Նախարարը հերքում է, որ Բաքվի խաղերի ժամանակ օլիմպիական կրակը վառելու է Ռամիլ Սաֆարովը

26/03/2015 schedule20:20

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերն այն մասին, թե ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի բացման ժամանակ օլիմպիական կրակը վառելու է Ռամիլ Սաֆարովը:

Նախարարը, սակայն, տեղեկություն չունի, թե կոնկրետ ով է վառելու կրակը: Միայն գիտի, որ դա պետք է լինի նախկինում հայտնի որեւէ մարզիկ:

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունում քննարկվել ու հաստատվել են ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարության կատարած աշխատանքները 2014 թվականին:

ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ մեր զրույցը սկսեցինք նախարարության 2015 թվականի առաջնահերթ խնդիրների ու գերակայությունների մասին թեմայից: «Մեր հիմնական նպատակն ու ուղղությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասսայականացումն է: Այս առումով խնդիրներ ունենք լուծելու մարզերում, հանրակրթական դպրոցներում, մարզադպրոցներում. դա մարզադահլիճների, մարզիչների որակավորման խնդիրներն են, որոնք լուծելու համար ունենք մի շարք ծրագրեր: 2013 թվականին ՀՀ կառավարությունում հաստատվել է սպորտի զարգացման ու մասսայականացման հնգամյա ծրագիր, ու այդ շրջանակներում վերանորոգվում են, կառուցվում են մարզադահլիճներ: Մասնավորապես՝ Աշտարակում է կառուցվում մեծ մարզադպրոց, ինչը շատ կարեւոր է այդ մարզի համար: Երեւանի քաղաքապետարանը այս տարի մեծ թվով բակային տարածքներում բնակիչներին մարզվելու հնարավորություն տալու նպատակով տեղադրելու է մարզասարքեր: Այս տարի ունենք գույքային ապահովման ծրագիր. մարզադպրոցներին ու ֆեդերացիաներին տրամադրելու ենք մարզական գույք: Հանրակրթական դպրոցների մասով ներկայում ամբողջ հանրապետությունում իրականացվում է մոնիտորինգ, ու 2016 թվականին այս գույքային ծրագիրը կիրականացնենք նաեւ հանրակրթական դպրոցներում: Աշխատում ենք նաեւ պետության կողմից մարզական ֆեդերացիաներին տրվող աջակցության գումարների, Հայաստանին մեդալներ բերած հայտնի մարզիչ-մարզիկներին տրվող պարգեւավճարների նոր հայեցակարգի մշակման վրա: Կարծում եմ, որ մարզական ֆեդերացիաներին առայժմ անհրաժեշտ են այդ գումարները, իսկ մարզիչ-մարզիկներին տրվող գումարները, ամենայն հավանականությամբ, կավելանան հաջորդ տարի: Այստեղ մեկ խնդիր կա. մեր օլիմպիական չեմպիոնները ներկայում պարգեւավճարներ են ստանում, եթե աշխատում են բյուջետային հիմնարկներում: Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում չէ, ու ներկայացրել ենք փոփոխությունների առաջարկ՝ չեմպիոնները գումար պետք է ստանան ցմահ»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Բնականաբար՝ քննարկեցինք նաեւ հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը: Հիշեցնեմ, որ մարտի սկզբին Հայաստանի օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) որոշում ընդունեց մասնակցել այդ խաղերին: «Բաքվում կազմակերպվող խաղերին Հայաստանի մասնակցության հարցը քաղաքական որոշման հետեւանք է, իսկ ՀԱՕԿ-ը այս դեպքում ընդամենը հայտարարություն կատարողն է: Բաքու գնալը միանշանակ քաղաքական որոշում է. մենք մեղավոր չենք, որ Ադրբեջանն է մեր հարեւանը, որ Բաքվում են կայանալու 1-ին Եվրոպական մարզական խաղերը: Այո՛, Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ ունենք, բայց մենք հաղթած երկիր ենք ու պետք է ցույց տանք, որ կարող ենք թշնամական երկրում նաեւ մարզական պայքար մղել, իսկ եթե հաջողվի նաեւ հաղթել, մեդալներ վաստակել՝ շատ լավ կլինի»,- պարզաբանեց նախարարը: 

Վերջին շրջանում խոսակցություններ կան, թե Բաքվի խաղերի կրակը վառելու է հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը, ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու խաղերի բացման ու փակման արարողություններին, որ Հայաստանի դրոշը չի մտնելու Բաքվի ստադիոն: Այս առումով Գաբրիել Ղազարյանը ասաց. «Նախ՝ Օլիմպիական խարտիայի համաձայն, կրակը պետք է վառի նախկինում հանրահայտ մարզիկ, ու Սաֆարովի մասին լուրերն ուղղակի ոչ մի հիմնավորում չունեն: Այս տեսակի բոլոր հարցերի պատասխանատուն ու որոշումներ կայացնողը ոչ թե Բաքուն է, այլ Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ինչ վերաբերվում է բացման ու փակման արարողություններին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը, ապա այստեղ էլ միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի դրոշը մտնելու է Բաքվի ստադիոն: Միգուցե չկարողանանք ամբողջ պատվիրակությանը մասնակից դարձնել՝ մարզիկները Բաքու են մեկնելու փուլերով, տարբեր ժամկետներով, բայց հաստատապես մասնակցելու ենք արարողություններին: Հակառակ պարագայում, բնականաբար՝ կհրաժարվենք Բաքու մեկնելու գաղափարից, քանի որ կխախտվեն Օլիմպիական սկզբունքները ու ոչ մեր պատճառով: Նշեմ նաեւ, որ սխալ է ներկայացվում, թե մեզ թույլատրել են մասնակցել ընդամենը 6 մարզաձեւերի մրցումների: Ոչ, մենք ինքներս ենք ընտրում մարզաձեւերի քանակը, ու այս պարագայում կարեւոր են ակնկալիքները. Բաքու են մեկնելու միայն այն մարզիկները, ովքեր իրական պայքար կարող են մղել մեդալների համար: Իհարկե, սա չի նշանակում, թե բոլորը վերադառնալու են մեդալներով՝ սա վերջիվերջո սպորտ է, ուր հաջողությունն ու անհաջողությունը կողք կողքի են: Մեր թիմի վերջնական կազմի ու մասնակցության մասին վերջնական որոշումը կհրապարակվի ապրիլի վերջին»:  

Աշխարհում ու մեր երկրում ամենամասսայական մարզաձեւը համարվող ֆուտբոլը մշտապես մի տեսակ դուրս է եղել Սպորտի նախարարության ուշադրությունից: Այս առումով ու նաեւ ԵՏՄ-ի անդամ երկրներում հայ մարզիկների կարգավիճակի հետ կապված հարցերին (այս մասին մանրամասն գրվել է մեր թերթում՝ «ՀԺ», 18.02.2015թ.) ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարզաբանեց. «Սերտորեն համագործակցում ենք մարզական ֆեդերացիաների հետ: Ընդ որում՝ ֆեդերացիաները առանձին հասարակական կազմակերպություններ են, ու մենք ուղղակի չենք կարող խառնվել նրանց գործերին: Բայց սպորտը յուրահատուկ ոլորտ է, ու տարբեր օղակների համագործակցությունը ուղղակի պարտադիր է: Երբ որեւէ մարզիկ մեկնում է արտերկիր մրցումների, ներկայացնում է Հայաստանը եւ ոչ թե առանձին ֆեդերացիա: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նույնպես աշխատում ենք՝ ծրագրեր ենք իրականացնում մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Ուղղակի, ֆուտբոլն ամբողջ աշխարհում առանձին կառույց է: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում հայ մարզիկների կարգավիճակին, ապա նշեմ, որ մենք դեռ նոր ենք մտնում այդ ոլորտ ու անպայման կուսումնասիրենք այդ հարցն ու կքննարկենք, լուծումներ կգտնենք»:

«Բոլորիս նպատակն է օլիմպիական ոսկին: 13 օլիմպիական չեմպիոն ենք ունեցել, ու հուսով եմ, որ 2016-ին Ռիո Դե Ժանեյրոյում վերջապես կհաղթահարենք այդ թիվն ու կունենանք 14-րդ չեմպիոնը: Ըմբշամարտում 13 տարի աշխարհի չեմպիոն չէինք ունեցել. 2001-ին Վաղինակ Գալստյանի հաղթանակից հետո միայն 13 տարի անց՝ 2014-ին, ունեցանք չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյան ու Արսեն Ջուլֆալակյան: Փառք Աստծո, սառույցը կոտրվեց, հիմա հերթը օլիմպիական ոսկունն է»,- մեր զրույցը եզրափակեց ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Տպել
1732 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ