ՀԱԿ-ը նոր առաջարկ ունի

04/06/2015 schedule13:55

Վաղը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը՝ «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին»:

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով: Որոշման երկրորդ կետով էլ առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ եւ հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել եւ ԱԺ ներկայացնել դրանց վերացմանը, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաեւ այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագրում:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ տնտեսական հանձնաժողովին սույն ոլորտում մոնիտորինգ իրականացնելու լիազորություն է տրվելու: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նման նախագիծ էր ներկայացրել, որը տնտեսականի նախորդ նիստում դրական եզրակացություն էր ստացել: Հաշվի առնելով գազի համակարգի ուսումնասիրման հարցերով «գազի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, դրա քննարկման ընթացքում հնչեցված առաջարկությունները, տնտեսական հանձնաժողովին սույնով հնարավորություն է տրվում դրանք քննարկել բոլոր իրավասու մարմինների, այդ թվում՝ նաեւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների եւ համակարգի ձեռնարկությունների հետ: Յուրաքանչյուր նստաշրջանում տնտեսական հանձնաժողովը պետք է 1 անգամ գրավոր եզրակացություն ներկայացնի ԱԺ՝ կատարված առաջարկությունների իրացման վերաբերյալ՝ թե՛ սակագների, թե՛ առհասարակ՝ համակարգի բարեփոխումների ուղղությամբ: «Այսինքն՝ առնվազն մի նախագիծ, որին նաեւ ես էի միացել, այս իմաստով անցել է. տնտեսական հանձնաժողովը պետք է մոնիտորինգ անի եւ մանրամասն ուսումնասիրի խնդիրները: Բնականաբար, ՀԱԿ-ի նախագծի դեպքում էլ ես չեմ տեսնում պրոբլեմ: Ի վերջո, այս հարցերը պետք է բացահայտվեն»,- ասաց Պողոսյանը:

Տնտեսական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ, գործարար Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծն իրականում քաղաքական է, այլ ոչ տնտեսական: Մեր հարցին՝ տնտեսական հանձնաժողովի նիստում ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ի նախագծին, արդյո՞ք այն ընդունելի չէ ՀՀԿ-ի համար, գործարար-պատգամավորը պատասխանեց. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, որն ինչպես կորոշի, ես այդպես կանեմ: Դա կոնկրետ երկրի տնտեսության զարգացմանը չի վերաբերում, դա կոնկրետ ինչ-որ մի հարկատեսակի չի վերաբերվում, որ ես իմ կարծիքը հայտնեմ: Բոլորն էլ գիտեն, շատ ժամանակ ես ավելի չոր եմ խոսում, քան ցանկացած ընդդիմություն, բայց ձեր նշած հարցը քաղաքական հարց է»: Նա հայտարարեց նաեւ, որ գազային ժամանակավոր հանձնաժողովը երբեւէ իրենց մասնակից չի դարձրել  քննարկումներին: «Ոչ մի բանից ես տեղյակ չեմ, ինչպե՞ս կարող եմ ոչ մի բանից տեղյակ չլինելով՝ ասել՝ համաձայն եմ կամ համաձայն չեմ, երբ իրենք 6 ամիս է այդ թուղթը՝ հանձնաժողովի եզրակացությունը, այս կողմից տանում են այն կողմ, այն կողմից տանում են այս կողմ: Հանձնաժողովի անդամները հավաքվում են, իրենք որոշում, մեզ ոչ մի բան չեն ասում: Մենք ոչ մի բանով ընդգրկված չենք այդ աշխատանքներում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: 

Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀԱԿ-ը իրականում պարզապես ականջահաճո նախագիծ է ներկայացրել: «Բայց տնտեսական հանձնաժողովը կքննարկի եւ կորոշի»,- ասաց նա: Այդուհանդերձ, ՀՀԿ-ի համար ընդունելի չէ՞ գազային հանձնաժողովի եզրակացությունը դատախազություն ուղարկելու առաջարկը: Բաղդասարյանը պատասխանեց. «Դե, եթե նմանատիպ հիմքեր կլինեն, հանձնաժողովը ինքը որոշում կկայացնի, ՀԱԿ-ը չի կարող: Բայց դա իր գործն է, կարող է նաեւ ներքին կարգով ինքը դիմի: Բայց դրա համար կա հանձնաժողով, հանձնաժողովը կտա եզրակացություն եւ դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները»: Ինչ վերաբերում է սակագնի իջեցմանը, Բաղդասարյանն այն լուրջ չի համարում: «Ես այդքան լուրջ չեմ համարում այդ առաջարկությունները, ականջահաճո հայտարարություններ են: Եթե մասնագիտական քննարկումների արդյունքում կլինեն մոտեցումներ, որ կարող է, իրոք, նման բան լինել, այլ հարց է: Բայց դրան մասնագիտորեն է պետք մոտենալ, ոչ թե քաղաքական հայտարարություններով»:

Դատելով ամենից՝ ՀԱԿ-ի նախագծին տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տա: Բացի այն, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովին արդեն սույն ոլորտում մոնիտորինգ իրականացնելու լիազորություն է տրվում, նաեւ ԱԺ իրավաբանական վարչությունը եզրակացություն է ներկայացրել ՀԱԿ-ի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախագծի մեջ իրավաչափ չէ «չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու» ձեւակերպումը, հետապնդում պետք է հարուցվի ոչ թե ԱԺ որոշման, այլ վարույթն իրականացնող մարմնի ՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման հիման վրա: Իրավաբանական վարչությունը նշել է նաեւ, որ անթույլատրելի է «մեղավորներին պատժելու նպատակով» ձեւակերպման օգտագործումը, քանի որ դատախազությունն իրավասու չէ որոշել մեղավորներին եւ պատժել նրանց, իսկ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը չի սահմանում որեւէ ընթացակարգ, որի համաձայն՝ ԱԺ-ի կամ այլ պետական մարմնի առաջարկությունների հիման վրա հանձնաժողովը պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել, ավելին՝ գազի հանձնաժողովի եզրակացության մեջ նշված թերությունները եւ բացթողումները ընդամենը կարծիքներ են եւ չեն կարող դիտարկվել որպես հաստատված փաստեր:

Այդուհանդերձ, քննարկումը խոստանում է հետաքրքիր լինել:

Տպել
2435 դիտում

Բողոք Թբիլիսիում. քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ ժամկետից շուտ քարոզարշավ

Նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը. Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներն ու մարզիկները՝ Մել Դալուզյանի մասին

Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում խնդիրը հարթվել է, բոլորը սնունդ ընդունել են. պարզաբանում

Սեյրան Օհանյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Այսպես խոսեց Մաստեր Մյաուն

Մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

Լիտվայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Այս կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը. գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. Ա. Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետի հետ

Հայտնի է ՀՀ վարչապետի եւ Աննա Հակոբյանի Իտալիա այցի օրակարգը

Օրենսդիրը քննարկում է պետական սահմանի անցակետում հակահամաճարակային վերահսկողության նախագիծը

ՄԻՊ-ը տեղեկատվական արշավի շրջանակում ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 28 հոգուց բաղկացած պատվիրակությամբ մեկնում են Իտալիա

Վերջին անգամ Իտալիան 1 խաղում 9 գոլ է խփել 71 տարի առաջ

Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում, վաղը ՀՀ-ում և 50 երկրում գագաթնաժողովներ կլինեն

ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու նախագիծը

Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. ԱԺ նախագահը՝ Գեւորգ Պետրոսյանին

Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը (տեսանյութ)

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուն ՀՖՖ ղեկավարներին մեղադրում է դիրքը չարաշահելու մեջ. ՀՖՖ-ն հերքում է