«Եվրատեսիլ»-ում խոչընդոտների կհանդիպե՞նք

13/02/2015 schedule20:00

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անմասն չի մնալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարից:

Ու հնարավո՞ր է՝ մեր երկրի մասնակցությունն այդ առումով խոչընդոտների հանդիպի՝ քաղաքականությունն ու «Եվրատեսիլն» անհամատեղելի են պատճառաբանությամբ: Կամ՝ կանխատեսվո՞ւմ են արդյոք որոշակի հակադարձ քայլեր Թուրքիայի կողմից:

Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանն այդ մրցույթին կներկայանա հատուկ այդ նպատակով ստեղծվելիք «Genealogy» խմբով, որի՝ ազգությամբ հայ 6 անդամ-երգիչներից մեկը կլինի Հայաստանից, իսկ հինգը՝ աշխարհի 5 մայրցամաքներից: «Հանրայինի ստեղծագործական թիմը համախմբել է 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ու նաեւ նշվում, որ խումբը կկատարի «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգը:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ցեղասպանության տարելիցը երգի այս մրցույթի հետ կապ ունի միայն այնքանով, որ խումբը ստեղծելիս ոգեշնչվել են դրանով: «Նախ՝ ձեր հարցը սխալ է: Ասում եք՝ կապ ունի Ցեղասպանության հետ, բայց եթե օրենքներին տեղյակ եք, երգը պետք է կապ չունենա (քաղաքականության հետ), բեմադրությունը դու չես կարող քաղաքականացնել եւ այլն: Բայց ի՞նչ կապ ունի դա պրոյեկտի հետ: Այսինքն՝ մենք ոգեշնչվել ենք այդ գաղափարից, եւ ստեղծել ենք մեր այս տարվա իդեալոգիային մոտ խումբ, բայց դա չի նշանակում, որ մենք քաղաքականացնում ենք»,- ասաց նա: Իսկ թե այս ամենն ինչպե՞ս կմեկնաբանվի Թուրքիայի կողմից՝ ստեղծագործական խմբին չի հետաքրքրում: «Ես կարող եմ պաշտոնապես ձեզ ասել, որ մենք քաջ գիտակցում ենք բոլոր օրենքները եւ այդ օրենքների խստությունը, որովհետեւ առաջին տարին չէ, որ մասնակցում ենք: Եւ մենք մեր նախագիծն այնպես ենք արել, որպեսզի ամեն ինչ համահունչ լինի օրենքներին»,- վստահեցրեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Ճշտող հարցին, թե, այսինքն՝ միջազգային այս մրցույթի կազմակերպիչները ոչ մի հիմք չե՞ն ունենա մեզ մեղադրելու երաժշտական միջոցառումը քաղաքականացնելու մեջ, Գոհար Գասպարյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ եք ժամանակից առաջ ընկնում, ինչո՞ւ պիտի մեղադրեն, ինչի՞ համար մեղադրեն»: Իսկ անդրադառնալով երգին, որը կոչվում է «Մի՛ ժխտիր», մեր զրուցակիցը նկատեց, որ այն դեռեւս չի հրապարակվել, տեսահոլովակ նույնպես չկա, ուստի վաղ է միայն անվանումից կանխատեսումներ անել ու դրա մեջ քաղաքական ենթատեքստեր տեսնել:

Նշենք, որ «Genealogy» խմբում ընդգրկվելիք երգիչների անունները դեռեւս գաղտնի են պահվում: Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ առաջին մասնակցի անունը կհրապարակվի փետրվարի 16-ին: Ավելի ուշ պարբերաբար կբացահայտվեն նաեւ մյուս անունները: Գոհար Գասպարյանն այս մոտեցումը պատճառաբանեց նախագծի խոշորությամբ ու աշխարհագրությամբ, ուստի նպատակ կա, որ յուրաքանչյուր մասնակից արժանանա պատշաճ ուշադրության եւ հանրությունը ժամանակ ունենա հետաքրքրվել նրանցից յուրաքանչյուրով առանձին-առանձին: Բայց մինչ մրցույթի հայաստանյան կազմակերպիչներն առաջնորդվում են այդ սկզբունքով, շրջանառվում են «Genealogy» խմբի անդամների անուններ: Մասնավորապես՝ Թամար Կապրելյան՝ ԱՄՆ-ից, Եսայի՝ Ֆրանսիայից, Վահե Թիլբյան՝ Եթովպիայից: Նշվում է նաեւ, որ Հայաստանից ներկայացված կատարողն այս տարի եւս կլինի Ինգա Արշակյանը: Երեկ, երբ Գ.Գասպարյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել այս տեղեկությունները, նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց: «Մենք շատ ենք ուզում, որ այն մարդկանցով, որոնց ընտրել ենք մեր նախագծում (նրանցից շատերին նույնիսկ հայտնաբերել ենք), հանրությունը ժամանակ ունենա հետաքրքրվել եւ առանձին ուշադրություն դարձնել: Դրա համար մենք կհայտարարենք այն օրերը՝ երբ են նրանք հայտնի դառնալու: Դա նաեւ նրա համար ենք անում, որ ընդհանուր ուշադրությունը մեր նախագծի նկատմամբ չպակասի, դրա շուրջ խոսակցությունը չդադարի: Այսինքն՝ մենք մեր հանդիսատեսին տալու ենք մի քանի հնարավորություն, որպեսզի կարողանա ընտելանալ այն գաղափարին, որը իրականում շատ-շատ մեծ է»,- ասաց Գ.Գասպարյանը: Երեկ նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր Ասատուր Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են Ինգայի հնարավոր մասնակցության մասին լուրերը: Նա պատասխանեց, որ տեղյակ չէ՝ առաջարկելով դիմել Հանրային հ/ը, որն էլ ընտրում է մասնակիցներին:

Տպել
1152 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա