Վարդան Այվազյանի ոսկին՝ Ֆիոլետովո գյուղի մոտ

20/01/2015 schedule08:00

«Գրեյդ Ռեդմետ» ընկերությունը պատրաստվում է Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ոսկու հանք շահագործել, ինչին գյուղի բնակչությունն ընդդիմանում է:

Ռուս մալականներով բնակեցված Ֆիոլետովոյում, սկսած համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովից, «Գրեյդ Ռեդմետը», որը կապվում է հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի անվան հետ, ոչ մի համախոհ չունի. առանց բացառության՝ բոլորը դեմ են նախագծին:  

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է հանքավայրը շահագործել բաց եղանակով, 5,2 հեկտար տարածքի վրա: Լցակույտը տեղակայվելու է հանքից 1,3 կմ հեռավորության վրա, ունենալու է մոտ 3 միլիոն խմ տարողունակություն՝ 4 հեկտար մակերեսի վրա: Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37 հազար տոննա հանքաքար, որը տեղափոխվելու է կամ Արմանիսի, կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:

Ֆիոլետովոյում երկու անգամ անցկացվել են համայնքային լսումներ: Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Ֆիոլետովոյի բնակիչներից 31-ի մասնակցությամբ անցած քննարկումն ավարտվել է միաձայն «դեմ» քվեարկությամբ: Երկրորդ քննարկմանը, որ տեղի է ունեցել դրանից 20 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, հանքի շահագործմանը դեմ է արտահայտվել արդեն 170 բնակիչ: «Կողմ» կամ «ձեռնպահ» քվեարկողներ չեն եղել: Բնակիչները մտահոգություն ունեն, որ կորցնելու են գյուղի արոտավայրերն ու ջուրը: Հանքը գտնվում է հենց գյուղի արոտավայրերի վրա: Ենթադրվում է, որ հանքավայրի բացասական ազդեցությունը կհասնի մինչեւ Դիլիջան՝ վնասելով նաեւ միջազգային դպրոցին: Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի խոսքով, հանքավայրի շահագործման դեպքում նախեւառաջ կաղտոտվեն տեղի ջրային աղբյուրները:

Օրենքի երկրներում համայնքի անհամաձայնությունը, թերեւս, ամենակարեւոր գործոններից է որեւէ ծրագիր իրականացնելու կամ չիրականացնելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, «Գրեյդ Ռեդմետ» ընկերությունը շարունակում է համայնքի դեմն առնելու, նախագիծն առաջ տանելու ճանապարհներ գտնել: Երկու հանրային լսումներն անցկացվել են հասարակության մասնակցության ողջ գործընթացի խախտումով: Ֆիոլետովցիները տիրապետում են միայն ռուսաց լեզվին: «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն, որը պատասխանատու է հասարակական լսումների կազմակերպման համար, չի ապահովել նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի՝ ՇՄԱԳ-ի թարգմանությունը տեղի բնակիչների համար:

Համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովը մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքն իր դիրքորոշումը չի փոխելու: Նա զարմացած է, որ երկու քվեարկությունից հետո էլ հարցը մնում է օրակարգում: «Երկրորդ լսումների ժամանակ համարյա ողջ գյուղն էր հավաքվել: Մարդիկ քիչ էր մնում «բունտ» անեին: Ուզում են՝ 5 անգամ քննարկում անեն. եթե մարդիկ մի անգամ գտել են, որ դա իրենց պետք չէ, ինչո՞ւ պետք է փոխեն իրենց կարծիքը»,- ասաց գյուղապետը: Ֆիոլետովցիները նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, գործարար Ռուբեն Վարդանյանին՝ արտահայտելով իրենց բողոքը նախագծի դեմ եւ խնդրելով կանխել հանքի շահագործումը: Այս պաշտոնյաներին ուղղված տեքստի տակ ստորագրել են Ֆիոլետովոյի հարյուրավոր բնակիչներ: Համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովից տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ ուղարկած նամակներին ոչ ոք դեռ չի պատասխանել: 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այս նախագծի մեջ վտանգներ չի տեսնում: «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ մասնագետները նրան վստահեցրել են, որ հանքի շահագործումից բնապահպանական լուրջ խնդիրներ չեն առաջանա եւ շահագործման ընթացքում բոլոր բնապահպանական չափորոշիչները կպահվեն: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց մարզպետը: Չնայած դրան՝ Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, որ եթե համայնքն իր դիրքորոշումը չփոխի, ապա մարզպետարանը եւ ինքն անձամբ, կանգնելու են համայնքի կողքին: «Տեղյակ եմ, որ նախագիծը բնապահպանական փորձագիտական եզրակացություն է անցել, եւ կարծում եմ, որ եզրակացություն տալուց առաջ Բնապահպանության նախարարությունը լուրջ ուսումնասիրություն է անցկացրել: Բայց այս պահի դրությամբ, իհարկե, որոշում կայացնողը համայնքն է, եւ նրա որոշումն ինձ համար շատ կարեւոր է»,- նշեց մարզպետը: Թե քանի՞ քննարկում է անհրաժեշտ եւ քանի՞ անգամ գյուղացիները պետք է «դեմ» քվեարկեն, որ հարցը համարեն վերջնականապես փակված, մարզպետն ինքն էլ չգիտի: Նա միայն հայտնեց, որ հնարավոր է հաջորդ համայնքային քննարկումը տեղի ունենա ՀՀ-ում ՌԴ դեսպանի ներկայությամբ: «Ես դրա կողմնակիցն եմ: Եւ թող անգամ 10 քննարկում լինի: Միգուցե համայնքը պահանջներ ունի, միգուցե շահագործող կազմակերպությունը կարողանա այդ պահանջների լուծումը տալ»,- ասաց Նալբանդյանը: 

«Գրեյդ Ռեդմետը» գրանցված է Վարդան Այվազյանի կնոջ ընկերուհի եւ համագյուղացի Մայրեն Բատոյանի, ինչպես եւ Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի կնոջ՝ Հասմիկ Հարությունյանի անուններով: Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում, ինչ սկսել են նախագծի մեկնարկի խոսակցությունները, Վարդան Այվազյանն իր հետ հարցը քննարկե՞լ է: «Ճիշտն ասաց, ես չգիտեմ, թե ում է պատկանում ընկերությունը: Միայն կարող եմ ասել, որ ինձ հետ ոչ ոք չի զրուցել այդ հարցով: Բոլոր հարցերը իրականացվում են մարզպետարանի հողօգտագործման բաժնի միջոցով»,- պատասխանեց մարզպետը:

Տպել
3886 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)