«Ռազբորկա» Ազգային ժողովի այգում

10/06/2015 schedule12:00

Հանրաքվեի մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումները խորհրդարանում երեկ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում անցան:

Պատգամավորներն իրար մեղադրում էին անգրագիտության ու ընտրակեղծարարության մեջ: Արդեն ընդմիջման ժամանակ ԱԺ ՕԵ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Խաչատրյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանն ու Միքայել Մանուկյանը իջել էին ԱԺ այգի՝ «հարաբերություններ պարզելու»: Մոտ կես ժամ զրուցելուց հետո, նրանք հետ վերադարձան ԱԺ շենք՝ հրաժարվելով մեկնաբանություններից:

Բանն այն է, որ քննարկման ժամանակ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հղում անելով մամուլին, մի քանի թվեր մեջբերեց, որոնց համաձայն՝ Արտաշատում, Աբովյանում եւ Ալավերդիում, որտեղ կիրակի օրը քաղաքապետի ընտրություններ էին տեղի ունեցել, ընտրողների եւ բնակչության թիվը գրեթե նույնն է եղել: Հետո էլ խոսեց նույնականացման՝ ID պլաստիկ քարտերի մասին, որոնք լայնորեն կիրառվել են վերոնշյալ ընտրությունների ժամանակ եւ լուրջ խնդիր են դառնալու առաջիկա ընտրություններում, ու քննադատեց օրինագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ կրկին հայտարարեց, թե սպասվող հանրաքվեով Սերժ Սարգսյանը մտադիր է վերարտադրվել եւ պահպանել իր անձնական իշխանության ռեժիմը: Հանրաքվեի մասին օրինագծի համահեղինակ եւ հիմնական զեկուցող, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խիստ էմոցիոնալ արձագանքեց, նախկին իշխանություններին՝ ի դեմս ՀԱԿ-ի, մեղադրեց կեղծարարության մեջ, հետո էլ ասաց, որ եթե հանրաքվեի քարոզչության համար հատկացված ժամերի 50 տոկոսը տային ՀԱԿ-ին, գուցե այդ ժամանակ գոհ լինեին: Զուրաբյանը Մինասյանին մեղադրեց ստախոսության մեջ, որին Մինասյանն արձագանքեց. «Ստախոսը դու ես, որ էս ամբիոնից՝ կանգնած՝ ինչ ասես ասում ես: Չի կարելի էդ աստիճան իրավական տգիտություն հնչեցնել: Սա քաղաքական համաձայնեցման հնարավորություն է: Առաջարկներ ներկայացնում եք, թռնում եք Իրկուտսկ է, Յակուտսկ է… ու հետո կանգնում, աշխարհացունց բաներ եք ասում»: Մինասյանի ելույթի ժամանակ ՕԵ պատգամավորները պարբերաբար ռեպլիկներ էին թողնում, որոնց եւս Արծվիկ Մինասյանը խիստ արձագանքեց. «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան: Ձեր շատ մտքեր ուղղակի իրավագիտական անգրագիտություն են»: Իսկ երբ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «ձեռնպահ» են քվեարկելու օրինագծին, Մինասյանը ԲՀԿ-ին մեղադրեց աչքակապության մեջ՝ հայտարարելով, որ նրանց քաղաքական հորից են սկսվել ժողովրդավարության տրամաբանության խախտումները:

Հիշեցնենք, հանրաքվեի մասին օրենքի հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:

Մի խոսքով, քննարկումը շատ բուռն անցավ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթ ունեցավ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ոչ իշխանականներին մեղադրեց դեմագոգիայով զբաղվելու մեջ եւ հորդորեց հավաստի աղբյուրներից օգտվել: 

Երբ Հեղինե Բիշարյանին հարցրեցինք, թե ի՞նչ խնդիր է տեսնում նույնականացման քարտերի մեջ, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքացի հիմա հնարավորություն ունի վճարել եւ ձեռք բերել այդ քարտերից, որոնք փոխարինում են անձնագրերին, եւ դրանով նա կարող է գնալ ընտրության: Բայց դրանց վրա ոչ հասցե կա, թե դու որտեղի բնակիչ ես, միայն գրված է քո անուն-ազգանունը եւ երբ ես ստացել: Բացի այդ՝ ընտրությունների ժամանակ անձնագրում կնիք է դրվում, որ դու մասնակցել ես ընտրությանը: Բայց այդ պլաստիկ քարտի վրա ո՛չ կնիք է հնարավոր դնել, ո՛չ էլ հասցե կա, որպեսզի երեւա՝ դու տվյալ տարածքի ընտրող ես, թե ոչ: Քեզ կարող են տալ մի ցուցակ, ասել՝ սրա փոխարեն ես ընտրելու, նրա փոխարեն, մի խոսքով՝ դու կարող ես ամեն տեղ մտնել քվեարկության: Իսկ մենք գիտենք՝ ինչպես են քվեարկում մահացածների եւ բացակայողների փոխարեն: Արդյունքում ստացվում է, որ պլաստիկ քարտով կարող են հսկայական քանակի խախտումներ անել»: Մեր հարցին՝ փաստորեն, սույն քարտերը նպաստելու են հանրաքվեն կեղծելո՞ւն, Բիշարյանը պատասխանեց. «Ես ասացի, որ առջեւում հանրաքվեն է, եկեք, տեսնենք՝ ինչ ենք անում: Ես այդ հարցով նաեւ դատախազին եմ դիմել»:

Արծվիկ Մինասյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ քարտերը, թեեւ այս պահին խնդիր են, բայց նաեւ դրանից օգտվելով՝ կարելի է լավ ընտրական համակարգ առաջարկել: Հարցին՝ արդյո՞ք այդ քարտերը չեն նպաստելու առաջիկա հանրաքվեն եւ  համապետական ընտրությունները կեղծելուն, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում: Պետք է Ընտրական օրենսգրքի փոփոխություն նախատեսվի: Օրինակ՝ ընտրություններում այն կարող է էլեկտրոնային եղանակով մուտք արվի, որից հետո էկրանի վրա կերեւա թե՛ անձի նկարը, թե՛ անուն-ազգանունը, ինչը նաեւ հանրային վերահսկողության հնարավորություն կտա, էլեկտրոնային հաշվառում կարվի, նաեւ կերեւա՝ ինքը տվյալ տեղամասում ընտրելու իրավունք ունի՞, թե ոչ»: Երբ նկատեցինք, թե դա հսկայական ծախս է եւ տեխնիկական բարդություններ կարող են առաջանալ, Մինասյանը հայտարարեց, որ այսպես, թե այնպես՝ այդ քարտերը կարդացող սարքեր ունենք, եթե քարտը ներմուծվում է, յուրաքանչյուր տեղամասում պետք է այն կարդացող սարք տեղադրվի եւ բոլոր համայնքները պետք է ունենան դրանցից:

Տպել
4561 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը