Կեղտոտ շոու խորհրդարանում

02/12/2011 schedule10:33

Երեկ Ազգային ժողովի դահլիճում, արտահերթ նիստի ժամանակ, սեռական բնույթի կեղտոտ հայհոյանքներ հնչեցին. ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս մականունով, դրանց հեղինակն էր: Պակասը չէր նաեւ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը եկող երկուշաբթի դառնալու է ԱԺ նախագահ: Նիկոյանը թեեւ սեռական հայհոյանքներ չտվեց, բայց երկրի բարձրագույն ամբիոնից իր հարազատ Շիրակի լեզվով էթիկայից դուրս արտահայտություն թույլ տվեց: Նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցածի տեսանյութը լայնորեն տարածված է համացանցում: Սկսենք սկզբից. դահլիճի տեխնիկան երեկ լավ չէր աշխատում, եւ պատգամավորները չէին կարողանում գրանցվել: Դա լուրջ աժիոտաժ առաջացրեց պատգամավորների մոտ: «Չենք կարում գրանցվել»,- աջ ու ձախ դժգոհում էին նրանք: Մի քիչ չարչարվելուց հետո ի վերջո գրանցվեցին: Ավելի ուշ սկսվեց հայհոյախառն լեզվակռիվը: Սամվել Նիկոյանը ելույթ ունենալու համար ձայն չտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որն էլ վրդովված տեղից բացականչեց. «Ես հերթագրվել եմ, բայց ինձ ձայն չեք տալիս, էս ի՞նչ բան է»: «Դրա համար ուշադիր լինեիք, իյա՛, հերթագրվել եք, խոսում եք, խանգարում եք»,- նյարդային, բարձր տոնով ու ձեռքերը օդում թափահարելով արձագանքեց Նիկոյանը: Պատգամավորներից ինչ-որ մեկը տեղից փորձեց հարթել իրավիճակը, ասելով, թե պետք է հանդուրժող լինել: «Հանդուրժողականությունն ու հարգանքը փոխադարձ պետք է լինի: Ես հնչեցնում եմ ձեր անունը, եւ ձեր կողմից որեւէ ուշադրություն չկա: Երկու անգամ հնչեցնում եմ»,- բարձր տոնով պատասխանեց Նիկոյանը: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ստյոպա Սաֆարյանը, ասաց, թե անունը հնչեցնելը քիչ է, պետք է միկրոֆոնը միացնել: «Միկրոֆոնը միացրած է, ականջներդ լվացրա էդ դեպքում»,- գոռաց Նիկոյանը: Մի փոքր անց, վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ, ելույթի համար ամբիոնին մոտեցավ Արմեն Մարտիրոսյանը: Դահլիճում կրկին աղմուկ էր: Նա մի պահ դադար տվեց: «Հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ դահլիճում լռություն պահպանել, որպեսզի կարողանա ելույթ ունենա, եւ դահլիճից խնդրում եմ չհեռանալ, որովհետեւ մինչեւ ընդմիջում քվեարկություն է կազմակերպվելու: Շարունակեք, պարոն Մարտիրոսյան»,- ասաց Սամվել Նիկոյանը: Մարտիրոսյանը, սակայն, չշարունակեց: «Պարոն Մարտիրոսյան, շարունակեք»,- կրկնեց Նիկոյանը: «Երբ որ լռություն կլինի, էդ ժամանակ էլ կխոսեմ»,- ասաց Մարտիրոսյանը: Ու այստեղ էլ հենց Շմայսը մտավ դերի մեջ: «Արա, դե քեզ ի՞նչ ես դրել բանի տեղ, դե խոսա, թող գնա ըստից»,- տեղից բղավեց Շմայսը: «Ի՛, չհասկացա՛: Չեք ուզում լսել, գնացեք, ո՞վ է բռնել ձեզ բերել, ի՛»,- գոռաց Մարտիրոսյանը: «Սաղս պտի ձեններս կտրենք, որ մթոմ էս հեյվանը խոսա»,- վրդովված ու ձեռքերը թափ տալով գոռաց Շմայսը: «Հայվանն էլ ես, հանգիստ խոսա, էդ ի՞նչ ձեւ ես խոսում»,- պատասխանեց Մարտիրոսյանը: Շմայսն արձագանքեց սեռական բնույթի կեղտոտ հայհոյանքով: Համացանցում տարածված տեսանյութում դա չի լսվում, քանի որ Շմայսի միկրոֆոնը միացրած չէր, բայց նրա բերանի շարժումներից կարելի է պարզ հասկանալ, թե ինչ է ասում: «Հարգելի պատգամավորներ, ես խնդրում եմ, դահլիճում լռություն, լռություն, պարոն Մարտիրոսյան, շարունակեք ձեր ելույթը»,- միջամտեց Նիկոյանը: Այդ ընթացքում Շմայսը շարունակում էր սեռական բնույթի հայհոյանքները: «Պարոն Մարտիրոսյան, շարունակեք ձեր ելույթը»,- ասաց Նիկոյանը: «Գնացեք, ձեր գործընկերներին կարգի հրավիրեք»,- գոռաց Արմեն Մարտիրոսյանը եւ հեռացավ նիստերի դահլիճից: Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Ստյոպա Սաֆարյանը: «ԱԺ նախագահությունից ես խնդրում եւ ակնկալում եմ, որ հստակ կողմնորոշվենք բոլորս` սա մեզ համար աշխատանքի վա՞յր է, թե ի՞նչ»,- ասաց Սաֆարյանը: «Դասեր մի տվեք»,- նետեց Նիկոյանը: Նիստի ավարտին նա հերթական ցնցող հայտարարությունն արեց` հորդորեց պատգամավորներին, որ ուրիշի փոխարեն քվեարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ քվորում ունեն: Եւ սա այն դեպքում, երբ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը մինչ այդ հայտարարեց, որ դահլիճում 67 հոգի են, մինչդեռ գրանցվել են 82-ը: «Քանիսն են գրանցվե՞լ»,- կիսամուննաթ, հեգնական տոնով հարցրեց Նիկոյանը: «Մի բարկացեք, ձեր գլուխները հաշվել եմ, 67 հոգի եք (...) Իմն էլ հետն եմ հաշվել»,- ասաց Բախշյանը: Մի խոսքով, հայրենի խորհրդարանը երեկ ներկայացավ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:

Տպել
827 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած