Դեմիրճյանի արձանի բացումը ցանկանում են անել հոկտեմբերի 27-ին. այն կլինի 3.8 մետր բարձրությամբ

08/05/2014 schedule11:27

Հայաստանի ազգային հերոս, քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին: Այս մասին «ՀԺ»-ին տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են: Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի»,- ասաց Տիգրան Բարսեղյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին որոշում է կայացրել մայրաքաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ նրա արձանը տեղադրել փողոցի սկզբնահատվածում, այգու հարեւանությամբ:

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանը, ով հանձն է առել Կարեն Սերոբիչի արձանը կերտելու գործը, հեղինակ է մի շարք այլ հայտնի արձանների, այդ թվում՝ «Լեռնային պար» կոմպոզիցիոն քանդակը՝ «Դվին» հյուրանոցի մոտ, Անդրեյ Սախարովի կիսանդրին՝ Սախարովի անվան հրապարակում, հայ բարերար Մանթաշովի արձանը՝ Աբովյան փողոցում: Քանդակագործը մեզ հետ զրույցում ասաց, որ արձանի տեղադրման վերաբերյալ պաշտոնապես պայմանավորվածություն չկա, սակայն ցանկություն կա բացումը կատարել հոկտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության զոհ դարձավ: Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց նաեւ, որ արձանի բարձրությունը լինելու է 3,8 մետր: Մեր հարցին՝ պատվանդանով հանդե՞րձ, թե առանց պատվանդանի, քանդակագործը պատասխանեց, որ դա լինելու է կոմպոզիցիոն արձան եւ պատվանդան ասվածն այս դեպքում պայմանական է:

Տպել
1216 դիտում

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ

1-ին անգամ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում. բյուջեից 133200 $-ին համարժեք գումար կհատկացվի Լեւոն Արոնյանին

2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

Քաղաքացու օրը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Մեղադրանք Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին ու ֆինբաժնի պետին՝ յուրացումների համար. ՔԿ

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը ապրիլի 26-ին է լինելու

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են ամերիկահայ աշակերտներին (լուսանկարներ)

Ռուսական «Ձայնը» մեծ ռեպորտաժ է պատրաստել «փոքրիկ ղարաբաղցի» Միշայի ու Արցախի մասին (տեսանյութ)

Երբևէ մարզպետ-քաղաքապետ հարաբերությունները այսքան լավ չեն եղել. Խուդաթյանը հերքում է հրապարակումը