Մեծ ժողով Բաղրամյան 26-ում

18/06/2015 schedule15:20

Նախօրեի երեկոյան Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը հանդիպել է այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հանդիպել էր այս տարվա մարտի 13-ին:

Այս անգամ, սակայն, հանդիպումը ոչ թե առանձին-առանձին է եղել, այլ բոլորով միասին: Թեման սահմանադրական փոփոխություններն են եղել: Իշխող ՀՀԿ-ից ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանն ու Վահան Բաբայանը, դաշնակցությունից՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արսեն Համբարձումյանը: ՕԵԿ-ից եղել են Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանն ու եւս երկու հոգի՝ հանրությանն անծանոթ: Բաղրամյան 26-ում են եղել նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը: Մի խոսքով՝ տեղի է ունեցել լայն ֆորմատով փակ հանդիպում, որի մասին, ի տարբերություն մարտի 13-ի հանդիպումների, պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց: Հանդիպման սկզբում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե հանձնաժողովն առանցքային հարցերի շուրջ ինչ եզրահանգումների է եկել, բայց հուլիսի 1-2-ին Վենետիկի հանձնաժողովի հետ սպասվող հանդիպումից հետո միայն, երբ սույն հանձնաժողովը իր տեսակետը կհայտնի մասնագիտական հանձնաժողովի եզրահանգումների վերաբերյալ, Սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման կներկայացվի: Հանդիպմանը մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ հիմնականում խուսափում էին խոսել հանդիպման մասին՝ նշելով, որ այն փակ է եղել եւ կոռեկտ չէ բարձրաձայնել քննարկման մասին: Մեզ, սակայն, հաջողվեց մի շարք մանրամասնել ճշտել; Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների 2 տարբերակ չի ներկայացվելու: Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք կանգ են առել կառավարման խորհրդարանական համակարգի մոդելի վրա եւ վերջնական տարբերակում դա է ֆիքսված: Այսինքն՝ որեւէ փոփոխություն այս առումով տեղի չի ունեցել: Նաեւ նա նշել է, որ Սահմանադրության նախագծում ամրագրվելու է 100 տոկոս համամասնական ընտրական համակարգը: Հարությունյանը տեղեկացրել է միայն, որ Վենետիկի հանձնաժողովի հետ պետք է վերջնական եզրահանգման գան, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգի ո՛ր տարատեսակն ամրագրեն փոփոխությունների տեքստում՝ վարկանիշայի՞ն, թե՞ մեկ այլ: Նաեւ, ըստ մեր աղբյուրների, կարծես թե լուծվել է խնդիրը, թե ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ խորհրդարանական համակարգին անցնելուց հետո: Որոշվել է, որ դա երկրի ապագա նախագահը չի լինելու, ով, այդուհետ, սիմվոլիկ լիազորություններ է ունենալու, ընտրվելու է խորհրդարանի կողմից, այսինքն՝ այլեւս երկրի նախագահի համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու. ըստ նախագծի, ՀՀ ապագա նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ է ունենալու: Հարությունյանը տեղեկացրել է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցում առաջնորդվելու են Գերմանիայի կամ Իսրայելի տարբերակով: Ըստ այդմ՝ սույն ֆունկցիան, ամենայն հավանականությամբ, կդրվի երկրի վարչապետի վրա: Բոլորովին այլ կառուցվածքով անվտանգության խորհուրդ է ստեղծվելու, որը ենթարկվելու է կառավարությանը: Բայց վերջնական հայտարարություն այս հարցի շուրջ կարվի Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից հետո: Նաեւ փոփոխությունների տեքստում ամրագրվել է, որ երկրի կառավարությունը պետք է ռեալ հաշվետու լինի երկրի խորհրդարանի առջեւ, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա է՝ ձեւական: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել Գագիկ Հարությունյանին եւ Սերժ Սարգսյանին: 

Աշնանը Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով, իսկ բուն հանրաքվեն սպասվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում հաստատելով նախօրեի հանդիպման մասին տեղեկությունը, հայտարարեց, որ փակ հանդիպման մասին հրաժարվում է որեւէ բան ասել, ապա հայտարարեց, որ երկրի կառավարման մոդելի շուրջ իրենց տեսակետը չի փոխվել, իրենք դեմ են խորհրդարանական համակարգին: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն կարծես թե մասնակցելու է մարդու իրավունքների վերաբերյալ հատվածների բովանդակային քննարկումներին: Ի դեպ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ, երբ քննարկվել է սահմանադրական փոփոխությունների հարցը, ԲՀԿ-ն համազեկուցողներին հայտնել է, որ երբեւէ կատեգորիկ չեն եղել մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ հարցում  ԲՀԿ դիրքորոշումը հայտնելուց եւ կուսակցությունն իր մոտեցումներն ունի, թե ինչպես է հնարավոր բարելավել Սահմանադրության այդ դրույթները:

Հանդիպմանը մասնակցած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս չէր ցանկանում փակագծեր բացել: Նա ասաց ընդամենը, որ շատ անկեղծ եւ արդյունավետ հանդիպում է եղել, քննարկվել են բոլոր դրույթները, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր քաղաքական ուժերի մոտ մտահոգություն են պատճառել: «Որեւէ կոնկրետ վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը եւս մեկ անգամ, հանդիպելով քաղաքական ուժերի հետ, մասնագիտական խումբը ներկայացրել է իր կողմից կատարած աշխատանքի ավելի ամփոփ պատկերը: Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներից հետո կշարունակեն աշխատանքը: Ես դրական եմ գնահատում այս անկաշկանդ քննարկումները»,- ասաց Սահակյանը:

Տպել
3684 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը