Հայաստանում այրեցին եւ ոտնատակ արեցին Ռուսաստանի դրոշը

16/01/2015 schedule16:55

Երեկ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին եւ գործի վարույթը:

Շուրջ 100 քաղաքացիներ հավաքվել էին դեսպանատան հարակից տարածքում, ավելի մեծ խումբը՝ դեսպանատան դիմացի մայթին: Ցուցարարները փորձում էին մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին անվանում էին «ստրուկներ», «թուրքեր»: Բողոքի ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ էին տեղի ունենում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը շեշտում էր, որ իրենք ծառայություն են իրականացնում՝ ակցիայի մասնակիցներից պահանջելով «ենթարկվել իրենց օրինական պահանջներին եւ հեռանալ տարածքից»: Իրավիճակը սրվեց, երբ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի եւ Արգիշտի Կիվիրյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց. «Այ ամբաստանյալ, գնա քո դատերովդ զբաղվի, շատ վատ ա, որ քո նկատմամբ էս խափանման միջոցն ա ընտրվել: Մեր վերաբերմունքից ա որ լեզուդ 100 մետր ա դառել»,- դիմելով Կիվիրյանին՝ հայտարարեց Մովսիսյանը, ինչին ի պատասխան՝ Կիվիրյանն ասաց. «Դու դեռ չես աճել»: Այնուհետեւ ոստիկանները Արգիշտի Կիվիրյանին դեսպանատան մոտից հրելով տեղափոխեցին դեպի մայթ. սկսվեց քաշքշուկ, ցույցի մասնակիցները սուլոցներով բղավում էին «Ամոթ», «Մենք ենք տերը մեր երկրի»:

Կրքերը թեժացան նաեւ, երբ ակտիվիստներից մեկը հրկիզեց Ռուսաստանի դրոշը: Ոստիկաներին ոչ մի կերպ չհաջողվեց խլել դրոշը, որն ամբողջությամբ այրել չկարողանալով՝ ակտիվիստները պարզապես ոտնատակ արեցին այն: Ցուցարարները նշում էին, որ չեն ուզում, որպեսզի վտանգված լինի քաղաքացիների կյանքը. «Մենք չենք պատրաստվում ամեն օր սպասել, թե ռուս զինվորականը մի օր խելքին կբրդի՝ խմած կամ ուռած, կամ ծակված, կամ իր պետության հրահանգով դուրս կգա ու հայ ընտանիք կբնաջնջի»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Գայանե Առուստամյանը

Ակցիայի ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած վեց ամսական երեխայի նկարը ձեռքին, սկզբում մի քանի րոպե կանգնեց դեսպանատան առջեւ՝ անցումի վրա. ոստիկանները նրան հորդորում էին հեռանալ այդտեղից՝ բացատրելով, որ Գասպարին այդպիսով խոչընդոտում է այլոց տեղաշարժը։ Քաղաքացիական ակտիվիստը չհեռացավ, ավելին՝ պառկեց անցումի վրա, ինչից հետո ոստիկանները, նրա ձեռքերից եւ ոտքերից բռնած քարշ տալով, տեղափոխեցին մայթ: Ակտիվիստները փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան եւ մոտենալ շենքին, սակայն տարածք ժամանեցին կարմիր բերետավորները՝ բերման ենթարկելով Տիգրան Խզմալյանին: Ոստիկանները Խզմալյանին, քարշ տալով, նստեցրին ոստիկանական մեքենան, սակայն տեւական ժամանակ չէին կողմնորոշվում, թե ոստիկաններից ով պետք է վերջինիս հետ գնա ոստիկանական բաժին: Ոստիկանության գործողությունները դատապարտող ակտիվիստներից Արծրուն Նշանյանը նույնպես բերման ենթարկվեց:

Որոշ ժամանակ հետո ցուցարարները ցանկանում էին մոտենալ ՌԴ դեսպանատան փոստարկղին եւ այնտեղ պաստառներ եւ որոշ թղթեր գցել, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս: Պատճառաբանում էին, թե փոստարկղում գցում են նամակներ եւ ոչ թե պաստառներ կամ թղթեր: Ի վերջո, ոստիկանները մի քանի ակտիվիստի թույլատրեցին մոտենալ եւ պաստառները գցել փոստարկղի մեջ: Նրանց պաստառների վրա ռուսերեն լեզվով գրառումներ էին: Պաստառներից մեկի վրա գրված է. «Закон выше имперских амбиций»:

ՌԴ դեսպանատան մոտից ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն: Այնտեղ էլ ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեր հարցին ի պատասխան, ասացին, որ Տիգրան Խզմալյանի, Արծրուն Նշանյանի եւ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության օրինական պահանջը չկատարելը): Ավելի ուշ, վերջիններս ազատ են արձակվել:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ՝ ազատ արձակվելուց հետո, մեր զրույցում ասաց, որ Կենտրոնի ոստիկանության բաժնում ինքը խոսել է միայն ռուսերեն եւ հայտարարել, որ ինքը Վալերի Պերմյակովն է. «Ես ցուցմունք չէի տալիս, անընդհատ պնդում էի, որ ես ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն եմ, պահանջում էի, որ ինձ ներկայացնեն նրա անունով: Ես ասացի, որ հանձնվում եմ հայկական ոստիկանությանը եւ հրաժարվում էի խոսել հայերեն: Ես պահանջեցի, որպեսզի հրավիրեն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին, բայց դա տեղի չունեցավ»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ ոստիկանությունում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Նա նշեց, որ իրենք ոստիկանությունից պահանջում էին, որ հարգվի բողոքի եւ հավաքի իրենց իրավունքը, որից հետո իրեն է մոտեցել մի կարմիր բերետավոր եւ ասել՝ բան կա խոսելու, մի երկու քայլ այս կողմ կգա՞ք. «Ես եկա այս կողմ եւ ինձ վրա հարձակվեցին երկու ոստիկան: Պարզվեց, որ դա ոստիկանական հնարք էր, ինձ բերման ենթարկեցին»,- ասաց Խզմալյանը:

Տպել
2286 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը