ԼՂՀ-ն ընտրում է Ազգային ժողով

02/05/2015 schedule18:00

Այսօր Արցախում լռության օր է: Երեկ ավարտվել է մայիսի 3-ին նշանակված ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Թուրքիայի ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, թե սպասվող ընտրությունները կվնասեն խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի լուծման պրոցեսին: Ըստ ադրբեջանական APA գործակալության, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Հայտնի է, որ մայիսի 3-ին «խորհրդարանական ընտրություններ» են տեղի ունենալու ավելի քան 20 տարի ՀՀ կողմից օկուպացված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում: Այս ընտրությունները բացահայտ ցույց են տալիս միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների խախտումը: Դրանք կվնասեն խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի երկարաժամկետ կարգավորմանը: Մենք քննադատում ենք այս քայլը, որը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սուվերենության խախտում, եւ չենք ճանաչում այդ անօրինական ընտրությունները»:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ-ն, արդեն սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը: Ապրիլի 30-ին գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից են՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան, Փարիզի Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոն, «Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության» նախագահ Պիեռ դը Էսպերոնան:

ԼՂՀ ԱԺ ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում են քաղաքական 7 ուժեր՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Շարժում-88» կուսակցությունը, Արցախի կոմկուսը, «Ազգային վերածնունդը» եւ «Խաղաղություն եւ զարգացում» նորաստեղծ կուսակցությունը:

Մեծ հաշվով, քարոզարշավը Արցախում անցավ բավական խաղաղ, համենայնդեպս՝ այնպիսի զարգացումներ եւ լարումներ, ինչպես ՀՀ-ում են լինում, չեն արձանագրվել:

Այդուամենայնիվ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշակի խնդիրներ ունեցել են: Մասնավորապես՝ «Ազգային վերածնունդը» զրկվեց իր կենտրոնական շտաբից: ԱՎԿ-ն հայտարարել էր, որ ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում եւ սպառնում էին կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը, ով խնդրել էր ազատել այն: Արդյունքում՝ ԱՎԿ-ն կենտրոնական շտաբ չունի: Երեկ մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, գնահատելով քարոզարշավի ընթացքը, ասաց. «Տարատեսակ խոչընդոտներ եղել են ու մշտապես լինելու են, բայց մենք գիտենք այս իշխանությունների որակները, եւ դա մեզ համար սպասելի էր: Այդ ճնշումների առկայությունը հաշվի առել ենք պայքարի մեջ մտնելիս: Ինչ-որ տարբեր ինֆորմացիաներ հասնում են համակարգիչներ բաժանելու մասին, գումարների մասին, բայց շատերը, ովքեր ասում են այդ մասին, պատրաստ չեն վկայություն տալ, ուստի՝ չենք հրապարակում: Իսկ նոր ԱԺ-ի պատկերի մասին ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ բավական բարդ ընտրություններ են, իշխանությունները ամեն կերպ պատրաստվում են ընտրակեղծիքների, եւ պետք է հաշվի առնել այն, որ բնակչության մեծ մասը հրապարակայնորեն իր համակրանքը չի արտահայտում»:

Ընդդիմադիր «Շարժում-88»-ի նախագահ Էդվարդ Աղաբեկյանը մեզ ասաց, որ արտառոց որեւէ բան քարոզարշավի ընթացքում չի եղել: «Խոչընդոտներ կային, բայց մենք այդ հարցերը լուծել ենք: Քարոզարշավը հանրային հեռուստատեսությամբ չի լուսաբանվել մոտ 20 օր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու չի լուսաբանվել, լուրերի բլոկը նկատի ունեմ»,- ասաց Աղաբեկյանը: Ի դեպ, «Շարժում-88»-ը խնդիր ուներ իր գովազդային պաստառները փակցնելու հարցում: «Կազմակերպությունը, որը պետք է գովազդները փակցներ ավտոբուսների վրա եւ ֆինանսական խնդիրներ ունի, հրաժարվել է գումարից: Հակված չեմ, որ գործադիր տնօրենը կարող էր ինքնուրույն որոշում ընդունել»,- ասաց Աղաբեկյանը: Ըստ նրա, «Շարժում 88»-ը կրկին խորհրդարանական կուսակցություն կդառնա, բայց թե որքա՞ն ձայն կհավաքի՝ դժվարացավ ասել:

Վարչապետի «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը քարոզարշավը նորմալ է գնահատում: Նա տեղյակ չէր, թե ինչու ընտրություններն Արցախի հանրային հեռուստատեսությամբ չեն լուսաբանվել: Կտրականապես հերքեց սառնարաններ կամ համակարգիչներ բաժանելու մասին լուրերը: «Ազնվությամբ եմ ասում, բացառվում է այդպիսի բան, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա հաղթանակի համար: Եւ հետո, մենք կարեւորում ենք ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ նաեւ միջազգային դիտորդների գնահատականը»,- ասաց Թովմասյանը, ում կարծիքով, ԱՀԿ-ն պահպանելու է առաջատարի իր դիրքերը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը եւս քարոզարշավը նորմալ է գնահատում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանն ասաց, որ բավական ակտիվ քարոզարշավ են ծավալել եւ շատ բավարարված են ընտրողների ակտիվությամբ: «Բավական կոռեկտ է անցնում քարոզարշավը, իհարկե, որոշ հանդիպումների ժամանակ ոմանք իրենց թույլ են տվել ինչ-որ արտահայտություններ, բայց դժվար ստվերի ամբողջ գործընթացը»,- ասաց նա:

Ի դեպ, ԼՂՀ նոր խորհրդարանը առաջին անգամ լինելու է պրոֆեսիոնալ. բոլոր 33 պատգամավորները աշխատելու են մշտական հիմունքներով: Եթե նախկինում 33-ից 16-ը աշխատում էին անմիջապես ԱԺ-ում՝ ԱԺ նախագահը, տեղակալը, 7 հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները, եւ աշխատավարձ էին ստանում, իսկ մյուս 17-ի հիմնական աշխատավայրը այլ տեղ էր, ապա նոր՝ 6-րդ գումարման ԱԺ բոլոր 33 պատգամավորների հիմնական աշխատավայրը լինելու է ԱԺ-ն եւ բոլորն էլ աշխատավարձ են ստանալու: 

Հ.Գ. ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը ԼՂ իրավական կարգավիճակի վրա եւ շեշտում, որ դրանք որեւէ կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները»,- հայտարարել են համանախագահները՝ նշելով, թե որեւէ երկիր չի ճանաչում ԼՂ-ն, թեեւ իրենք հակամարտության կարգավորման համատեքստում ճանաչում են ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում:

Տպել
2183 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

Դերասան Վիգեն Ստեփանյանը գաղափարապես ուսանողների կողքին է․ նախարարի աշխատանքից նա դժգոհ է

Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Սպայկայի 20 տոննա բորբոսով պանիրը կրկին ուղարկվել է ՌԴ

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Անահիտ Սաֆյանը նշանակվել է վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տան» երեխաների խնամքը

Կարեւոր մրցաշար Գերմանիայում. հայ մարմնամարզիկներին օլիմպիական ուղեգրերի շատ փոքր հույս է մնացել

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումը սպառնալիք է երեխաների անվտանգության համար. ԱԽ քարտուղար

Այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին. վարչապետ

Ես ասֆալտին պառկեցվելուց եւ պատերին խփվելուց չեմ վախենում․մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից․ Վարդան Ղուկասյան

Երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը. ԱՆ

Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը․ վարչապետ

Ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում. իրադարձություններն ու ծախսերը՝ ամբողջությամբ

Ես ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան

Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը