«Իշխանությունը քոնն է»

18/05/2013 schedule08:46

«Սխալ է բազմիշխանությունն ու թո՛ղ մեկը միայն լինի իշխան»
Արիստոտել

«Պետությունը ես եմ»
Լյուդովիկոս 14

Երկիր. Տարի 13:
Չկա ոչինչ առավել տհաճ, քան խանգարված անդորրը, քան խափանված հանգստությունը: Չկա ավելի մեծ զայրույթ, քան այն մեկը, որը պատում է քեզ հուսախաբության պահերին, այն ժամանակ, երբ արդեն շունչ էիր քաշել եւ կարծել, թե խաղն ավարտված է:

- Մեքենայի մոտ, Մեքենայի մոտ, բոլո՛րդ,- բղավում էր նա,- իմ հետեւի՛ց, բոլո՛րդ:

Ենթակաները վազեցին նրա հետեւից` իջնելով սանդուղքներով, անցնելով միջանցքներով` դեպի Պալատի խորքը, դեպի Պալատի նկուղները:

Մեքենան իրենից ներկայացնում էր մետաղական մի սարք, մոտ երկու մետր բարձրությամբ, երկու ոտքերի վրա կանգնած ու կլոր էկրանով` ամենավերեւում: Ավելի համարձակ մեկը կհանդգներ անվանել այն հումանոիդ ռոբոտ, բայց Պալատում արդեն վաղուց սովորություն էին դարձրել անվանել դա ուղղակի Մեքենա:

- Ասա՛ ընտրության տվյալները,- մոտենալով Մեքենային` գոռաց նրա վրա,- ասա՛ տվյալները, որ սրանք բոլորն իմանան:

Մեքենայի էկրան-գլուխը միացավ: Վրան երեւացին թվեր, դիագրամաներ, աղյուսակներ:

- Ասա՛,- մռնչաց նա:

- Իշխանությունը քոնն է,-ասաց Մեքենան էլեկտրական ձայնով:

- Տեսա՞ք: Լսեցի՞ք: Վախկոտնե՛ր: Լքում էիք խորտակվող նավը, հա՞: Լքու՞մ էիք առնետների պես... առնետնե՛ր:

Ենթակաները սփրթնած սպասում էին դատավճռին: Աշխատանքից կազատի՞: Կտուգանի՞: Կսպանի՞...ԿՍՊԱՆԻ:

- Ձե՛րդ գերազանցություն,- ասաց ներս վազած մի ոստիկան, ում սաղավարտը ծռմռված էր, հագուստը պատառոտված, իսկ մահակը կոտրված,- Ձե՛րդ գերազանցություն, Պալատը վերցնում են...

 

Այդպիսի մայրամուտ լինում է, երբ ինչ-որ բան է սպառնում: Կապ չունի` ում կամ ինչին, ուղղակի զգացվում է սպառնալիքը, վտանգը, տագնապը: Ու գեղեցիկ է այդպիսի մայրամուտը` գույներով հագեցված ու այդ գույները թաց ասֆալտի մեջ բազմապատկած:

Ջրանետ երկու մեքենաները շուռ էին տրվել հենց փողոցի մեջտեղում: Ճաքած ցիստեռններից ջուրը հոսում էր ցած` իր մեջ կլանելով բազմահազար ամբոխի բարձրացրած փոշին, զայրույթը, վախը, ցասումն ու զորությունը: Փողոցի վերեւում լսվում էր շարքը դեռեւս չկորցրած ոստիկանական միակ ջոկատի աղմուկը: Դըմփ- դըմփ, մահակները վահաններին: Նրանք նահանջում էին քայլ առ քայլ` զիջելով ըմբոստ բազմության ճնշմանը: Հետեւում Պալատն էր, որը պետք է պահպանեին ամեն գնով` թեկուզ եւ մնացել էր վերջին ջոկատը. չէին ցրվել մյուսների պես, չէին զիջել խուճապին: Հետեւում արդեն Պալատի դարպասներն էին, հենց մեջքների հետեւում, թիակները դիպչում էին դարպասներին. նահանջելու էլ տեղ չկար:

Ու չկար մի ձայն Պալատից: Նրանք էվակուացվե՞լ են: Նրանք լքում ե՞ն Մեքենան: Նրանք ուզում են հանձնվե՞լ:

Դարպասները ճռռացին ու հետ գնացին: Ամբոխը, որ ընկալեց սա որպես իշխանությունների հանձնվելու նշան, ցնծաց: Արդարացվեցին հույսեր, հաշվարկներ, կանխատեսումներ, սպասելիքներ... բայց ցնծումը մի պահ տեւեց միայն:

- Իշխանությունն իմն է,- գոռաց ահեղ ձայնը մեգաֆոնից,- ի՛մն է, ի՛մը:

Ամբոխը կանգ առավ:

- Կրա՛կ,- գոռաց ահեղ ձայնը:

Բոլոր ուղղություններից թափվեց կրակը: Դա քսան ՀկԿ հրանետներ էին, որոնցից դուրս ժայթքող կրակը չորացրեց թաց ասֆալտը, մոխիր դարձրեց փոշին, զայրույթը, վախը, ցասումն ու զորությունը:

- Ընտրական Հաշվիչ Մեքենայի անունից հայտարարում եմ` իմն է իշխանությունը,- ասաց ահեղ ձայնը մեգաֆոնից:

Երկիր: Տարի 28:
Միայնակ քամին պայթյունի արձագանքն էր: Քամին պտտվում էր մոլորակի շուրջ` չունենալով ոչ տուն, ոչ ապաստան, ոչ որեւէ պատնեշ: Այն շոյում էր Երկրի շիկացած հողը, որի վրա ժամանակին մարդկանց քաղաքներն էին, ծաղկող դաշտերը, գողտրիկ գյուղերը, կանաչ անտառներն ու հարթ ճանապարհները: Քամին անցնում էր ցամաք ծովերի վրայով, որոնք առաջ լի էին ձկներով, մարդկանց նավերով եւ դրախտային կղզիներով: Քամին անցնում էր տեղով, ուր առաջ Պալատն էր` բոլոր մարդկանց կենտրոնը: Ամայի թունավոր դաշտում` ատոմային պայթյունից մեկ շաբաթ անց, վեր էր խոյանում երկումետրանոց Մեքենան` կիսելով իր մենակությունը մարդկանցից վերջինի հետ:

- Ասա՜,- շշնջում էր մարդն իր ծռված բերանով` պատված թարախակալված բշտիկներով, կնճիռներով եւ գորտնուկներով:

- Իշխանությունը քոնն է,- պատասխանում էր Մեքենան` կիսելով իր մտքերը մարդկանցից վերջինի հետ:

Վերջին մարդը ծիծաղեց ու ծիծաղը նրա վերցրեց անտեր քամին ու տարավ իր հետ` տարածելով այն շիկացած մոլորակի վրա:

Վերադառնալով` քամին իր հետ բերեց փոշու հատիկն ու դրեց Մեքենայի վրա` սկիզբ դնելով հողի շերտին, որ պիտի կուլ տար նրան եւ վերջին մարդու անշունչ մարմինը:

Երկիր: 28-րդ տարուց
միլիարդ դար հետո:

Ռեմ Տկախան գնաց անհասկանալի կանչի հետեւից: Գնաց, հասավ Մեծ Ծառին, որ մութ անտառի ամենախորքումն էր, ու տարավ իր հետ ամենամոտ ընկերներին: Գնաց Ռեմ Տկախան երկու օր եւ երեք գիշեր ու հասավ կանչին վաղ առավոտյան` արեւելքի կարմրելուց մեկ ժամ առաջ: Կանչը գալիս էր գետնի տակից, ու Տկախան իր ընկերների հետ սկսեց փորել հողը` հասնելու համար կանչին: Չորս անգամ արեւը մայր մտավ այն ընթացքում, երբ Ռեմն ու իր ընկերները փորում էին գետինը եւ Լուսինը շրջան դարձավ այն գիշեր, երբ նրանք հասան կանչին:

Կանչողն իրենց պես մարդ էր, ավելի հասակով եւ ավելի պինդ, քանի որ նրա փայլուն մարմինը չէր զգում ոչ մի ցավ, իսկ Ռեմը փորձել էր հարվածել նրան քարով:

- Ես կանչում եմ իմ հոր հոգին,-ասաց Ռեմ Տկախան,- ես կանչում եմ իմ մոր հոգին: Ասացե՛ք ինձ, թե ի՞նչ է սա: Ասացե՛ք:

Կանչողի գլուխը վառվեց:

- Իշխանությունը քոնն է, - ասաց նա:

Վահե Ղուկասյան

Տպել
1239 դիտում

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի