է»,- ասում էր Զուրաբյանը: Հետո հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայի հակամարտությունը իշխանությունների համար լավ ավարտ չի ունենալու: «Սթափվե՛ք, սթափվե՛ք»,- ոստիկանապետին մեջբերելով՝ ասաց Զուրաբյանը՝ այդուհանդերձ նշելով, որ ՀԱԿ-ը «կողմ» է քվեարկելու համաձայնագրին։ Ինքը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ» քվեարկեցին: Նույն խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը փոխնախարարին հետեւյալ հարցն ուղղեց. «Փաստաթղթում նշված է՝ եթե վարկը դառնում է ժամկետանց, 3 տոկոսը դառնում է 4.5 տոկոս: Ժամկետանց պարտք դառնալու դեպքում պարտքը դառնում է համախմբված պարտք եւ համախմբված պարտքի դեպքում ռուսական կողմն իրավունք է ստանում համախմբված պարտքը հայտարարել անմիջապես մարման ենթակա: Չեմ կարող ասել, որ պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց ֆինանսիստ եմ եւ գտնում եմ, որ սա շատ դաժան միջոցառում է, դաժան պատժիչ տնտեսական գործողության հստակ տարրեր պարունակող: Այսինքն՝ ՌԴ կողմը իրավունք է ստանում ինչ ուզենա հայտարարի, ինչո՞ւ է այսպիսի դաժանություն դրսեւորել»: Նազարյանը պատասխանեց, որ եթե մաթեմատիկական հաշվարկներով 4.5 է դառնում, ապա այո, այդպես է. «Ինչ վերաբերում է դաժանությանը, ես էլ, ճիշտն ասած, պարտքերի մասնագետ չեմ: Կարծում եմ՝ այստեղ որեւէ սարսափելի բան չկա»: Բագրատյանը քվեարկությանը չմասնակցեց: Զարուհի Փոստանջյանը, ով վերջում միակն էր, որ «դեմ» քվեարկեց համաձայնագրին, փոխնախարարին հարցրեց. «Նշեցիք, որ մեր ռազմավարական դաշնակիցն է տրամադրում այս վարկը եւ հավասարակշռությունը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է այս զինատեսակը: Մինչդեռ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա էլ մեզ վարկ է տրամադրում՝ մեր արտաքին պարտքն է ավելացնում: Հիմա սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերական հարաբերություններ են, որ մեր հակառակորդին անընդհատ զինում է, հետո էլ մեզ ստիպում է, որ իրենից պարտք վերցնենք եւ հավասարակշռությունը պահենք: Սա խոսում է այն մասին, որ դուք գնացել եք, ձեզ ստորացրել եք եւ հիմա եկել եք մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որը ստորացուցիչ պայմաններում ՀՀ-ին դնում է ահավոր վատ վիճակի մեջ: Ե՞րբ են այս հարաբերությունները վերանայվելու եւ վերջիվերջո՝ ՀՀ-ի անունից ե՞րբ եք ոչ թե ստորադասի, այլ հաշիվները ճշտելու հայտ ներկայացնելու»: Նազարյանը հայտարարեց, որ պատգամավորը վիրավորում է եւ նրա դիրքորոշումն անհասկանալի է: «Ասում եք՝ ստորանում եք, չգիտեմ՝ դուք խորությամբ պատկերացնո՞ւմ եք անվտանգության միջավայրը, ռեա՞լ եք պատկերացնում ուժերի հարաբերակցությունը եւ այն սպառնալիքները, որոնք առկա են: Եթե ուսումնասիրեիք, նման տոնով չէիք դիմի մեզ»: Փոստանջյանը կրկնեց ասածը՝ ՀՀԿ-ական Շմայսի ռեպլիկների ներքո: «Ըմբռնումով մոտեցեք»,- արդեն Փոստանջյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ի դեպ, թեեւ պատգամավորը հայտարարել էր, որ «Ժառանգություն»-ը «դեմ» է օրինագծին, սակայն Ռուբիկ Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը «կողմ» քվեարկեցին: Արեւմտամետներ Թեւան Պողոսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն էլ բացակա էին:

Երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը որոշեց պաշտպանել համաձայնագիրը, Փոստանջյանը նրան մեղադրեց ապատեղեկատվություն տարածելու մեջ: Հարությունյանն արձագանքեց. «Եթե կա մեկը, ով համառորեն փորձում է հանրությանը մոլորեցնել, դա պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ կարող եմ ապացուցել»: ՀՀԿ-ականները պնդում էին, թե վարկի պայմանները բացառիկ են, ՌԴ-ն մեզ զենք է մատակարարում այնպիսի պայմաններով, ինչպես ռուսական բանակին: Ի վերջո, համաձայնագիրը վավերացվեց 96 «կողմ», 1 «դեմ» եւ 0 «ձեռնպահ» ձայներով:

Տպել
2971 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե