Պատի փողոց

16/10/2013 schedule13:32

Պատի փողոցը մոխրագույն է: Պատի փողոցը մարդաշատ է: Պատի փողոցը մոխրագույն մարդաշատ վայր է, որտեղ ամեն ինչ որոշում են վեր ու վար իջնող գործակիցները, ինդեքսները, տոկոսներն ու դրույքները: Պատի փողոցում փողն է, որ պտտում է ամեն բան, ավյուն տալիս մոխրագույն մարդկանց նամշած մարմիններին ու փայլեցնում նրանց սառն աչքերը:

Ներխուժումից կես ժամ առաջ գերշահավետ առաջարկներ էին ստացվում Հարավային Ասիայի բորսաներից, որոնք վաճառքի էին հանում իրենց գրողի տարած բրինձը` չտեսնված ցածր գներով: Լառա Մոն անունով գործակալն, ով հագած էր կարճ, մոխրագույն շրջազգեստ եւ քիպ-ընդգծող, լայն բացվածքով սպիտակ շապիկ, գրառումներ էր կատարում իր պլանշետում` հաշվելով բրնձի գնի հնարավոր փոփոխություններն ամերիկյան շուկայում: Նա նստած էր Պատի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տակ, շքամուտքի աստիճաններին: Նրա երկար ոտքերը, որ առանձնանում էին իրենց ճերմակությամբ մոխրագույն աստիճանների մռայլի վրա, ձգված էին ողջ երկարությամբ: Նուրբ ոտնաթաթերից կախված էին սեւ բարձրակրունկ կոշիկները: Հարեւանությամբ նստած էր գործակալ Դիմ Ֆանն ու հայացքը պարբերաբար գցում էր Լառայի պլանշետին: Աղջկա կուրծքը, որ կախված էր սենսորային դիսփլեյի վրա, լուսավորվում էր հազիվ ընկալելի նեոնային երանգով: Դիմ Ֆանն ուզում էր հասկանալ Լառայի կատարած բարդ հաշվարկները` գուշակելու բրնձի գների անկման տրված հնարավորությունները: Նրա ուշադիր հայացքը ժամանակ առ ժամանակ ընկնում էր Լառայի կրծքին, բայց թվերի եւ զրոների գլխապտույտ պարը, որ ղեկավարվում էր աղջկա բարակ մատների կողմից, ամբողջովին կլանել էր նրա ուշադրությունը:

* * *

Ներխուժման պահին Պատի փողոցն ավելի մարդաշատ էր, քան սովորաբար: Տարբեր բորսաներում տեղի ունեցող իրարանցումը թեժացրել էր գործակալների կրքերը, եռացրել նրանց արյունը եւ ընդհանուր ոգեւորություն առաջացրել: Մարդկանց կողմից ներխուժման պահն ընկալվեց բավական երկար դադարից հետո, որի ընթացքում պլանշետներից եւ ցուցատախտակներից հայացքները պոկած եւ երկնքին սեւեռած գործակալները փորձում էին հասկանալ, թե ինչ կարող է նշանակել այդ հսկա մետաղական սարքը, որ կախված է մոխրագույն ամպերից, ինչից է այն պատրաստված եւ ինչպես հնարավոր կլինի այն վաճառել: Միայն զգուշացնող ձայնային հարվածից եւ դիվերսիոն մակույկների հարձակումից հետո մարդկանց մոտ սկսվեց պահպանման բնազդով պայմանավորված խուճապը: Սկսվեց մի չտեսնված հիստերիա, աղմուկ եւ անկանոն շարժում, որտեղ ամեն ոք փորձում էր հնարավորինս թաքնվել, հնարավորինս պաշտպանվել, հնարավորինս անհետանալ եւ հնարավորինս ողջ մնալ: Ընդհանուր առմամբ, ներխուժումը տեւեց հինգ րոպե, որի ընթացքում տասնյակ դիվերսիոն մակույկները հասցրեցին տիեզերանավ տեղափոխել ամեն տեսակի երկրային մթերքներ, կահ-կարասի, հազարավոր երկրային առարկաներ, Կուրտ Վոննեգուտի «Համար հինգ սպանդանոց» գիրքն ու երկու պատահական քաղաքացիների:

* * *

Ներխուժումն ավարտելուց երեք շաբաթ անց, Տրալֆամոդոր մոլորակի վրա ժողով էր, որին մասնակցում էին օտար օրգանիզմների ուսումնասիրման ինստիտուտի նախագահը, «Գեո» տիեզերանավի կապիտանը, օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարն ու միջտիեզերական ավարի կառավարման վարչության պետը: Վերջինիս առջեւ երկրային առարկաների կույտ էր, որոնցից նա երբեմն առանձնացնում էր որոշ առարկաներ, ուսումնասիրում դրանք եւ նորից տեղը դնում: Խոսելու պահին նրա հաստլիկ ձեռքերի երկար շոշափուկներն ամուր փաթաթվել էին Կուրտ Վոննեգուտի «Սպանդանոց համար հինգ» գրքին եւ զուր ջանում էին բանալ այն:

- Նրանք հաստատ հաննիբալներ են:

- Բացառվում է,- հերքեց ավարային վարչության պետի կարծիքը, օտար օրգանիզմների ուսումնասիրման ինստիտուտի նախագահը,- բացառվում է թերեւս այն պատճառով, որ այս երկու առանձնյակները ոչ մի ուշադրություն չեն դարձնում միմյանց վրա: Նրանք միշտ լարված են, միշտ նյարդայնացած, իրենց պահում են իսկական սովյալների պես:

- Նրանք հենց սովյալներ էլ կան,- ավելացրեց օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարը,- բոլոր անհրաժեշտ ուտելիքները, որ ըստ մեզ, օգտագործում են Երկրի բնակիչները, նրանք արհամարհում են, թեեւ ժամանակ առ ժամանակ կուլ են տալիս չնչին պատառներ: Նրանց դասի կենդանիները սովորաբար ունենում են կայուն ախորժակ եւ ամուր մարսողական համակարգ, Մարսեցիները ձեզ օրինակ, իսկ սրանք...

- Այո, սրանք թերեւս փոքր ինչ տարօրինակ են,- ասաց "Գեոյի" կապիտանը,- բոլորով միաժամանակ հավաքվում են իրենց մոխրագույն պատի փողոցում ու ողջ օրը ինչ-որ բաներ գրում, ջնջում, ձեռքերն են բարձրացնում, իջեցնում, ուրախանում, լացում, թվեր են իրար գումարում-հանում, իսկական գժանոց է:

- Դա կոչվում է առեւտուր,- վրա բերեց ավարային վարչության պետը:

- Ի՞նչ:

- Առեւտուր: Դա նրանք էդպես են կոչում: Դա տարբեր տեսակի ապրանքների փոխանակումն է: Փոխանակում են մի տեսակի ապրանքները մյուսներով: Կամ սրանցով:

Ավարային վարչության պետը ձեռքը մտցրեց իր առջեւ դրված երկրային կույտի մեջ եւ հանեց մի կապ թղթադրամներ:

- Ապրանքները փոխանակում են դրանց հե՞տ:

- Հենց այդպես: Իսկական խելագարություն է: Մարսեցիների մոտ, ճիշտ են ասում, այդպիսի բաներ չկան:

Օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարը մտահոգ հոգոց հանեց:

- Ամեն դեպքում պետք է մի բան անել, թե չէ այս առանձնյակները ձեռքից գնում են, ամեն ինչ նրանց առաջարկում ենք ախր` էլ իրենց մոլորակի կենդանիների միս, մրգեր, պահածոյացված ուտելիքներ...իսկ նրանք գնալով թուլանում են եւ հյուծվում:

- Լավ,- քիչ դադար տալուց հետո ասաց ավարային վարչության պետը,- ժողովն այսօր ավարտված է:

Մասնակիցները լքեցին մեծ խորհրդասրահը` մենակ թողնելով ավարային վարչության պետին` երկրային կույտի հետ: Նա շոշափուկներով պտտեցնում էր թղթադրամների կապն ու խորասուզված ինչ-որ բան մտածում: Հավանաբար չգտնելով ոչ մի ելք իր մտքերի համար, նա բարձրացնում է հաստլիկ ձեռքն ու դեն նետում թղթադրամների կապը լուսամուտից` ուղիղ դեպի օտար օրգանիզմների այգի, որտեղ ապրում էին երկու սովյալ երկրացիները:

* * *

Ներխուժումից անցել էր երեք շաբաթ, եւ Լառա Մունն ու Դիմ Ֆանը հայտնվել էին մի դրախտատիպ վայրում, որտեղ անընդհատ արեւ էր եւ ժամանակ առ ժամանակ երգում էին անտեսանելի թռչուններ: Միմյանց հետ առեւտրային կապեր հաստատելու փորձերը նրանց մոտ չստացվեցին, քանի որ առաջարկվող ուտելիքը, կոմունալ եւ սանիտարական հարմարությունները բավականացնում էին երկուսին էլ դեռ ավելցուկով եւ չկար ոչ մի առեւտրի օբյեկտ, որը հնարավոր կլիներ փոխանակել կամ վաճառել: Այդ ոչ գործնական մթնոլորտը, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ երգող անտեսանելի թռչուններն ու անդադար շողացող արեւն ընկճել էին երկու կողմերին էլ, զրկել նրանց կյանքի բերկրանքից եւ անհետաքրքիր դարձրել կենսագործունեության պրոցեսը: Լառա Մունը, ում երկար ոտքերը արեւահարվել էին անդադար շողացող արեւից եւ ստացել շոկոլադային երանգ, բազմած էր բարձր արմավենու տակ: Ուղիղ նրա դիմաց, մեկ այլ արմավենու տակ, բազմած էր Դիմ Ֆանը, ում երեսն արեւահարումից կարմրել էր եւ կնճռոտվել: Այն կետը, ուր վերեւից ընկավ թղթադրամների հաստ կապը, նրանցից նույն հեռավորության վրա էր: Այն պահը, երբ վերեւից ընկավ թղթադրամների հաստ կապը, նրանցից յուրաքանչյուրի համար նույնն էր: Այն արագությունը, որով նրանք սլացան դեպի թղթադրամների հաստ կապը, նույնն էր:

- Ի՛մն է:

- Փո՛ղ:

P.S. - Որ ասում էի հաննիբալ են,- ասաց քթի տակ ավարային վարչության պետը ներխուժումից երեք շաբաթ եւ մեկ օր անց` նայելով օտար օրգանիզմների այգու` երկրային էակների համար նախատեսված գոտում տեղի ունեցող կենաց մահու պայքարին:

Վահե Ղուկասյան

Տպել
1636 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին