Ռադիկ Մատիրոսյանը մրցակից կունենա

25/06/2011 schedule13:17

ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը երեկ հաստատեց մեր այն տեղեկությունը, թե հնարավոր է ինքը եւս մասնակցի ԳԱԱ նախագահի ընտրություններին: «Այդպիսի հնարավորություն կա, այո»,- ասաց նա: 5 տարի առաջ նույնպես Լենսեր Աղալովյանը մասնակցել էր այդ ընտրապայքարին, սակայն հաղթանակը բաժին էր հասել Ռադիկ Մարտիրոսյանին: Որ վերջինս այս անգամ էլ փորձելու է վերընտրվել, Ակադեմիայում թերեւս ոչ ոք չի կասկածում: Տարիքային սահամանափակում այդ առումով չկա: Չկա նաեւ առաջադրվելու քանակի սահմանափակում: ԳԱԱ անդամները, սակայն, չեն շտապում կանխատեսել, որ հենց նա է վերընտրվելու այդ պաշտոնում` հայտարարելով, որ ԳԱԱ-ում տեղի ունեցող ընտրությունները շատ հաճախ անկանխատեսելի են: Գնահատելով առաջիկա ընտրություններում հաղթելու իր հնարավորությունները` ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Գիտե՞ք ինչ, այնտեղ կա ադմինիստրատիվ մեծ ռեսուրս, որը շատ փայլուն հիմա օգտագործվում է ինքնավերարտադրության համար: Բոլորի հետ խոսում են պաշտոնական ձեւով, երբ որ այդ իրավունքը չկա` ըստ էության, որովհետեւ նրանք պետք է կազմակերպեն, ոչ թե տանեն քարոզչություն որեւէ անձի նկատմամբ: Խոսքը ղեկավարության եւ նախագահության մասին է»: Այս անգամ ԳԱԱ նախագահի ընտրության ժամանակ քվեարկելու իրավունք ունենալու են նաեւ Ակադեմիայի 41 ստորաբաժանումների լիազոր ներկայացուցիչները, որոնց ձայներն ստանալու ուղղությամբ էլ, ըստ Աղալովյանի, աշխատանքներ են տարվում: Իսկ ԳԱԱ նախագահի ընտրություններին նա պատրաստվում է մասնակցել մասնավորապես հետեւյալ պատճառով: «Ես գտնում եմ, որ Ակադեմիայում փոփոխությունները խիստ անհրաժեշտ են: Ակադեմիան հեղինակազրկվում է եւ մեր ժողովրդի կողմից ընկալվում է որպես մի ինչ-որ բեռ: Բայց այդպես չէ, Ակադեմիան ունի փայլուն գիտնականներ, փայլուն գիտաշխատողներ, եւ նախ նրանց պետք է ներկայացնել հանրությանը: Կան նաեւ կազմակերպչական բնույթի խնդիրներ: Ինձ, օրինակ, չի բավարարում այսօրվա նախագահության կազմը, որը նախկին բյուրոն է եւ, պատկերացրեք, ԳԱԱ ինստիտուտներից ոչ մեկը նախագահության անդամ չէ: Դա խայտառակություն է: Իսկ Ակադեմիայի հիմքը ինստիտուտներն են»,- հայտարարեց ԳԱԱ նախագահի հնարավոր թեկնածուն: Նշենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի ընդունումից հետո ընտրությունների ընթացակարգը համապատասխանեցվել է այդ օրենքին` որոշակի փոփոխությունների ենթարկելով: Այդ կարգը, սակայն, ԳԱԱ-ում գաղտնի են պահում` դա բացատրելով կարգի աշխատանքային փաստաթուղթ լինելով, թեեւ որոշ մանրամասներ ընտրությունների վերաբերյալ մենք այնուամենայնիվ պարզեցինք: Այսպես, եթե նախկինում ԳԱԱ նախագահին Ընդհանուր ժողովում ընտրում էին ակադեմիկոսներն ու թղթակից անդամները, ապա այժմ արդեն, ինչպես նշեցինք, այդ ընտրություններին մասնակցում են նաեւ ԳԱԱ ստորաբաժանումների ներկայացուցիչները: Նախագահի պաշտոնում առաջադրվել, սակայն, կարող են միայն ակադեմիկոսներն ու թղթակից անդամները: Նրանք կարող են ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ նրանց թեկնածությունը հնարավոր է առաջադրեն Ընդհանուր ժողովին ներկա ակադեմիկոսներն ու թղթակից անդամները: Այս կարգը չի փոխվել, եւ որպես կանոն` ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվողներին առաջադրում են հենց ուրիշները: Նշենք, որ հունիսի 28-ին ԳԱԱ նախագահի ընտրությունից բացի կազմակերպվելու են նաեւ փոխնախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի ընտրություններ: Հաջորդ օրը` հունիսի 29-ին, կընտրվեն ԳԱԱ բոլոր 5 բաժանմունքների ղեկավարները` յուրաքանչյուրն իր բաժանմունքում: Նշենք, որ Ակադեմիայում կարծիք կա, թե հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը չի վերընտրվելու եւ իր պաշտոնը զիջելու է մեկ ուրիշին: Մեզ հետ զրույցում այս առթիվ նա ասաց, որ իսկապես ինքը չի առաջադրվելու, ուրիշների առաջադրելու դեպքում էլ հրաժարվելու է: Հոգնա՞ծ եք` հարցրինք նրան: Ծերացած եմ` պատասխանեց Վլադիմիր Բարխուդարյանը: «Թերթերն էլ գրում են, որ ԳԱԱ նախագահությունը ծերակույտ է»,- հավելեց ԳԱԱ նախագահության անդամ, 84-ամյա ակադեմիկոսը: Վստահեցրեց, որ ճնշումների ինքը չի ենթարկվել: Ավելին, իր բաժանմունքում ու նաեւ ԳԱԱ ղեկավարը հորդորել, խնդրել են մնալ, բայց ինքը դա բարոյական չի համարում, հատկապես այն դեպքում, երբ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները թողնում են իրենց պաշտոնը 65 տարին լրանալուց հետո, ինչպես պահանջում է օրենքը: Բարխուդարյանն ասում էր, թե ինքը տարիներ առաջ եւս փորձել է իր տեղը զիջել երիտասարդներին: Այն ժամանակ էլ, սակայն, խնդրել են մնալ, ու մնացել է: Նշենք, որ ըստ խոսակցությունների` Վլադիմիր Բարխուդարյանին փոխարինելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, վերջերս ակադեմիկոս դարձած Յուրի Սուվարյանը: Մեզ հետ զրույցում, արձագանքելով այդ տեղեկություններին, Սուվարյանն ասաց. «Ես էլ եմ լսել, որ բաժանմունքում այդպիսի ցանկություն կա: Բայց դեռ մտածում եմ, չգիտեմ»:

Տպել
1192 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին