Մեր հայրենիքում, մեր ազատագրված տարածքներում, որոնք մեր անվտանգության երաշխավորն են, զիջման տեղ չունենք. Հայրապետյան

28/02/2020 schedule15:55

Իրականում Էրդողանի հայտարարությունները, որ իրենք Արցախյան հիմնահարցն ընդունում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ իրենց հարց, պատահական չէ եւ ոչ էլ՝ նորություն: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

Ըստ ադրբեջանագետի՝ այդ գիծը Թուրքիան որդեգրել է դեռ 90-ականներին, եւ այն ժամանակվա իրենց քաղաքական գործիչների հայտարարությունները նույնպես այդ տրամաբանության մեջ էին: Այստեղ մի կողմից գործում է «Երկու պետություն, մեկ ազգ կարգախոսը», մյուս կողմից՝ Թուրքիայում կա այն մտածելակերպը, որ ՀՀ-ն Ղարաբաղյան հարցը հօգուտ իրեն լուծելուց հետո՝ հետագայում բարձրացնելու է նաեւ Նախիջեւանի, ապա Կարսի ու Արդահանի խնդիրները:

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին ու գործողություններին, Հայրապետյանն ասաց, որ մենք հայտարարել ենք՝ ոչ միայն Ադրբեջանին ենք տեսնում՝ որպես անվտանգային սպառնալիք, այլ նաեւ՝ Թուրքիային՝ թե՛ իր գործողություններով, թե՛ հայտարարություններով, թե՛ որդեգրած գործելաոճով, եւ մեր անվտանգային գործողությունները բխում են նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելուց:

Ինչպես նշեց ադրբեջանագետը, Թուրքիան տարածաշրջանում բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրության ընկալման մեջ Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջությամբ ավտորիտար երկրների շարքում են, որոնք միայն խնդիրներ են հարուցում:

Հայրապետյանը Թուրքիայի վարած քաղաքականության մեջ առանձնապես փոփոխություն չի տեսնում: Նրա խոսքով՝ նախկին գծի շարունակությունն է. «Թուրքիան մշտապես փորձել է ավելի ներգրավված լինել Արցախյան հակամարտության հարցում, բայց եթե իսկապես ցանկանար կարգավորում, միակ օգուտը, որ կարող էր տալ, հեռու մնալն էր: Երբ մենք նշում ենք, որ Թուրքիան մշտապես առաջ է մղում Ադրբեջանի շահը, ապացուցում է մեր պնդումը»:

Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարին: Ուղիղ 32 տարի առաջ այս օրերին Բաքվից 26 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում ամենադաժան վայրագությունները տեղի ունեցան հայերի հանդեպ, եւ դա պատասխանն էր մեր հայրենակիցների խաղաղ ցույցերին, որոնք կազմակերպվել էին ԼՂ ինքնավար մարզում:

Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց՝ հենց այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ հայն իր համար թշնամի է, որ չկա որեւէ ձեւ ատելության մեղմացման, նույնիսկ 70 տարվա համատեղ խորհրդային անցյալը չօգնեց խուսափել նման վայրագություններից. դրա շարունակությունը եղավ Գանձակում, Բաքվում.

«Վերջին մեկ դարի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կազմակերպած այս գործողությունները, ատելությունն ու բռնությունն ապացուցում են, որ դա նրանց ինքնության մասն է»,- շեշտեց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Խոջալուի հետ կապված դեպքերին, ադրբեջանագետի խոսքով, դրա առնչությամբ կան նաեւ ադրբեջանական աղբյուրներ, որոնք հստակ արձանագրում են, որ դա Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների համատեքստում կազմակերպված իրադարձություն էր.

«Խոջալուի օպերացիան պայմանավորված էր Ստեփանակերտը հումանիտար ճգնաժամից փրկելու անհրաժեշտությամբ, քանի որ Ստեփանակերտը ռմբակոծվում էր բոլոր կողմերից, եւ այդ գործողությունն անխուսափելի էր՝ Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը ոչնչացումից փրկելու տեսանկյունից: Ոչ միայն հայկական աղբյուրները, այլեւ ժամանակին ռուսական թերթերը նախապես գրել էին հումանիտար միջանցքի տրամադրման մասին: Հաճախ ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, թե տեղյակ չեն եղել, բայց չէին կարող տեղյակ չլինել, որովհետեւ դրանք բավականին հրապարակային նյութեր են: Այդուհանդերձ, այն ժամանակվա նախագահ Մութալիբովի դեմ պայքարող «Ժողճակատ» կուսակցության ներկայացուցիչները, ըստ էության, բնակչության մի մասին հումանիտար միջանցքից զատ այլ ուղղությամբ են տանում, եւ դրանից հետո տեղի է ունենում ողբերգություն. նրանք այդ մեղքը բարդում են հայկական կողմի վրա, իսկ իրականում բոլոր հետազոտությունները, նույնիսկ իրենց աղբյուրներն ու Մութալիբովը փաստում են, որ դա ներքաղաքական գործընթացների համար կազմակերպված գործողություն էր, եւ, ցավոք սրտի, մարդկային կյանքերի հաշվին իրենց հաջողվեց տապալել Մութալիբովին ու հետագայում գալ իշխանության:

Հայրապետյանն ընդգծեց՝ սրա հետ կապված մենք մշտապես միջազգային մեր գործընկերների մոտ եւ տարբեր հարթակներում այս հարցը բարձրաձայնում ենք, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, բնականաբար, շատ ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. «Սակայն մեր աշխատանքները, ձեռնարկած քայլերը բավականին հստակ հակադրվում են այդ գծին: Իրենք, բնականաբար, փորձելու են դա ուռճացնել, տարբեր ձեւերով ներկայացնել, նույնիսկ Ալիեւը մյունխենյան հայտնի դեբատի ժամանակ փորձեց այդ հարցն արծարծել, զոհի կերպարի մեջ հանդես գալ, մինչդեռ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը եղել է ուղղակի հայի տեսակի ոչնչացումը»:

Անդրադառնալով մեր փախստականների հարցին՝ Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ նախորդիվ այդ հարցը հնարավորինս մոռացվել էր, մի կողմ էր դրվել, բայց դա իրենց քաղաքական թիմի համար քաղաքական եւ իրավական առումով առաջնահերթություն է: Նա հիշեցրեց, որ վերջերս Բաքվի ջարդերի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ նաեւ փախստականները խոսեցին.

«Մենք այդ հարցով առաջ ենք գնում, դա իսկապես կարեւոր է, դրա մասին պետք է խոսել, կարեւոր է նաեւ ցույց տալ, որ Ադրբեջանը շարունակաբար իրականացրել է զտման քաղաքականություն: Հունվարին էլ ԵԽԽՎ-ում դրան անդրադարձել ենք, դա մեր քաղաքականության կարեւոր կոմպոնենտն է»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Արցախի տարածքները մեզ համար զուտ տարածքներ չեն, դրանք մեզ համար անվտանգություն են, նաեւ խոսելով այս պնդման շուրջ շահարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, Արցախյան հիմնահարցն ինքնության ու անվտանգության հարց է, ու շահարկումներն անընդունելի են.

«Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ վերջապես ընդունում են, որ դրանք ազատագրված տարածքներ են՝ մերժելով Սարգսյանի թեզը, որ Աղդամը մեզ համար հայրենիք չէ: Ուրախ եմ, որ գալիս են այն համոզման, որ ազատագրում են հենց հայրենիքը, եւ, այո՛, մեր հայրենիքում, մեր ազատագրված տարածքներում, որոնք մեր անվտանգության երաշխավորն են, մենք զիջման տեղ չունենք»,- շեշտեց պատգամավորը:

Տպել
1329 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն