Շողքի ցուցակը

09/06/2013 schedule09:00

Ամեն առավոտ սկսվում է այսպես: Քվեարկությունը կատարվում է հենց զինանոցում, ընտրում ենք հրամանատարին: Այսօր հետներս մի նորեկ է, կաթից նոր կտրված մի փսլնքոտ ու հետներս պիտի տանենք Հատված` ընտրություն վերահսկելու:

Զինանոցի քվեարկությունն ավարտվում է: Ընտրվում եմ ես: Ես` ուրեմն ես: Հրամանատար` ուրեմն հրամանատար: Որպեսզի ցույց տամ վճռականությունս, իջեցնում եմ սաղավարտիս ապակին ու շրխկացնելով լիցքավորում եմ ավտոմատս: Կապիտան` ուրեմն կապիտան:

Վաշտի ընտրությունները կարեւոր են մանավանդ մարտական առաջադրանքից առաջ: Ինչպես դուրս գաս զորանոցից, անցնես քաղաքի փողոցներով, հսկես տեղական կամ դաշնային ընտրությունները, եթե վստահ չես, որ քո շարքերում չկա Շողքը: Եթե քվեարկությունն անցնում է նորմալ, ուրեմն շարքերը մաքուր են: Եթե ստացված ձայների ընդհանուր քանակը նույնն է, ինչ մարտիկների քանակն է, ուրեմն Շողքը չկա: Ինչը չես ասի Հատվածում տեղի ունեցող ընտրությունների մասին: Բոլորը գիտեն, որ Շողքն ամենից հաճախ հանդիպում է հենց այնտեղ, իսկ ինչու հենց այնտեղ` դա չգիտի ոչ ոք: Իմ վաշտի մարտիկները փորձառու են: Բոլորն էլ եղել են Հատվածում, վերահսկել են ամենատարբեր ընտրություններ` սկսած շենքի լիազորից մինչեւ թաղապետ ու շատերը նույնիսկ առերես հանդիպել են Շողքին, զգացել մաշկը փշերի վերածող վախն ու դատարկել ավտոմատները Շողքի ֆանտոմային մարմնի մեջ: Շատերը, բայց ոչ այս նորեկ կաթնակերը: Նրա համար այսօր կլինի առաջին մարտական առաջադրանքը: Նա շփոթված է երեւում, բայց հայացքում զգացվում է պատրաստակամությունը: Վեց ամիս հատուկ պատրաստվածության դասընթացներ, երդմնակալության արարողություն, որտեղ նա ձեռքը Սահմանադրությանը դրած երդվել է պաշտպանել Համընդհանուր Ժողովրդավարական կարգը Շողքից: Շողքն է մեր հասարակարգի միակ ու ամենավտանգավոր թշնամին, նա` ով միջամտում է ընտրություններին` խախտելով ընտրողների կամքը, խախտելով ընտրական բալանսը` ուստի նաեւ կարգի հիմքը: Ամենակարեւոր ընտրություններում Շողքը կարող է անցնել թեկնածուներից մեկի կողմն ու նրա օգտին իջեցնել ձայների նժարը: Որտեղի՞ց է առաջացել այդ Շողքը: Դրա մասին առասպելները շատ են ու հին, ինչպես ավազի հատիկները ծովի ափին:

* * *

Հատվածը մնացած քաղաքից անջատված է կամրջով: Կամուրջն անցնելուց հետո երկու աշտարակ-բարձրահարկերն են: Վերջին անգամ Հատվածի թաղապետի ընտրությունների ժամանակ Շողքը հանդիպել էր տասնյակ ընտրատեղամասերում, խառնել բոլոր ընտրական ցուցակները, կեղծել հազարավոր քվեներ: Իրավիճակն այդ օրերին այնպիսին էր, որ Հատվածում մտցվել էր հատուկ դրություն, սահմանվել էր պարեկային ժամ: Շողքի որսին մասնակցում էին ոչ միայն հատուկ նշանակության վաշտեր, այլ նաեւ էկտոպլազմային որոնող ֆանտոմ-ռոբոտներ, մոգեր եւ էքստրասենսներ: Շողքն էլ այնքան էր ակտիվացել, որ միջամտել էր նույնիսկ Հատվածում գտնվող զինվորական ուժերի հրամանատարի ընտրությանը; Քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին ընդամենը տասնհինգ բարձրաստիճան զինվորականներ, նա հաջողացրել էր երեք անգամ խառնել քվեները, բաշխելով հարյուրական ձայն բոլոր թեկնածուներին, անվավեր դարձնելով քվեաթերթիկները, փոխելով թեկնածուների անունները; Պահանջվել էր բոլոր հնարավոր միջոցների համակարգված աշխատանքը` Շողքին Հատվածից դուրս վանելու եւ նորմալ ընտրություններ անցկացնելու համար:

Մեր մեքենան անցավ կամրջի վրայով, անցավ աշտարակ-բարձրահարկների տակով եւ մտավ Հատված: Մենք թեքվեցինք Հատվածի գլխավոր փողոցից ու դիրքավորվեցինք մեզ համար նախատեսված ընտրատեղամասում: Իմ մարտիկները տեղեր զբաղեցրեցին տեղամասի եզրագծով մեկ, երեք հոգու կարգադրեցի դիրքավորվել կտուրում, երեքական հոգի էլ տեղավորվեցին ընտրատեղամասի առաջին եւ երկրորդ հարկերում:

- Դու կմնաս հետս, - ասացի նորեկին: Նա գլխով արեց ու պինդ սեղմեց ավտոմատը: Եկան ընտրական հանձնաժողովի անդամները: Բոլորս շունչներս պահեցինք, երբ հանձնաժողովականները սկսեցին ընտրել իրենց ղեկավարին: Հավանականությունը, որ Շողքը կարող է միջամտել հանձնաժողովի նախագահի ընտրություններին, քիչ էր այնքան, ինչքան վաշտի հրամանատարի ընտրությանը: Բայց մենք գտնվում էինք Հատվածում:

Քվեները հաշվեցին: Խախտումներ չկային: Շունչներս քաշեցինք: Ընտրությունները սկսվեցին:

* * *

Արեւը վաղուց թեքվել էր դեպի արեւմուտք: Հատվածի աշտարակ-բարձրահարկերը ողողված էին կաթնա-վարդագույն երանգներով: Լսվում էին կրակոցներ արեւելյան փողոցներից, Հատվածի տարբեր մասերից բարձրանում էին սեւ ծխի սյուները, ամայի փողոցներով սլանում էին ֆանտոմ-ռոբոտները` որոնելով Շողքին:

- Անունդ ի՞նչ է, - հարցրեցի նորեկին:

- Ար..Արտակ, - ասաց նա կմկմալով:

- Ավելի հստա՛կ,-ասացի:

- Արտակ Նիգենց, պարո՛ն հրամանատար:

- Տեսնու՞մ ես ինչ է կատարվում, - ասացի ես` պարզելով մատս դեպի դիմացի պատը: Նորեկը նայեց մատիս ուղղությամբ: Պատը քրքրված էր գնդակներով: Մի ծայրը պոկված` պատից կախված էր տեղամասի ընտրողների ցուցակը: Նորեկի դեմքը սառեց, բիբերը լայնացան, գլխի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Այն ինչ կատարվում էր ցուցակի հետ, զարհուրելի էր: Անունները ջնջվում, հայտնվում նորից, ավելանում էին նորերը, կորում հները, փոխվում տեղերով: Հետո ինչ-որ բան փոխվեց, ողջ ցուցակը լցվեց մեկ անվամբ: Գալուստ Կարասյան: Այդ անունը սկսեց անցնել ցուցակի բոլոր տողերով, սկսեց թարթել նվագարկիչի լուսային ցուցիչների պես` ասես պարելով անլսելի երաժշտության տակ:

- Դու հիմա կկրակես աջ կողմից ու կփակես դեպի դուռը տանող ճանապարհը, իսկ ես կմոտենամ այս կողմից ու կբռնեմ դրան,-ասացի ես:

- Կրակե՞մ,- կմկմաց նորեկը:

- Իմ հրամանով:

Ես բացեցի պայուսակն ու հանեցի էկտոպլազմային ցանցով բալոնը: Փչեցի այն տարածության մեջ եւ քիչ անց ձեռքերիս մեջ հայտնվեց կիսաթափանցիկ ցանցը` շատ նման ձկնորսականի:

- Կրա՛կ,- ասացի ես: Նորեկն իջեցրեց ձգանը: Սենյակը թնդաց կրակոցների շարանից: Ես պոկվեցի տեղիցս ու նետեցի ցանցը ցուցակի ուղղությամբ: Շատ բարձր, գրեթե ուլտրաձայնային ճիչ, խլացրեց ականջներս: Ցանցն ընկավ գետնին: Նրա մեջ թպրտում էր անտեսանելի Շողքը:

* * *

Շողքին տեղափոխեցին գլխավոր ռազմական շտաբ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ Շողքի ծագման առեղծվածը: Շողքը հին էր, նա ապրում էր դեռ այն ժամանակներում, երբ նոր էին ընդունվել Ժողովրդավարական Սկզբունքներն ու նոր էին անցկացվում առաջին ընտրությունները: Շողքի անունը Գալուստ Կարասյան էր եւ մահացել էր նա դեռ այդ ժամանակներում, սակայն հարություն էր ստացել մի շարք չարագործների ձեռքով, ովքեր ընտրությունները կեղծելու համար ավելացրել էին ընտրողների ցուցակում հանգուցյալի անունը: Հնարավոր է, որ այն ժամանակ օգտագործվել էր ինչ-որ սեւ մոգություն, ինչի հետեւանքով Շողքը կտրվել էր հանգուցյալների աշխարհից ու ընդմիշտ մնացել այստեղ` բնակվելով տարբեր ընտրացուցակներում:

Նրա ճակատագրի վերաբերյալ կային երկու տարբերակներ: Մեկը` տեղադրել նրան հատուկ էկտոպլազմային վանդակում եւ խնամել, մինչեւ կմշակվեն տեխնոլոգիաներ նրան հանգուցյալների աշխարհ հետ ուղարկելու համար, մյուսը` անմիջապես ոչնչացնել ֆանտոմային դաշույնով: Կատարվեց քվեարկություն: Շողքը խախտեց ընտրության կարգը, խառնեց բոլոր ձայները, առաջացրեց իրարանցում եւ կարողացավ փախչել գլխավոր շտաբի շենքից:

Հիմա նա նորից դրսում է:

Ինչ-որ տեղ` ընտրացուցակների մեջ:

Վահե Ղուկասյան

Տպել
1656 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է