Ժամանակ չկա

03/07/2013 schedule09:01

Հյուրին տանում էին զրահամեքենայով` շրջապատված ռազմական ամենագնացներով: Ճանապարհը անցնում էր քաղաքի փողոցներով եւ տանում էր դեպի բլուրը, որի վրա վեր էր խոյանում հեռուստաաշտարակը:

- Այս ամենն արվում է ձեր ապահովության համար,- ասում էր զրահամեքենայի մեջ նստած սերժանտը: Հյուրը, որ փաթաթված էր իր չափերի համար ակնհայտորեն մեծ անձրեւանոցի մեջ, լուռ նստած էր նրա դիմաց,- հիմա մեր փողոցներն այնքան էլ անվտանգ չեն:

Հյուրը, որ մինչ այդ չէր բարձրացնում գլուխը մեքենայի հատակից, ուղղեց իր չափազանց մեծ աչքերը սերժանտին:

- Ինձ պետք է եթեր,- ասաց նրա մետաղական ձայնը` համեմված ինչ-որ տեխնիկական առոգանությամբ,- ես ունեմ հայտարարություն:

- Ձեզ խոստացել են եթեր, ուրեմն կտան,-պատասխանեց սերժանտը:

- Եթերը պետք է շուտ, ժամանակ շատ չկա,- ասաց Հյուրը:

- Մենք արագ ենք գնում, ուր որ է կհասնենք,- հաստատեց սերժանտը:

- Լավ է,- ասաց Հյուրը` կարծես ինքն իրեն,- ժամանակ չկա:

* * *

Հեռուստաաշտարակի տակ ունիվերսալ պավիլիոնն էր: Հսկայական, մի քանի ֆուտբոլային դաշտի մեծությամբ կառույցը` ծածկված թիթեղյա կտուրով, մռայլ էր ու անհյուրընկալ: Զրահամեքենան եւ ամենագնացները տեղավորվեցին պավիլիոնին հարող կայանատեղում` ահռելի չափերի հասնող դարպասների մոտ: Դարպասների վրա կային ավելի փոքր դռներ եւս` նախատեսված մարդկանց ելումուտի համար: Դրանցից մեկից էլ դուրս եկավ եթերային ռեժիսոր Սարգսյանը` անփույթ հագնված, ականջից մինչեւ բերանն իջնող լսափող-բարձրախոսով, որը խճճվել ու սերտաճել էր խուճուճ մազերի եւ գզգզված մորուքի մեջ:

-Ու՞ր է ձեր Հյուրը,- ասաց նա առանց որեւէ ձեւականությունների`  քայլերն արագ ուղղելով դեպի զրահամեքենայի մոտ կանգնած սերժանտը:

- Նա ներսում է,- ասաց սերժանտը:

- Շատ լավ, նա կգա մեզ հետ, դուք նույնպես, իսկ մնացած բոլորը ազատ եք:

- Մենք հրաման ունենք հսկել Հյուրին ամենուր:

- Իսկ ես ունեմ լիազորություն` ոչ մեկի չթողնել հեռուստապավիլիոն, նույնիսկ անձամբ Նախագահին, ձեր հյուրը, հաշվեք, բացառություն է: Ո՞ւր է նա:

Սերժանտը մոտեցավ զրահամեքենայի դռանը, նշան արեց: Հյուրը հայտնվեց իր մեծ անձրեւանոցի մեջ փաթաթված: Կապիշոնը ծածկում էր նրա արտասովոր մեծ գլուխը:

- Սա է՞,- զարմացած հարցրեց Սարգսյանը:

Սերժանտը գլխով արեց:

- Դե ինչ...ես ճիշտն ասած ավելի տեսարժան տեսարան էի սպասում...իսկ դուք վստա՞հ եք, որ սրա համար կարգադրված է եթերաժամանակ հատկացնել:

- Կառավարության որոշումն է,- պատասխանեց սերժանտը: Մի պահ հապաղելուց հետո ավելացրեց,- նրանց երեւի տպավորել են այն տեխնոլոգիաները, որոնցով հագեցված է Հյուրի փոխադրամիջոցը...

- Լսել ենք, ոչ մի արտասովոր բան չկա, սովորական միջուկային արագացուցիչներով շարժիչներ են, ոչ մեկին չես զարմացնի, եթեր տալուց հետո էլ միայն ռեյտինգները կգցես:

- Ամեն դեպքում որոշվել է եթեր տրամադրել Հյուրին:

Հյուրը բարձրացրեց իր բարակ ձեռքերը: Մեծ անձրեւանոցի թեւքերը հետ գնացին, ի ցույց դնելով ոսկրոտ եւ մոխրագույն վերջույթները: Երկար մատները, որ երեքական էին ամեն ձեռքի վրա, հետ քաշեցին կապիշոնը: Սարգսյանին եւ սերժանտին նայեցին խոշոր կանաչ աչքերը:

- Ես ունեմ հաղորդագրություն, ուղղելու ձեր քաղաքակրթությանը,- ասաց նա իր մետաղական ձայնով,- ես եկել եմ խաղաղությամբ:

- Զառանցանք,- ասաց Սարգսյանը, ափերի մեջ առնելով իր բրդոտ գլուխը,- եւ այսպիսի զառանցանքը պետք է տանք եթեր:

- Ժամանակ չկա,- ավելացրեց հյուրը` արհամարհելով Սարգսյանի ասածը:

* * *

Պավիլիոն մտնելուց անմիջապես հետո Հյուրը ստիպված եղավ չոքել գետնին: Դարպասներից ձախ, արհեստական նյութերից պատրաստված այգում, ընթանում էր իսկական հրաձգություն:

- Պիտի հետ տաս էդ փողերը, արա՛:

- Դրանք քո փողերը չեն, ի՛մն են,- լսվում էր կրակահերթերի արանքում: Կրակոցները կատաղի էին, պավիլիոնի հատակն այդ մասում ողողված էր կարմիր հեղուկով, մարդկային մարմնի պատառոտված մասերով, կեղծ թղթադրամներով:

- Նա արեց տակը,- ասաց սերժանտը Սարգսյանին,- չի դիմանում բռնությանը:

Սարգսյանը նայեց գետնին նստած Հյուրին: Իրոք որ: Նա նստած էր ինչ-որ մանուշակագույն հեղուկի մեջ:

- Ստոպ,- գոռաց ինչ-որ մեկը եւ կրակահերթերը դադարեցին:

- Լավ է, այս անգամ ավելի լավ, բայց դեռ աշխատելու տեղ կա, նորից ենք փորձում, գոռա ավելի բարձր, ատելությու՛ն տուր ձայնիդ, ավելի գժավարի կրակի, կրակի՛, մորթի՛, փռի արեւին, մի՛ խնայի, էնպես կրակի, որ աղիքները խառնվեն իրար:

Սերժանտը նայեց Սարգսյանին` վատ թաքցված հիացմունքով:

- Նոր սերիալի նկարահանումներ են,- բացատրեց ռեժիսորը:

Հյուրը նորից ոտքի կանգնեց, նայեց դեպի արհեստական այգին: Աչքերը սառեցին  գետնին ընկած մարդկային մարմնի մասերին:

- Ժամանակ չկա,- հազիվ լսելի մետաղական ձայնով ասաց նա:

* * *

Ճանապարհին` մինչ կհասնեին լրատվական բաժնի տաղավարներին, ստիպված եղան մի քանի անգամ դադար առնել: Հատկապես երկար դադարը տեւեց «Եզության Գոտի» հաղորդաշարի տաղավարի կողքով անցնելիս, որտեղ կատաղած զոքանչը գերի էր վերցրել թոռներին եւ սպառնում էր փեսային` ջարդել երեխաների գլուխները, եթե նա չվճարի ալիմենտները: Այդ տաղավարի կողքով անցնելիս Հյուրը սկսեց դողալ եւ նրա փոքրիկ բերանից ծորաց մուգ կապույտ լորձը:

- Ժամանակ չկա,- խռպոտաց նա:

Անցան չորս-հինգ հեռուստաֆիլմերի նկարահանման հրապարակներով էլ: Մի տեղ հյուրին թվաց, թե ֆիլմի հերոսն իրեն է դիմում` «Ո՞վ ես դու, սրիկա՛, որ եկել ես ստեղ ու քո օրենքն ես ուզում առաջ տանել»: Հյուրը շփոթվեց եւ արեց առաջին մտքին եկած ժեստը, որ պետք է նշանակեր խաղաղություն: Նա բարձրացրեց երկու մատը: Ֆիլմի հերոսը սակայն կրակեց նրա ուղղությամբ` խաղալիք ատրճանակով:

- Ամենառեյտինգային ֆիլմն է,- ասաց Սարգսյանը հիացմունքով`  դիմելով սերժանտին:

Լրատվական բաժնի մոտ կար մեկ այլ տաղավար` եզերված սեւ եւ կարմիր սրտիկներով: Հյուրին ծանոթ էր «սիրտ» նշանի խորհուրդը: Նա պարզեց ձեռքը դեպի սրտերն ու փորձեց ինչ-որ բան արտաբերել, բայց չհասցրեց: Տաղավարում հայտնվեց սեւ երկարաճիտ կոշիկներով մի կին, ում ձեռքում կար փշերով զարդարված մահակ: Նրա հետեւից, չորեքթաթ սողալով, տաղավար մտավ տղամարդը:

- Հիմա ես քեզ կպատժեմ, կեղտոտ, հիմար այլանդակ,- ասաց կինն ու սկսեց հարվածել տղամարդուն:

- Ժամանակ չկա..,- շշնջաց Հյուրը,- եթերը պետք է արագացնել...

- Սա էլ չի զիջում ռեյտինգով,- ասաց Սարգսյանը հպարտությամբ,- իմ սեփական միտքն է: Ողջ աղն ու համը նրանում է, որ այս մարդկանց մենք այստեղ ենք բերում իրենց կամքին հակառակ եւ տանջում ենք ամենաիսկական կերպով: Սադո-մազո շոու:

- Ժամանակ չկա...,- կրկնեց Հյուրը:

- Սպանեցիր քո ժամանակով,- անսպասելի բղավեց Սարգսյանը,- մեր ալիքն աշխատում է շուրջօրյա, ժամանակ միշտ կա:

- Հիմա...եթեր...

- Հիմա կմտնես եթեր, պետք է սպասել, որպեսզի վերջանա լրահոսը, իսկ մինչ այդ քեզ կարգի կբերեն, բարձրախոս կտան:

Լրատվական տաղավարում սկսվեցին աշխատանքները: Հյուրին շրջապատեցին դիմահարդարներն ու տեխնիկները: Նրա դեմքը գրիմի չենթարկվեց մաշկի առանձնահատկության պատճառով, բայց ստացվեց բարձրախոս ամրացնել նրա ձեռքին:

- Ժամանակ չկա...

- Պետք է սպասես, որ մեր հաղորդավարը վերջացնի կարդալ ամենահրատապ նորությունները:

Հյուրը դարձրեց գլուխը դեպի հաղորդավարը: Դա երիտասարդ տղամարդ էր` փայլուն մազերով եւ ժպտացող դեմքով: Նա խոսում էր արագ-արագ` թվարկելով նորությունները.

- Ավստրալիայում տեղի են ունեցել աբորիգենների զանգվածային բռնաբարություններ, Կոլորադո նահանգում երեխան սպանել է հորն ու երեք ամսական եղբորը, Մոսկվայում սափրագլուխները վառել են հավատացյալներով լի մզկիթը, ձախ հեղափոխականները Արգենտինայում հարձակվել են նախարարի ընտանիքի վրա եւ սպանել բոլորին, երեկ Երեւանի կենդանաբանական այգում պատահաբար սպանվել է աշխարհում մնացած վերջին մուֆլոնը, Աֆրիկյան Երկրների Միությունը որոշել է կառուցել տիեզերական մերձուղեծրային արհեստական արոտավայրեր: Նախագծի համար ֆինանսավորում գտնելու համար նախատեսվում է կրճատել որոշ երկրների բնակչությունը մինչեւ հինգ անգամ...

- Ժամանակ չկա...եթեր...

- Երեկ հայտնի դարձավ Անգլիա-Բելառուս ֆուտբոլային հանդիպման ժամանակ հարավային տրիբունան պայթեցրած դեռահասի անունը...

- Դուք խեղդվում եք...տվեք ինձ եթեր..եթե...եթ...

Հյուրի գլուխը կախվեց: Ձեռքերն անուժ կախվեցին փոքրիկ մարմնի կողքերով:

- Սա արդեն բանի նման չէ, նա ինչ է, սատկե՞ց,- հարցրեց Սարգսյանը:

Սերժանտը մոտեցավ Հյուրին:

- Չի շնչում...

- Ուրեմն: Ինձ հրահանգել էին եթեր տալ ԿԵՆԴԱՆԻ Հյուրին, այդպես չէ՞:

- Այո..

- Դե ուրեմն վերցրեք ձեր այլմոլորակային դիակն ու ռադ եղեք այստեղից:

- Կարելի՞ է ես էլի գամ..հետո..մասնակցելու հաղորդումներից մեկին,- հույսով հարցրեց սերժանտը...

- Կմտածեմ...իսկ հիմա տարեք այստեղից սրան:

P.S. Քաղաքից եռեսուներեք կիլոմետր հեռավորությամբ կանգնած էր Հյուրի տիեզերանավը: Նրա մասին արդեն մոռացել էին, քանի որ աշխարհը լի էր ամենաբազմազան եւ հետաքրքիր նորություններով եւ զվարճանքներով: Տիեզերանավի ներսում, միջուկային շարժիչների արանքում աշխատում էր ժամացույցը, կատարելով հետ հաշվարկը...00:59...00:58...00:57...Ժամանակ չկա:

Վահե Ղուկասյան

Տպել
1438 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում