Ու՞ր է երկրորդ մասը

03/08/2013 schedule08:15

Մետրոյի մուտքը գտնվում էր այգու հարեւանությամբ: Էլի քսան- երեսուն մետր եւ կարելի կլիներ ցատկել շարժասանդուղքի վրա, իջնել գրողի տարած ընդհատակը, նստել գնացքն ու...

Էլի քսան մետր: Խնդիրը դժվար չէր: Միայն չլիներ մինչեւ ատամները զինված ոստիկանների խումբը, որ հետապնդում էր նրան: Դա էլ չէր լինի դժվար, եթե չլինեին վայրկյանները: Հեւոցը պետք էր զսպել, պետք էր չշնչել ընդհանրապես, կանգնեցնել սրտի աշխատանքը, թուլացնել բոլոր մկանները, հետ չնայել, ժամանակի մասին չմտածել, ուղղակի վերածվել կատարյալ շարժման, մաքուր ընթացքի: Բայց դա դժվար է: Նա խորը շունչ քաշեց: Ուժասպառ թոքերը ճմլվեցին լարվածությունից, քրտինքը տվեց ճակատին: Սիրտը սկսեց խփել ընդհատումներով, ուժեղ եւ անկանոն: Մկանները լցվեցին թթվածնի ծարավ արյամբ եւ նորից լարվեցին` ապահովելով վազքի տեմպը: Նա հայացքը գցեց ժամացույցին...Կհասցնի՞: Կողային տեսողությամբ ֆիքսեց իրեն հետապնդող մոխրագույն զանգվածը... Կհասցնի՞: Հաշվեց հեռավորությունը, գնացքի ժամը, արագությունը...Կհասցնի՛:

* * *

- Ի՞նչ քարտեզ է սա,- հարցրեց Քաղաքային Բյուրոյի նախագահը:

- Մեր քաղաքի քարտեզն է, հարավային մասը,- պատասխանեց ճարտարապետը` ուղղելով երկար մազերը,- գտել ենք երեկ երեկոյան գեոդեզիայի ինստիտուտի մոռացված նկուղներից մեկում:

- Տեսնում եմ, որ մեր քաղաքն է,- խռպոտաց նախագահը,- բայց ի՞նչ է սա:

- Սա այն է, ինչի մասին չգիտի նույնիսկ պարոն ոստիկանապետը,- հանգիստ ասաց ճարտարապետը` հայացքը դարձնելով սրահի անկյունում բազմոցի մեջ փռված հաղթանդամ անձին:

- Սիմոնյա՛ն, ինչի՞ մասին է սա խոսում,-դիմեց ոստիկանապետին նախագահը,-ի՞նչ մոռացված նկուղ, ի՞նչ քրքրված քարտեզ: Ու ի՞նչ Երկրորդ Մաս է սրա մեջ պատկերված:

Ոստիկանապետը ծանր վեր կացավ տեղից, հոգոց հանեց, դժվարությամբ մոտեցավ սեղանին: Սեղանը հսկայական էր, մուգ կանաչ թավիշով երեսպատված: Քարտեզը, որ մեկ մետր լայնությամբ եւ նույնքան երկարությամբ հնամաշ թուղթ էր իրենից ներկայացնում, փռված էր սեղանին` նախագահի եւ ճարտարապետի առջեւ:

- Գաղափար չունեմ,- վերջապես ասաց ոստիկանապետը:

- Ի..ինչպե՞ս թե...

- Այդպիսի տարածք գոյություն չունի: Փորձված է էխոլոկատորներով, լազերային չափիչներով, կատարված են արբանյակային նկարահանումներ...Երկրորդ Մաս գոյություն չունի:

- Ուրեմն սա ուղղակի ինչ-որ չհաջողված նախագիծ է կամ հիմար կատա՞կ,- հույսով հարցրեց նախագահը:

- Չհաջողվա՞ծ,- ոստիկանապետը քմծիծաղեց,- չի կարելի նստել ողջ օրն էս հերն անիծած Քաղաքային Բյուրոյում ու չնկատել ոչինչ, բացի սեփական բանկային հաշիվներից:

- Ձեր ակնարկներն անտեղի են, Սիմոնյան,- տաքացավ նախագահը,- խոսեք միայն ըստ գործի, ես պահանջում եմ բացատրություններ, գրողը տանի:

Ոստիկանապետը ճնշող հայացքով նայեց նախագահին, ձեռքը տարավ ծոցագրպանն ու հանեց չորս անգամ ծալված ճերմակ թղթի կտորը եւ դրեց սեղանին: Նախագահն անհամբեր վերցրեց այն, չգիտես ինչու հոտոտեց, ապա բացեց:

- «Միացեք մեզ»,- կարդաց թղթի վրա նախագահը, շարունակեց,- «Երկրորդ Մասի ագիտացիոն կենտրոն»: Սա ի՞նչ է, գրողը տանի:

- Սրանով հիմա պատված է ողջ քաղաքը: Ու ոչ միայն սրանով: Թռուցիկները շատ են` «Ու՞ր է Երկրորդ Մասը», «Մի՛ թողեք», «Ընտրեք ձե՛ր կյանքը» եւ այսպես շարունակ,- բացատրեց ոստիկանապետը:

- Դժվա՞ր է գտնել տպարանը, որսալ պատվիրատուին...

- Սպասե՛ք,- ընդհատեց Սիմոնյանը,- ապա նայե՛ք:

Նա վերցրեց թղթի կտորը, հանեց գրպանից կրակայրիչն ու փորձեց վառել: Կրակի լեզվակը շոյեց արտասովոր ձյունաճերմակ թուղթը, կլանեց այն, բայց վառել չկարողացավ: Թուղթը նույնիսկ չփոխեց իր գույնը:

- Այն նույնիսկ չի տաքանում,- ասաց ճարտարապետը:

- Այն չի թրջվում, չի կեղտոտվում, չի պատռվում,- ավելացրեց ոստիկանապետը:

- Բնության մեջ այսպիսի նյութ գոյություն չունի եւ գիտության մեջ էլ չունի, սա ընդհանրապես չի կարող լինել, սա ուրիշ տեխնոլոգիա է...

- Սատանայություն...,- գռմռաց նախագահը:

- Հիմա իմ մարդիկ զբաղված են սրանք տարածողներից մեկին հետապնդելով,- ասաց Սիմոնյանը:

- Ես պահանջում եմ, որպեսզի դրան հասցնեն ինձ մոտ անվնաս,- բղավեց նախագահը:

- Իսկ ես աղոթում եմ, որպեսզի իմ մարդիկ մնան անվնաս,- ասաց Ոստիկանապետը,- իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս հաշվի նստել...ինքներդ ձեզ հետ:

- Ինչ ասել է` հաշվի նստել,- բարձրացրեց ունքերը նախագահը:

- Մարդիկ փոխվում են,- պատասխանեց ոստիկանապետը,- Երկրորդ Մասը բոլորի շուրթերին է, այնտեղ միշտ արեւ է, այնտեղ հարկեր չկան, այնտեղ արդարություն է, այնտեղ բռնություն չկա, այնտեղ դրախտ է, ասեկոսեներն ավելի շատ են, քան դուք դա կարող եք պատկերացնել: Մարդիկ հավատում են թռուցիկներին, ուզում են փոխել, ուզում են գտնել Երկրորդ Մասը: Մարդիկ այլեւս չեն ուզում ապրել այստեղ:

Սրահում լռություն տիրեց:

- Պետք է լինի ինչ-որ ժամանակային պորտալ կամ գրավիտացիոն որեւէ անոմալիա, որպեսզի հնարավոր լինի տարածության մեջ տարածային գրպանի առաջացումը,- սկսեց ճարտարապետը,- այն պարզելուց հետո հնարավոր կլինի միանալ նրանց:

- Ի՞նչ,- կարմրեց նախագահը:

- Ահա թե ինչ,- ասաց ճարտարապետը, հետ գցելով ճակատին թափված մազերը,-ես գնում եմ, ես ձեզ լքում եմ եւ գնում եմ Երկրորդ Մաս:

Ճարտարապետը կռացավ, հանեց սեղանի տակ պահված ճամպրուկը, նորից կրկնեց մազերը հետ գցելու ժեստը.

- Մնաք բարով, պարոն նախագահ: Ցտեսություն, պարոն Սիմոնյան:

Վստահ քայլերով նա անցավ սրահով մեկ` դեպի դուռը:

- Կախել, գնդակահարել, դատել, պատժել...,- հազիվ լսելի խռխռաց նախագահը:

- Ես նրան հասկանում եմ,- ասաց Սիմոնյանը, մտերմաբար հարվածեց նախագահի մեջքին,- իսկ դուք հենց այսօր փորձեք հաշվի նստել...հենց այսօր: Վաղն արդեն կարող է ուշ լինել:

* * *

Շարժասանդուղքի մոտ նա զգաց հետեւից հասնող մոխրագույն շնչառությունը: Մի քանի ցատկ եւս եւ ձգողական ուժը կօգնի պոկվել հետապնդողներից: Նա ցատկեց շարժասանդուղքի վրա եւ թռավ նրա վրայով: Օդում նրա մկանները հանգստացան մի պահ, սակայն ուժեղ էր բախումը հաջորդ անգամ, երբ ոտքերը դիպան մետաղական աստիճաններին` արդեն շարժասանդուղքի կեսին: Ավելի արագ: Նա հետ նայեց: Մոխրագույն զանգվածից մի քանի կետեր հետեւել էին նրա օրինակին եւ հիմա գտնվում էին ազատ անկման մեջ, մյուսները ցած էին գլորվում մոխրագույն գնդով:

- Կանգնի՛ր:

- Սպասի՛ր,-հասնում էր նրա ականջներին:

Աչքերը սահեցին ժամացույցի վրայով: Գնացքը գալիս է: Նոր ցատկ: Մոխրագույն զանգվածը գալիս է առանց պոկվելու: Մի՞թե չի հասնի:

Ահա եւ հարթակը: Մկանները գործի են անցնում արդեն անհույս: Այլեւս չկա բավականաչափ հեռավորություն, այլեւս չկան բաղձալի վայրկյաններ, ճիշտ կլինի ուղղակի ցատկել ռելսերի վրա: Կատարել այն, ինչ պետք է անել, երբ վտանգի մեջ է համայնքը: Այո: Չբացահայտել: Ցատկել ռելսերի տակ:

Նա զգում է ուսերին` հետապնդող մոխրագույն զանգվածի մատները, նրան դիպչում են: Դիմադրելու ուժ այլեւս չկա: Ողջ ուժը սպառել է դեռ վերեւում` տարածելով թռուցիկները գերհագեցված պահակախումբ ունեցող Խորհրդարանում` շրջանցելով անվտանգության համակարգի եւ թիկնապահների մի ողջ բանակ:

Նրան բռնում են: Թափվում են նրա վրա: Պլատֆորմի վրա: Այն պահին երբ մոտենում է գնացքը: Շտապ մեռնել: Պետք է շտապ մեռնել` չբացահայտելու գաղտնիքը, իսկ գնացքը...գնացքը կվերածվի սովորական վագոնների շարանի` թեկուզ եւ մետրոյի չվացուցակին հակասող:

- Սպասի՛ր,- լսում է նա մոխրագույն զանգվածի շնչակտուր ձայնը:

- Սպասիր, ասում ենք, սպասի՛ր, խնդրում ենք...

Մոխրագույն զանգվածը մեկնում է նրան ճերմակ թութը` "Ընտրի՛ր կյանքդ":

- Սա քոնն է՞,- հարցնում է ինչ-որ մեկը: Հարցնողի աչքերը մեծ են: Լի են հույսով:

- Սա քո՛նն է,- ասում է մեկ ուրիշը,- տա՛ր մեզ հետդ:

- Մենք այլեւս չենք ուզում...տար մեզ հետդ, ցույց տուր Երկրորդ Մասը, մենք միանում ենք...

Գնացքի դռները բացվում են: Գնացքը սովորական չէ: Նա զգում է դա: Գնացքը պատրաստ է տեղավորել բոլորին: Ուրիշ ժամանակ նման իրավիճակում կլինեին ուղղակի վագոններ, բայց հիմա գնացք է:

- Նստենք գնացքը,- ասում է նա,- այն մեզ կտանի:

Գնացքի դռները փակվում են:

«Հաջորդ կայարանը` Երկրորդ Մաս»,-հայտնում է գեղեցիկ աղջկա ուրախ ձայնը:

P.S. Գնացքը երեւաց թունելից` լուսավորված պայծառ նեոնային լույսերով: Գույնզգույն զգեստներով մարդկանց խումբը կանգնած էր հարթակին` զինված ծաղիկներով եւ փուչիկներով: Գնացքն ուրախ սուլաց` նրանց մոտենալով: Դռները բացվեցին եւ նախկին ոստիկանների կանայք եւ երեխաները դուրս պրծան վագոններից եւ ապշեցին իրենց հայրերի եւ ամուսինների բազմագույն տեսարանից: Նրանց հետեւից դուրս եկավ հսկա ոստիկանապետը, որի հետեւից անընդհատ մազերն էր ուղղում ճարտարապետը:

Վահե Ղուկասյան

Տպել
1543 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է