ՆԻԿՈԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

20/01/2010 schedule14:52

Ծափահարությունները շարունակվեցին նաեւ այն բանից հետո, երբ դատարանի դահլիճ մուտք գործեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացոն) եւ սկսեց ընթերցել իր դատավճիռը: Մարդիկ ծափահարությունները դադարեցրեցին եւ սկսեցին լսել Մացոյին, այն ժամանակ, երբ նա հայտարարեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») առաջադրված մեղադրանքով ճանաչել եւ հռչակել Նիկոլ Փաշինյանի անմեղությունը. «Նրան այդ մեղադրանքով արդարացնել կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ»,- հայտարարեց Մացոն:

Այս ընթացքում դահլիճում մի պահ լռություն տիրեց, բայց երբ Մացոն իր դատավճռի ընթերցումը շարունակելով հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի («Զանգվածային անկարգությունների կազմակերպում») մեղադրանքով դատապարտում է յոթ տարվա ազատազրկման, դահլիճում մարդիկ սկսեցին վանկարկել. «Ա-մոթ, ա-մոթ», «Բոլորդ պատասխան եք տալու»: Դահլիճում գտնվող կանանցից մի քանիսը չկարողացան զսպել իրենց արցունքները եւ սկսեցին արտասվել: Այս մթնոլորտը մի ակնթարթում փոխվեց «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկումը: Իսկ մացոն, յոթ տարվա մասին հայտարարելուց հետո դատարանի դահլիճից ծլկեց: Այսինքն, ակնհայտ էր, որ Մացոն փորձեց հնարավորինս արագ ավարտել իր սեւ գործը եւ դահլիճից փախչել: Նա այնքան էր տարվել որքան հնարավոր է շուտ դուրս պրծնելով, որ դատավճռի ընթերցման ընթացքում տեխնիկական դետալներն անգամ նրա կողմից անտեսվել էին: Ասենք, դատավճռի ներածական մասը ընթերցելուց հետո նա միանգամից անցավ եզրափակիչ մասի ընթերցմանը` առանց այդ մասին հայտարարելու: Այսինքն, իրավական տեսանկյունից ստացվում է, որ դատավճիռը հենց այն տեքստն է, որը նա ընթերցել է: Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը մինչ դատարանի դահլիճից դուրս գալը կոչ արեց. «Պայքա՛ր, պայքա՛ր, մինչեւ վե՛րջ»: Ի դեպ, մեղադրողներից դատական նիստին մասնակցում էր Հարություն Հարությունյանը, իսկ Կորյուն Փիլոյանը դատարան չէր եկել: «ՀԺ» գլխավոր խմբագրի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մնացական Մարտիրոսյանի դատավճիռն ապացուցում է, թե որքան են ՀՀ իշխանությունները վախենում Նիկոլ Փաշինյանից: «Իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք վախում են Նիկոլ Փաշինյանից եւ սարսափում են նրան ազատության մեջ տեսնելու մտքից, դրա համար էլ նման դատավճիռ արձակեցին եւ այդպիսով փորձում են նրան հնարավորինս երկար պահել անազատության մեջ»,- ասում է Լուսինե Սահակյանը: Փաստաբանի գնահատմամբ` Մացոյի դատավճիռը վերջին տարիներին Հայաստանի դատական համակարգին բնորոշ դարձած անարդար դատավճիռների կրկնությունն է: Մնացական ՄարտիրոսյանԻսկ այն հանգամանքը, որ 316 հոդվածի առաջին մասով Մացոն արդարացրեց Նիկոլ Փաշինյանին, ըստ Սահակյանի, ընդամենը պատրանք ստեղծելու նպատակ է հետապնդում: «Դատավորը փորձում է պատրանք ստեղծել, իբր որոշ դեպքերում ինքը կարող է օրենքը պահպանել»,- ասում է փաստաբանը: Քր.օր-ի 225 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով Նիկոլ Փաշինյանին` մեղադրող դատախազների պահանջած 6 տարվա ազատազրկումից մեկ տարի ավել ժամկետով դատապարտելով, ըստ փաստաբանի, Մացոն ինքն իրեն գերազանցեց: «Իհարկե, այս եւ մնացած քաղաքական գործերով դատավորներն իրենք չեն որոշում, թե ինչպիսին պետք է լինի դատավճիռը: Այս դեպքում ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանին պարտավորեցրել էին, որ Նիկոլ Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման դատապարտող դատական ակտ կայացնի»,- ասում է Սահակյանը: Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանությունների կողմից նման դատավճռի կայացնելը ոչ մի տրամաբանություն չունի: Այն նույնիսկ հակասում է այն տրամաբանությանը, որով ՀՀ իշխանությունները առաջնորդվում էին «Յոթի գործով» դատավճիռներ կայացնելիս: Մասնավորապես, ըստ Սահակյանի, նույն Մացոն «Յոթի գործով» քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին, նույն մեղադրանքով դատապարտել է համապատասխանաբար 5 եւ 4 տարվա ազատազրկման: «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի մասով առկա է հատուկ վերաբերմունք եւ դա է պատճառը, որ նման աննախադեպ դատավճիռ կայացվեց»,- ասում է փաստաբանը: Նա նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանին դատապարտելու մասին դատավճիռը ընթերցելիս մոռացության տվեց եւ չանդրադարձավ համաներում կիրառելու հարցին: Հիշեցնենք, որ 2009-ի հունիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի կողմից հայտարարված համաներմամբ, հինգ տարուց ավել պատիժ սահմանելու դեպքում պատժի չափը կիսով չափ նվազեցվում է: Կոնկրետ այս դեպքում յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին հայտարարելուց հետո Մացոն պարտավոր էր ավելացնել, որ այն կիսվում է եւ ազատազրկման վերջնական ժամկետ է սահմանվում երեքուկես տարի: «Իհարկե, Նիկոլ Փաշինյանին իրենց համաներումը ոչ էլ հետաքրքրում է եւ ոչ էլ նա դրան սպասում է, սակայն, փաստն այն է, որ այդ օրենքը պարտադիր պետք է կիրառվի, եւ դա պետք է աներ դատավորը: Բայց նա դա չարեց»,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը: Ի դեպ, նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ չնայած դատավորը 24 օր անցկացրեց խորհրդակցական սենյակում, սակայն, երեկվա դրությամբ դատավճռի տեքստը պատրաստ չէր եւ անմիջապես դատարանում այն փաստաբաններին չտրամադրվեց: «Եթե դատավորը խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում դատավճիռ պատրաստած լիներ, ապա պետք է, որ անմիջապես դրա օրինակը դատարանում տրամադրեր մեզ»,- ասում է փաստաբանը: Ավելին, իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Մացոյին միայն վերջին պահին են ասել, թե նա ինչ դատավճիռ պետք է կարդա, այդ իսկ պատճառով էլ, նա հապշտապ պատրաստվելով, դատավճռի հրապարակման ընթացքին վերաբերող մի շարք իրավական-տեխնիկական խնդիրներ ուղղակի մոռացության էր մատնել: Ինչեւէ, Լուսինե Սահակյանը նշեց նաեւ, որ իրենք օրենքով սահմանված կարգով Մացոյի դատավճիռը կբողոքարկեն վերաքննիչ դատարան, այնուհետեւ վճռաբեկ դատարան` համոզված լինելով, որ այս դատարանները եւս ի վիճակի չեն արդար դատական ակտ կայացնել: «Չենք բողոքարկելու նրա համար, որ ինչ-որ ակնկալիքներ ունենք, որ իբր թե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները կարող են արդար դատական ակտ կայացնել: Ամենեւին ոչ, վաղուց դադարել ենք նման բաներին հավատալ: Ուղղակի պետք է դա անենք, որպեսզի սպառենք ներպետական ատյանները` եվրոպական դատարան դիմելու համար»,- ասում է Սահակյանը: Ի դեպ, Մացոյի դատավճռի առնչությամբ երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից: Սակայն, նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե, ըստ իրեն, Մացոն նման դատավճիռ կայացնելու որեւէ հիմք ունե՞ր, թե` ոչ: «Ես կարող եմ իմ կարծիքն ունենալ, բայց սխալ կլինի դա հրապարակային ասելը, որովհետեւ կդառնա, թե ես ճնշում եմ գործադրում դատական համակարգի վրա, ինչը ճիշտ չի լինի»,- ասում է օմբուդսմենը: Նա հրաժարվեց նաեւ, որպես իրավաբան իր կարծիքը հայտնել: պայքարը չթեժացնելու համար Նիկոլ Փաշինյանի դատավճիռը լսելու համար երեկ Շենգավիթի դատարանի մոտ մարդիկ սկսել էին հավաքվել դատական նիստից դեռ երկու ժամ առաջ: Մոտավորապես նույնքան ժամ առաջ էլ դատարանը սկսել էին շրջապատել կարմիրբերետավորներն ու ոստիկանները: Բայց քաղաքացիների հոսքը եւ դատարան մտնել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ ոստիկանները կորցրել էին վերահսկելիությունը իրենց շարած երկաթյա պատնեշների մոտ, եւ այնպես էր ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ հայտնվել էին պատնեշներից այն կողմ: Ձեռք-ձեռքի տված եւ պատ կազմած բերետավորները փորձում էին դատարանի տարածքից հեռացնել քաղաքացիներին: Այդ հրմշտոցը դադարեց, երբ դրսում հայտարարվեց, որ դատարանի դահլիճում այլեւս տեղ չկա: Դրսում հավաքված բազմաթիվ քաղաքացիները հարմարվելով տեղերում` անձրեւանոցների տակ, սկսեցին վանկարակել «Ա-զա-տու-թյուն», «Նի-կոլ, Նի-կոլ»: Դատավճռի հրապարակումից հետո դրսում բավականին մեծ վրդովմունք առաջացավ. դրան նպաստեց նաեւ ներսից որոշ քաղաքացիների` լաց լինելով դուրս գալը: Դրսում բոլորը միասին սկսեցին վանկարկել «Թուր-քեր», «Սեր-ժիկ մար-դաս-պան»: Այս ընթացքում ակտիվիստներից մեկը հասցրեց նույնիսկ այրել Սերժ Սարգսյանի նկարով պաստառը` ի նշան կայացրած դատավճռի վերաբերյալ բողոքի: Սերժ Սարգսյանին պաշտպանելու համար վրա հասան ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, ովքեր խնդրեցին «չվիրավորել նախագահին»: Ակտիվիստները եւ ընդդիմության ներկայացուցիչները ոստիկաններին սկսեցին բացատրել, որ մարդասպանը գրական բառ է եւ վիրավորանք չէ, այլ կարծիք: «Եթե մարդասպան չէ, թող դատարան դիմի եւ ապացուցի, որ մարդասպան չէ: Ինքը ընտրված նախագահ չի, ընտրված նախագահը չի կարող ազգի հերոսին դատել խոսելու համար»,- նրանց ասում էին քաղաքացիները: Ոստիկանները հավաքվածներին սկսեցին հրելով փորձել հեռացնել դատարանի մոտից: Այդ ընթացքում քաշքշոցներ տեղի ունեցան, որոնք հարթվեցին Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից: «Մենք բոլորս Նիկոլ ենք, «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ» վանկարկելով քաղաքացիները սպասեցին այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն դատարանից: Մեզ հետ զրույցում արտահայտելով իրենց կարծիքը դատավճռի վերաբերյալ` բազմաթիվ քաղաքացիներ ասացին, որ իրենք համոզված են եղել, որ Փաշինյանին ազատ չեն արձակի` համոզված լինելով, որ նա «թեժացնելու է պայքարը», սակայն միեւնույն է թաքուն հույս էին փայփայում, որ շուտով տեսնելու են Նիկոլին ազատության մեջ: «Նիկոլը արդար մարդ է, Նիկոլը վաղվանից դուրս է գալու, պայքարելու ենք մինչեւ վերջ: Նիկոլի նման էս երկրում խելացի, շնորհքով տղա չկա, ավազակներն իրենք են, սա ավազակի պետություն է, ես ասում եմ պայքարելու ենք մինչեւ Նիկոլին հանենք: Վերջը եկել է, լույսը մոտ է: Այսպես չի մնալու»,- վճռական հայտարարեց ակտիվիստներից Մարիամ Աբելյանը: Դատավարությանը, ինչպես արդեն մոտ 3 ամիս ընթացող բոլոր օրերին, երեկ նույնպես հետեւում էին Մարտի 1-ի զոհերի մի մասի ծնողները: Մեզ հետ զրույցում մասնավորապես Գոռ Քլոյանի հայրը ասաց, որ շատ վրդովված է դատարանի որոշումից: Հիշեցնելով, որ ինքը Մարտի 1-ին եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին եւ համոզված է, որ նա միայն հանդարտության կոչեր է արել, Քլոյանն ասաց. «Այս վճռով իշխանությունները ցույց տվեցին իրենց դեմքը: Դատավորը քաղաքական պատվեր էր կատարում...Նիկոլ Փաշինյանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի հետ: Այդ իշխանությունների աթոռից է արյան հոտ գալիս»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպել
2616 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած