Եվրոդատավորի մրցույթի ստվերը

11/03/2015 schedule18:05

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթում հաղթող ճանաչված երեք թեկնածուների ցանկը, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հաստատել էր ու մեր տեղեկություններով՝ այն արդեն ուղարկվել է ԵԽԽՎ, ամենայն հավանականությամբ, կրկին բացասական եզրակացություն կստանա:

Մրցույթը դիտարկած «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունը մեծ եւ մանրակրկիտ զեկույց է պատրաստում մրցույթի ընթացքի վերաբերյալ, որը կհրապարակվի այս շաբաթվա վերջին, իսկ այնուհետեւ կուղարկվի նաեւ ԵԽԽՎ, որտեղ էլ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատգամավորները քվեարկությամբ պետք է հայաստանյան մրցույթում հաղթող ճանաչված երեք թեկնածուներից մեկին ընտրեն ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր: Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված մրցույթային հանձնաժողովը, որի նախագահը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, հաղթող էր ճանաչել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, միջազգայնագետ Արա Ղազարյանին եւ մոտ 10 ամիս առաջ վարչական դատարանի դատավոր նշանակված Լիանա Հակոբյանին, ով մինչ այդ աշխատում էր ՍԴ իրավաբանական բաժնում: Մինչ ԵԽԽՎ լիագումար նիստը, սակայն, ԵԽԽՎ-ում գործող խորհրդատվական մարմինը պետք է դրական կամ բացասական եզրակացություն տա՝ ներկայացված անձինք համապատասխանո՞ւմ են ՄԻԵԴ դատավորի չափանիշներին, թե ոչ: Հիշեցնենք, սույն խորհրդատվական խումբը բացասական եզրակացություն էր տվել դեռ անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած մրցույթում հաղթող ճանաչվածների ցանկին, որը Սերժ Սարգսյանը ստիպված եղավ չեղյալ համարել եւ նոր մրցույթ նշանակել: ԵԽԽՎ խորհրդատվական խմբի որոշման կայացման ընթացքում վճռորոշ դեր էր խաղացել ընտրությունները դիտարկած միակ կազմակերպության՝ «Իրավունքի Եվրոպա» հ/կ-ի՝ Ստրասբուրգ ուղարկած զեկույցը, որտեղ մանրակրկիտ վերլուծության էր ենթարկվել մրցույթի ողջ ընթացքը, որը գնահատվել էր ոչ արդար: Այս անգամ իշխանությունները բավական մեծ նախապատրաստական աշխատանքներ են տեսել՝ «Իրավունքի Եվրոպայի» սպասվող զեկույցը չեզոքացնելու համար: Մասնավորապես՝ արդեն մրցույթի ավարտից հետո «պարզվեց», որ ընտրությունների ընթացքը դիտարկել է նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որի անունը կապվում է Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի հետ, ով այժմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն է: Համենայնդեպս, 2009-13թթ. այդ հ/կ նախագահը, ըստ մամուլի հրապարակումների, եղել է Սահակյանը, իսկ մինչ այդ էլ՝ 2005-08թթ. նա եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության կրտսեր մասնագետ: Ու հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ո՛չ ԻԵ ներկայացուցիչները եւ ո՛չ էլ լրագրողները ողջ մրցույթի ընթացքում սույն հ/կ ներկայացուցչին չեն տեսել: Ենթադրվում է, որ այս հ/կ-ն էլ պետք է մրցույթի վերաբերյալ դրական զեկույց ուղարկի ԵԽԽՎ՝ չեզոքացնելու համար ԻԵ-ի զեկույցը: Այդ կապակցությամբ երեկ «Իրավունքի Եվրոպան» հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասված է. «Մեզ համար անակնկալ էր «Հետքի» այն հրապարակումը, թե իբր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն մասնակցել է ոչ միայն 2015թ. մրցույթի դիտարկումներին, այլեւ նախորդին՝  2014թ. մրցույթին, եւ զեկույց է ուղարկել Ստրասբուրգ՝ փաստորեն, այդ մասին լուրը խնամքով թաքցնելով հայաստանյան հանրությունից: Այն փաստը, որ հասարակության շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը չի փորձում երկխոսության մեջ մտնել այդ նույն հասարակության հետ, չի փորձում ո՛չ բանավոր եւ ո՛չ էլ գրավոր կերպով իր դիտարկումները ներկայացնել հանրությանը, ինքնին խոսում է դրա իրական նպատակների մասին: Այս ամենը միայն վերահաստատում է մեր կասկածներն առ այն, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ անունով կազմակերպությունը իշխանությունների կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի համատեքստում դաշտ ներդրված հերթական կեղծ խաղաքարտն է»: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ներկայացուցչին երեկ մեզ չհաջողվեց գտնել: Նշենք, սակայն, որ «Հետքում» նա արդեն հայտարարել է. «Մենք չենք արձանագրել գործընթացի կազմակերպման թափանցիկության կամ հաշվետվողականության սկզբունքի այնպիսի խախտում, որն արատավորել է ամբողջ գործընթացի վերջնական արդյունքները»: Ճիշտ հակառակ կարծիքին են «Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչները: Նրանք արձանագրում են, որ այս մրցույթի ընթացքում հանձնաժողովն անցավ ավելի մեծ սահմանափակման: Մասնավորապես՝ ի տարբերություն նախորդ մրցույթի՝ չհրապարակեցին լեզվի իմացության ստուգման ընթացքում հավակնորդների կողմից կատարված թարգմանությունների տեքստերը, չտեղեկացրեցին, թե ովքեր էին տեքստերը ստուգած լեզվի մասնագետները, չասվեց, թե ինչու են փոխվել նախկին մասնագետները: Այս մրցույթի ընթացքում ի հայտ եկած նոր հավակնորդների փաստաթղթերն ու հայտերն ընդհանրապես անմատչելի դարձան ԻԵ ներկայացուցիչների համար:

ԻԵ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այս մրցույթն ավելի սահմանափակ հրապարակային եւ թափանցիկ էր, հետեւաբար՝ պահպանված են դրա արդյունքում ընտրված ցուցակի համար եւս բացասական խորհրդատվություն տալու բոլոր հիմքերը: Ավելի մանրամասն եւ փաստարկված վերլուծությունը, ինչպես նշեցինք վերը, ԻԵ-ն կհրապարակի մի քանի օրից:

Ի դեպ, մեր տեղեկություններով,  ՀՀ իշխանությունները շատ են ցանկանում, որպեսզի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի քվեարկությունը տեղի ունենա ապրիլի 20-24-ին սպասվող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում: ՀՀ-ն արդեն մի քանի ամիս է ՄԻԵԴ-ում դատավոր չունի: Արդյունքում՝ թերեւս, ՄԻԵԴ-ն է շահում, քանի որ խնայում է դատավորի համար հատկացվող ամսական 13 հազար 333 եվրո աշխատավարձը:

Տպել
1555 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին