Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում բացվել է Հիշատակի եւ պատվի ծառուղի

08/05/2015 schedule17:39

Հաղթանակի օրվա կապակցությամբ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում այսօր կայացել է Հիշատակի և պատվի ծառուղու բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպոյի տարածքում տեղադրված են վահանակներ, որտեղ զետեղված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինների անունները, ինչպես նաև տեղեկատվություն Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների մասին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատող: Այժմ վետերան-երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի:

Չորս հայ երկաթուղայիններ արժանացել էին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը՝ Անդրկովկասյան երկաթուղու պետ, կապի ուղիների նարկոմի առաջին տեղակալ Բագրատ Հարությունովը, Լենինականի կապի և ազդանշանի ուղեմասի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար-հրահանգիչ Սերգեյ Միքայելյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Անդրանիկ Խաչատրյանը:

Ծառուղին բացել է Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով նշել է հաղթանակի գործում ունեցած երկաթուղայինների մեծ ավանդը: Ընկերության գլխավոր տնօրենը կարևորել է ապագա սերունդների համար պատմական հիշատակի պահպանության կարևորությունը:

ՀԿԵ ղեկավարը հիշեցրել է, որ 106 հայեր արժանացել էին Սովետական Միության հերոսի կոչմանը, 27-ը՝ դարձել են Պառքի Շքանշանի ասպետ:

Խոսելով հայ երկաթուղայինների-Սոցիալիստական աշխատանքի հերոսների մասին՝ Վիկտոր Ռեբեցը ընդգծել է, որ նրանք մեծ մասամբ ներկայացնում էին Գյումրիի երկաթուղային հանգույցը և այս կոչմանն արժանացել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:

«Կարևոր է, որ մեր ապագա սերունդներն իմանան և հիշեն պատմությունը: Շնորհավորում եմ մեր վետերաններին և մաղթում լավ տրամադրություն, կյանքի երկար տարիներ և որ դուք միշտ զգաք ուշադրությունը կոլեկտիվի կողմից», - ասել է Վ.Ռեբեցը:

Արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օձնեցյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, երկաթուղայիններ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Տպել
930 դիտում

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին