«Լա՛վ, մեռավ, էլ մի խփեք»

20/06/2012 schedule12:03

Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ դեպքից հետո, երբ հոսպիտալի բժիշկներ` 35-ամյա Վահե Ավետյանը եւ 32-ամյա Արտակ Բայադյանը, տեղափոխվել էին հոսպիտալ, Սողոմոնյանը գնացել էր տուն, սակայն հաջորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացել է եւ տեղափոխվել է նույն հոսպիտալ:

Երեկվա դրությամբ, նրա եւ Արտակ Բայադյանի վիճակը գնահատվում էր կայուն ծանր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Երեկ նա ենթարկվել է երկրորդ վիրահատության, որպեսզի կանխվի գլխուղեղի հետագա այտուցումը: Բժիշկների փոխանցմամբ, իրենք արդեն արել են հնարավոր ամեն ինչ, մնացածը կախված է Վահե Ավետյանի օրգանիզմից:

Երեկ Արտակ Բայադյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել «Հարսնաքարի» միջադեպը: Ըստ այդմ, հունիսի 17-ին բժիշկները հինգ հոգով այցելել են «Հարսնաքար», որտեղ մատուցողը Վահե Ավետյանին ասել է, թե սպորտային հագուստով մուտքն արգելված է: Վահեն գործընկերներից մեկի հետ գնացել է տուն, փոխել հագուստը եւ վերադարձել ռեստորան: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է` կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում:  Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, ինչից հետո, ըստ Բայադյանի, մենեջերը կամ անվտանգության աշխատակիցը իրենց ուղեկցել է  ավտոկայանատեղի, որտեղ էլ 10-15 հոգով սկսել են դաժան ծեծի ենթարկել իրենց: «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են... խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա ու, տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով... ամբողջ մարմնիս վրա սալջարդ է... վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` լավ, մեռավ, էլ մի խփեք»- երեկ պատմել է Արտակ Բայադյանը:

«Հարսնաքարում» տիրող ամենաթողության հետ կապված հարցեր ուղղելու նպատակով երեկ զանգահարեցինք Ռուբեն Հայրապետյանին: «Պարոն Հայրապետյան, ձեզ «Հայկական ժամանակից» են անհանգստացնում»: «Շատ ուրախ եմ»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսը: Եւս մեկ անգամ զանգահարեցինք, նա վերցրեց հեռախոսը ու բղավեց. «Պաշոլ էղի»:

Քիչ անց Հայրապետյանը հայտարարություն տարածեց, որտեղ բոլորովին այլ բառապաշար էր օգտագործված: Հայտարարությունում նշված էր, որ ինքը ցավում է «Հարսնաքարում» կատարվածի համար: «Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, որի հետեւանքում ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ: Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից` նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»,- նշված է Հայրապետյանի հայտարարության մեջ: Նշված է նաեւ, որ իր անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իր կողմից հիմնադրված բիզնես կառույցների կառավարումը այսօր իր ընտանիքին է պատկանում. «Եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ»:

Ինչպես հայտնել էինք, տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցված քրեական գործը նախօրեի երեկոյան ուղարկվել էր ՊՆ, իսկ մինչ այդ հարցաքննված անձինք, այդ թվում` ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը (նկարում) հանգիստ գնացել էին տուն:

Երեկ պարզվեց, որ դեռեւս ՊՆ չհասած` քրգործը վերադարձվել է ոստիկանություն: Եւ դա տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ մեզ հայտնեց, որ Հովսեփյանը հանձնարարել է վերացնել որոշումը, որով «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վերադարձվել է ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու, իսկ նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունը: Վերջին հանգամանքը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ հայտնի է, որ Հայրապետյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը մոտ ընկերներ են, հետեւաբար` այս բաժնում իրականացված քննությունը չի կարող օբյեկտիվ ու համակողմանի իրականացվել:

Երկար դեգերումներից հետո երեկ երեկոյան քրեական գործը, ի վերջո, հասավ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչություն, որի պետը հայտնի Վահագն Հարությունյանն է: Իսկ թե ինչպես է նա բացահայտում գործերը, հայտնի է բոլորին:

Երեկ զրուցեցինք Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, գործն արդեն ստացե՞լ եք:
- Այո:

- Ձեր պրակտիկայում նման դեպք եղե՞լ է, որ քրեական գործի նյութերը մի կառույցից մյուս կառույցին փոխանցվեն, եւ այդ պատրվակով հանցագործություն կատարած անձինք չձերբակալվեն:
- Բոլոր հարցերով դիմեք լրատվական ծառայությանը:

- Ես ձեր պրակտիկայի մասին եմ հարցնում:
- Ձեր բոլոր հարցերը ուղղեք այնտեղ:

- Ռուբեն Հայրապետյանը այսօր հայտարարել է, որ մինչ այժմ հայտարարություններ չէր արել, որ չդիտվի որպես քննությունը ուղղորդող քայլ: Եթե նա հայտարարություն աներ, դա իսկապե՞ս կազդեր քննության ընթացքի վրա:
- Ես ասացի` դիմեք լրատվականին:

- Հայրապետյանն ասել է նաեւ, թե ամեն ինչ կանի, որ բոլոր մեղավորները պատժվեն: Նա քննության հետ կապված ինչ-որ իրավասություն ունի՞:
- Բոլոր հարցերը` լրատվականի միջոցով: Երբ որ որոշվի, ես ինքս ձեզ կհրավիրեմ, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, եթե դրա կարիքը լինի:

- Իսկ այսօր ձերբակալություններ սպասվու՞մ են:
- Եթե լինեն, դուք հաստատ կիմանաք:

«Քիթ- կոկորդ-ականջ» բժիշկների ասոցիացիայի նախագահ Արթուր Շաքուրյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ դատապարտում է իր ասոցիացիայի անդամ Վահե Ավետյանի եւ մյուս բժիշկների հետ կատարվածը: «Քիչ առաջ աշխատակիցների հետ միասին այցելեցինք նրան: Շատ մտահոգված ենք: Մի քանի տարի իրար հետ աշխատել ենք, երբ որ առանձնացավ, սկսեց հոսպիտալում աշխատել, էլի աշխատում էր»,- ասաց Շաքուրյանը: Մեր հարցին` հավատու՞մ է, որ մեղավորները կպատժվեն, պատասխանեց. «Քննությունը պետք է ճիշտ ձեւով գնա, եւ պատասխանը պետք է ճիշտ ձեւով տրվի: Բոլորս պետք է հույսով լինենք, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա: Ճիշտն ասած, մենք օրը սկսում ենք դրանով, օրն ավարտում ենք դրանով»: Նա ասաց նաեւ, որ նման վնասվածքներ Վահե Ավետյանին կարող էին հասցնել տարիներ շարունակ սպորտով զբաղված եւ հատուկ պատրաստություն ստացած անձինք:

Հ.Գ. 2003 թվականին եւս մեկ աղմկոտ դեպք կատարվեց` ռազմական բժիշկ սպանվեց: Նուբարաշենի ճանապարհին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թիկնապահները` Ռուբեն Գեւորգյանի թիկնապահների հետ ռազբորկայի ժամանակ կրակել եւ սպանել էին ճանապարհին մեքենան կայանած Գարեգին Հարությունյանին` ռազմաբժշկության վարչության պետի տեղակալին: Որպես տեղի ունեցածի պատվիրատու` կալանավորվել էր «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը` մեկը, որը շուրջ երկու տարի անց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ էր արձակվել` առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Սպանությունը կատարողները մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ:

Տպել
1809 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա