«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարը լույս է տեսել առանց լուսանկարների

20/01/2015 schedule10:23

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարը լույս է տեսել առանց լուսանկարների. բոլոր լուսանկարների փոխարեն սեւով ներկված քառակուսիներ են՝ ի նշան այն համազգային սգի, որով երեկվանից պատվել են բոլորի հոգիները:

«Երեկ՝ փոքրիկ Սերյոժայի մահվանից հետո բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում կարծիք էին հայտնում, որ նրա մահվան կապակցությամբ պետք է սգի օր հայտարարվի: Այդ պահանջին միացել են հազարավոր քաղաքացիներ:

«Հայկական Ժամանակը», պաշտպանելով այդ պահանջը, այսօր լույս է տեսնում առանց լուսանկարների, գովազդի եւ խաչբառի: Բոլոր լուսանկարների փոխարեն այսօրվա համարում տեղադրում ենք սեւ պատկերներ: Անկախ նրանից՝ իշխանությունը որեւէ պաշտոնական որոշում կկայացնի, թե ոչ, այսօր Հայաստանում սուգ է»,- գրել է օրաթերթը:

Ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան, կյանքի համար 7 օր պայքարելուց հետո մահացավ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Բժիշկները հայտարարեցին, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ փոքրիկը կտրող-ծակող գործիքով վիրավորվել էր հունվարի 12-ին, երբ սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները:  

Տպել
6026 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը