ԵԽԽՎ բուռն նստաշրջան

21/04/2015 schedule14:48

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ՀՀ պատվիրակությունը նիստերի դահլիճի մուտքի մոտ կազմակերպել է ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ադրբեջանական ԶԼՄ-ները, լուսաբանելով սույն միջոցառումը, գրել էին. «Այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ցուցահանդեսը այցելուներին ծանոթացնում էր 100-ամյա հնության իրադարձությունների մասին պատմող փաստաթղթերի ու ֆոտոների հետ: Այդուամենայնիվ, ցուցահանդեսի պաշտոնական ստենդի վրա «գենոցիդ» բառը չէր օգտագործվել: Արգելքը գալիս էր ԵԽԽՎ ղեկավարությունից»: 

ԵԽԽՎ լիագումար նիստում բացման խոսքով հանդես է եկել նաեւ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ով օրեր առաջ ՀՀ-ում էր, մինչ այդ էլ՝ Թուրքիայում, եւ շատ լարված զրույց էր ունեցել հայ պատգամավորների հետ: Ի թիվս չլուծված եւ բաց հարցերի՝ Բրասերը հիշատակել է Ցեղասպանությունը՝ խուսափելով, սակայն, արտասանել այդ բառը: «Դեռ կան մի շարք հարցեր, որոնք բաց են մնում: Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ անդամ երկրներին այս հարցով աջակցելու համար: Ավելին, իմ այցը Թուրքիա եւ ՀՀ առիթ դարձավ՝ հետադարձ հայացք գցելու 100 տարի առաջ տեղի ունեցածին: Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակելու է մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը, եւ ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին եւ նրանց ժառանգներին»,- ասել է Բրասերը: Նա նշել է, թե բռնությունները չեն կարող լինել հարցի լուծման տարբերակ: «ԵԽ 47 երկրները կիսում են ընդհանուր պատմությունը եւ կոչված են կերտել ընդհանուր ապագա, քանի որ, չնայած մեր հարաբերություններին եւ անհամաձայնություններին, մենք նույն ընտանիքից ենք»,- ասել է Բրասերը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում բավական լարված խոսակցություն է տեղի ունեցել ԼՂ հարցի շուրջ: Մոնիտորինգի հանձնաժողովում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ ԵԽ անդամ երկրների միջեւ կոնֆլիկտների կարգավորման հարցով: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը լրագրողների հետ զրույցում, ըստ APA-ի, հայտարարել է. «ԵԽԽՎ Բյուրոյում քննարկվել էին տարբեր կոնֆլիկտներ, եւ մենք ցանկանում էինք, որ այդ հարցերը քննարկվեն հատուկ կառույցի կազմում: Քանի որ Հայաստանը չի դադարեցնում իր ագրեսիվ քաղաքականությունը, Ադրբեջանը մշտապես ենթարկվում է պրովոկացիաների, չնայած ՀՀ բանակի զինվորները հոգնել են այս կոնֆլիկտից: Ես Վեհաժողովի պատգամավորներին ներկայացրեցի լուսանկար, որում ֆիքսված է, թե ինչպես է հայ զինվորը կամավոր հանձնվում Ադրբեջանին: Հայ զինվորը հայտարարում է, որ չի ցանկանում մեռնել: Սա ապացուցում է, որ եթե հայերը լքեն իրենց չպատկանող հողերը, այս հակամարտությունը կկարգավորվի»: Սեիդովը հայտարարել է, որ իր ելույթից հետո ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով, որը զբաղվելու է ինչպես ԼՂ, այնպես էլ այլ կոնֆլիկտներով: «Այդ հարցը մշտապես կքննարկվի: Հայկական պատվիրակությունը փորձում էր կրկին խուսափել հարցի քննարկումից, բայց որոշման դեմ քվեարկեցին ընդամենը 3-ը, որոնցից 2-ը հայկական պատվիրակության անդամներ էին»,- ասել է Սեիդովը:

Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ պատվիրակության անդամները: Մասնավորապես՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է առաջացնել ԼՂ մասին պատրաստվող զեկույցը: Նա խոսել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, տարածաշրջանում աճող լարվածությունից, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունից: Ենթահանձնաժողովի ստեղծումը, փաստորեն, հայկական պատվիրակությունը չի կարողացել ձախողել:

Տպել
1833 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան