Գեներալը՝ ԵԿՄ նախագահի միակ թեկնածու

13/02/2014 schedule20:10

Այս շաբաթ օրը տեղի ունենալիք «Երկրապահ» կամավորականների միության տասներորդ համագումարին հրավերներ են ուղարկվել Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին, Գարեգին Բ կաթողիկոսին եւ Պարգեւ սրբազանին: Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել են ԵԿՄ-ից: Համագումարին որպես պատվիրակներ են մասնակցելու Վազգեն Սարգսյանի ծնողները:

Հիշեցնենք, ԵԿՄ համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ընտրվել են մոտ 2100 պատվիրակներ: Մեզ հայտնի դարձավ, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում ԵԿՄ կանոնադրության մեջ, որոնք կհաստատվեն համագումարով: Մասնավորապես, ԵԿՄ առանձին ստորաբաժանման կարգավիճակ է տրվելու «Պատանի երկրապահ» միավորին:

Լրագրողներն, ի դեպ, համագումարի ընթացքում դահլիճ մտնելու հնարավորությունից զրկված են: Նրանք պրոցեսին կհետեւեն առանձին սենյակում` մոնիտորների միջոցով: Համագումարից հետո նույն դահլիճում մամուլի ասուլիսով հանդես է գալու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, ԵԿՄ նախագահի փոփոխություն չի նախատեսվում, թեեւ այս ընթացքում մամուլում այլ լուրեր էին շրջանառվում: Ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանը «Երկրապահ» կամավորականների միության նախագահի միակ թեկնածուն կլինի:

Տպել
624 դիտում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կայացած քննարկմանը ելույթ է ունեցել Ուեստբրուքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթը

Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

«Կանաչ կլիմայի» հիմնադրամը ՀՀ-ին 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ

ՀՖՖ գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Ազարյանը. հաստատվել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը