«Հանցագործ» ցուցարարները

06/03/2015 schedule22:00

Որեւէ մեկի համար նորություն չէ, որ վերջին տարիներին Հայաստանում շատացել են տարբեր երեւույթների դեմ իրականացվող ակցիաներն ու ցույցերը:

Եւ այդ տեսանկյունից կուլմինացիոն էր 2013 թվականը, երբ տեղի ունեցան «100 դրամի», Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, Շանթ Հարությունյանի, «Կոմիտաս 5-ի», գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բազմաթիվ ցույցեր:

Սակայն դրա հետ մեկտեղ՝ որոշակի տրանսֆորմացիա ապրեց եւ ոստիկանության հակազդեցությունն ու գործողությունների սպեկտրը:

Եթե 2010-2012 թվականներին ոստիկանությունը հանրահավաքի, ցույցի կամ երթի վայրից բերման է ենթարկել տարեկան միջինում 13 մարդու, ապա 2013 թվականին այդ թիվը հասել է 234-ի… Իսկ 2014 թվականին հավաքի վայրից բերման է ենթարկվել 52 մարդ:

Մի կողմ թողնելով ցույցերի ակտիվացման ու ապաակտիվացման պատճառների քննարկումը՝ անդրադառնանք ոստիկանության գործողություններին:

200 անմեղ մարդ 

Ինչպես ասացինք, 2013 եւ 2014 թվականներին հավաքի վայրից բերման է ենթարկվել 286 ցուցարար: Այդ անձանցից շուրջ 20-ը բերման են ենթարկվել հանցագործության մեջ կասկածվելով (Շանթ Հարությունյանի եւ Կոմիտասի 5-ի ցույցերից): Եւս 60 ցուցարարի ոստիկանությունը մեղսագրել է հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածով):

Այսպիսով՝ եթե անգամ 2013 եւ 2014 թվականներին թվով 20 ցուցարար օբյեկտիվ է կասկածվել հանցանքի մեջ եւ եւս 60-ը իրոք վարչական իրավախախտում են գործել, ապա ստացվում է, որ շուրջ 200 ցուցարար, չխախտելով հավաքներ անցկացնելու կարգը եւ չկատարելով հանցագործությանը նմանվող որեւէ արարք, հավաքի վայրից բերման է ենթարկվել: … Եւ սա այն դեպքում, եթե հավատանք ու վստահենք ոստիկանության ներկայացրած թվերին եւ կասկածի տակ չառնենք այն մյուս շուրջ 80 ցուցարարներին մեղսագրվող օրինախախտումները:

Այլ կերպ ասած՝ 2013-2014 թվականներին ոստիկանություն է բերվել առնվազն 200 քաղաքացի, ովքեր դուրս էին եկել ինչ-որ հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտելու, ովքեր կատարել էին հավաքի խաղաղ ու բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները, չէին խախտել հավաքն անցկացնելու կարգը եւ չէին կատարել հանցանքի տպավորություն ստեղծող որեւէ արարք:

Այդ 200 քաղաքացիներից ոմանց մեղսագրվել է ոստիկանի՝ հավաքի անցկացման կարգի խախտման հետ կապ չունեցող օրինական պահանջի չկատարումը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով): … Այսինքն՝ այս դեպքում ստացվում է, որ ցուցարարը օրենքով սահմանված պարտականությունները կատարել է, բայց չի կատարել ոստիկանի՝ ցույցի հետ կապ չունեցող ինչ-որ պահանջ:

Բայց ցույցի մասնակցի հասցեին այսպիսի մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ դրա արդարացիությանն անդրադառնալ չարժե: Եւ արդարացի կլինի պնդել, որ վերջին երկու տարում առնվազն 200 քաղաքացու ոստիկանությունը ժամանակավոր զրկել է Սահմանադրությամբ ամրագրված՝ հավաքներ անցկացնելու իրավունքից:

Եւ որպեսզի ապացուցենք, որ ոստիկանության նպատակը հենց որոշ քաղաքացիների՝ ցույցի իրավունքից զրկումն է, քննարկենք հարցի մեկ այլ բաղադրիչ:

Արձանագրությունը՝ տեղում 

Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 258-րդ հոդվածն ամրագրում է, որ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն: … Սակայն որեւէ մեկը չի հիշի մի դեպք, որ ոստիկանությունը, ասենք, հավաքի անցկացման կարգը խախտած քաղաքացու նկատմամբ արձանագրությունը տեղում կազմի եւ քաղաքացուն այդ նպատակով վարչական ձերբակալման չենթարկի (բաժին չտանի):

Ու թեեւ օրենքն ասում է, որ հնարավորության դեպքում նման արձանագրությունը պետք է կազմվի տեղում, այդ մասին, կարծես, գիտի միայն Ճանապարհային ոստիկանությունը, որը, բնականաբար, վարորդներին տուգանելու համար նրանց բաժին չի տանում:

Իսկ ահա հավաքների մասնակիցների նկատմամբ նման արձանագրությունները տեղում կազմելու որեւէ փորձ երբեք չի կատարվել, թեեւ ոստիկանությունը կարող էր բաժին տանելու փոխարեն տեղում կազմեր եւ փոխանցեր վարչական իրավախախտման արձանագրությունը գոնե նրանց, ում մոտ անձնագիր կլիներ (ճիշտ այնպես, ինչպես դա արվում է վարորդների դեպքում):

Հետեւաբար՝ կարելի է արձանագրել, որ ոստիկանությունը առաջնորդվում է ոչ թե իրավախախտում գործած ցուցարարներին օրինական պատասխանատվության կանչելու հանձնառությամբ, այլ իր համար անցանկալի ցուցարարներին մի քանի ժամ ազատազրկելու ցանկությամբ: Եւ երբեմն՝ ցույցի վայրից բերման է ենթարկվում այնքան մասնակից, որ այդ ցույցը դադարում է… Այսինքն՝ այս միջոցի կիրառումը երբեմն համազոր է ցույցը ուժով ցրելուն:

Դանիել Իոաննիսյան

Տպել
1152 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում