ՄԱՄ, ՆԱՅԻ՝ ՊԱՊԱՅԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ

28/11/2013 schedule14:02


Ալբերտ Մարգարյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս դուստր: Արդեն 20 օր կալանքի տակ գտնվող Մարգարյանը Շանթ Հարությունյանի ընկերն է, նա պատերազմի տարիներին Շանթ Հարությունյանի հետ նույն ջոկատում է եղել, միասին են կռվել : Իսկ այդ օրը` նոյեմբերի 5-ին, Ալբերտը կնոջն ասել էր, որ տղաները գնում են խաղաղ երթին մասնակցելու, ինքն էլ գնացել էր տեսներ, թե ինչ երթ է լինելու: Ալբերտ Մարգարյանի կինը` Աննան երեկ մեր զրույցում նշեց, որ ամուսնու բերման ենթարկվելու լուրը իմացել է անչափահաս աղջիկը, նա «Facebook» սոցիալական ցանցում տեսել է, թե ինչպես են Շանթ Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկում. «Մամ՝ նայի Շանթին ինչ են անում, պապային էլ են Շանթի հետ տանում, պապան իրանց հետ ա»,- ասել է աղջիկը մորը` տիկին Աննային: Ալբերտի կինը մեր զրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ին քննիչը զանգահարել է իրեն եւ ասել, որ իր ամուսնուն տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որից հետո էլ կինը ամուսնուն սնունդ է տարել: ՔԿՀ-ից ասել են, թե 15 օրից կգաք տեսակցության, սակայն երբ 15 օր հետ գնացել են այս անգամ էլ ասել են, թե նախաքննական մարմինը խիստ վերահսկողություն է սահմանել եւ ամուսնուն տեսակցել չի կարող: Տիկին Աննան նշեց նաեւ, որ տեղեկություն չունի իր ամուսինը պաշտպան ունի, թե ոչ: Միայն մի անգամ քննիչն ասել է, որ Ալբերտը հրաժարվել է հանրային պաշտպանից, իսկ հիմա չգիտի ամուսնու գործով պաշտպան կա ներգրավված, թե ոչ, քննիչը դեռ ոչ մի կապ չի հաստատել իր հետ: Ալբերտ Մարգարյանի կինը մեր զրույցում ասաց, որ իրենք բնակվում են Մասիս քաղաքում, վարձով , իսկ վարձն էլ ամուսնու կալանավորվելուց հետո չեն կարողանում վճարել, միայն ընտանեկան նպաստ են ստանում` 25 հազար դրամ: Ալբերտ Մարգարյանը աշխատել է Մասիս քաղաքի քաղաքապետարանում, սակայն ընտրություններից հետո դուրս է մնացել: Կնոջ խոսքով, Ալբերտը մի քանի տարի է աշխատանք չուներ, սակայն մասնավոր աշխատանքներ էր կատարում եւ ըստ տիկին Աննայի, գոնե այդ կերպ կարողանում էին միայն վարձերը վճարել: «Քույրիկներս են կողքից օգնում, ինչքան կարողանում են, երեխեքի ճանապարհածախսն են հոգում, ինչքան կարողանում են, չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի: Սպասում եմ, տեսնեմ ինչ ընթացք ա ստանում էս գործը, չգիտեմ էլ արդեն` ինչ անեմ, ում դիմեմ: Աղջիկներիցս մեկը Մասիսի դպրոցում է սովորում, 9-րդ դասարանում է, իսկ մյուս աղջիկս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում, որն էլ վճարովի է, հիմա չգիտեմ ինչ պիտի անենք. նոյեմբեր ամիսը վճարել ենք, բայց դեկտեմբերը դեռ չգիտեմ ինչպես ենք վճարելու: Հիմա տանը խմորեղեն եմ թխում, վաճառում, մի բան գոնե անում ենք, որ գոյատեւենք, իսկ հետոն դեռ պարզ չի, թե ինչքան կշարունակվի այսպես: Աղջիկներս շատ են կարոտում հորը, մեծ աղջիկս շատ կապված է հոր հետ, արդեն մի քանի օր է չի կարողանում դասի գնալ, ուզում էր դուրս գալ դպրոցից վարձի եւ ճանապարհածախսի պատճառով, բայց քույրիկս ասաց, որ ինքը կօգնի: Ես էլ ոտքս վառել եմ, չեմ կարողանում կրկին այցելել Նուբարաշեն ՔԿՀ: Բնակարանը դեռ չենք ջեռուցում, երեխեքը փոքրիկ սենյակում են նստում, մինչեւ տեսնենք ոնց կլինի, եթե հիմա պլիտան վառենք, ո՞նց տակից դուրս կգանք»,- մեր զրույցում հուզված պատմում էր Ալբերտի կինը: Նշենք, որ Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. պատժվում է ազատազրկմամբ հինգից տաս տարի ժամկետով»:

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից կալանավորված 26-ամյա Ավետիս Ավետիսյանը, ով նույնպես մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իրենց ընտանիքի միակ աշխատողն էր: Ավետիս Ավետիսյանը սովորել է Ուկրաինայի պետական համալսարանում, ապա աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, այնուհետեւ Կառավարման ակադեմիայում, ներկայում էլ հրավեր էր ստացել Անանիա Շիրակացու ճեմարանից: Այս մասին երեկ մեր զրույցում նշեց կալանավորված Ավետիսյանի մայրը` տիկին Լյուսյան. «Այդ օրը` նոյեմբերի 5-ին իրեն Անանիա Շիրակացուց կանչել էին, որ աշխատեր այնտեղ` որպես շախմատի ուսուցիչ, մենք չգիտեինք, որ պետք է գնար այդ երթին: Մեր տան աշխատողը մենակ նա էր, հիմա չգիտենք` ինչ կլինի, փորձում ենք համակերպվենք, բայց չի ստացվում: Չենք էլ տեսել Ավետիսին, դեռ չեն թողնում: Իսկ Ավետիսի կինն էլ` Արմինեն, երեխային (28 օրական) արհեստական կեր ա տալիս, չի կարողանում կերակրի հոգեկան ապրումներից»,-նշեց Ավետիսի մայրը: Նա նաեւ ասաց, որ չգիտի իր տղան ճանաչում էր Շանթին, թե ոչ, միայն գիտի, որ Ավետիսը հաճախ է մասնակցել խաղաղ երթերին եւ բողոքի ակցիաներին:

Տաթեւ Խաչատրյան

Տպել
638 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան