Ավիահարվածներ Իդլիբին. զոհվել են տասնյակ թուրք զինվորներ, արգելափակված են սոցցանցերն ու տեսահոսթինգը

Սիրիական Իդլիբ նահանգում առնվազն 33 թուրք զինվոր է սպանվել ավիահարվածի հետեւանքով: Այս մասին տեղեկանում ենք BBC գործակալությունից:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը, սիրիական ռեժիմի օդուժի կողմից օդային հարված է հասցվել: Սիրիայի իշխանությունները չեն մեկնաբանում իրավիճակը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Իդլիբի վրա հարձակմանն ի պատասխան՝ թուրքական զորքերը՝ և՛ ավիացիոն, և՛ ցամաքային ուժերը, կրակ են բացել «սիրիական ռեժիմի բոլոր հայտնի» թիրախների վրա:

Թուրքական բանակի գործողությունները համակարգելու համար սահման են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարարը և մի շարք բարձրաստիճան սպաներ:

Սիրիայում ռազմական կորուստների մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության հարցերով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որը տևել է մոտ վեց ժամ:

Նշվում է, որ, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, զոհերի թիվն ավելի մեծ է: Տասնյակ վիրավորներին տեղափոխել են Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին գտնվող քաղաքների երկու հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը շարունակում է մնալ ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ. Սիրիայի այլ շրջաններից կա մոտ 3.5 մլն փախստական, որոնք չեն ցանկանում ապրել Դամասկոսում՝ «սիրիական կառավարության ռեժիմի տակ»:

Անկարան ռազմական աջակցություն է տրամադրում սիրիական ընդդիմությանը, մինչդեռ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է կառավարական ուժերին: Սիրիայում տեղակայված է Ռուսաստանի ռազմական զորախումբը, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կատարելագործում են սիրիական ինքնաթիռները՝ վերազինելով սիրիական ավիացիան:

Իդլիբում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ մինչև փետրվարի վերջ Դամասկոսը պետք է դուրս բերի իր ուժերը նահանգում տեղակայված թուրքական դիտակետերից: Հակառակ դեպքում սպառնացել էր Անկարան ինքը դրանք դուրս է շպրտել:

Ինչպես հայտնում է France Press գործակալությունը, Իդլիբի վրա հարձակումն արդեն դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ում հետ հեռախոսով խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինիս խոսքով՝ Ստոլտենբերգը «դատապարտել է Սիրիայի ռեժիմի և նրա աջակցող Ռուսաստանի անմտածված ավիահարվածներն Իդլիբ նահանգին, նրանց կոչ է արել դադարեցնել հարձակումը, հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ և աջակցել ՄԱԿ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումը՝ հայտարարելով. «Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին: Մենք շարունակում ենք կոչ անել, որ անհապաղ դադարեցվի Ասադին և Ռուսաստանին անվայել այս հարձակումը, որին սատարում է Իրանը»:

 

Վերջին իրադարձություններն իրավիճակի նոր և վտանգավոր էսկալացիա են: Հակամարտությունն աստիճանաբար վերածվում է Իդլիբում Թուրքիայի և Սիրիայի կառավարական ուժերի միջև ուղիղ դիմակայության: Երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել վերջին մի քանի շաբաթների ընթացքում: 

Նախագահ Էրդողանը սպառնացել է լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսել Բաշար Ասադի զորքերի դեմ, եթե առաջիկա երկու օրվա ընթացքում նրանք չհեռանան թուրքական դիտակետերի մոտակայքում գտնվող առաջնագծերից:

Եթե որոշ ժամանակ առաջ Թուրքիան և Ռուսաստանն աջակցում էին Սիրիայում պատերազմող տարբեր կողմերին, բայց կարողացել էին բանակցել և հրադադարի պահպանման գործարքներ կնքել, ապա հիմա այդ հնարավորությունը կասկածի տակ է դրվել: Ռուսական ավիացիան հսկայական աջակցություն է ցուցաբերում սիրիական բանակին: Եվ եթե այժմ սիրիական զորքերն սկսեն կրակել թուրքական դիրքերի ուղղությամբ, ապա դա ռազմական սրացման սարսափելի մեծ ռիսկ կլինի:

NetBlocks միջազգային մոնիթորինգային հասարակական կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ Թուրքիայում համացանցին հասանելիությունն արգելափակված է Իդլիբ նահանգի վրա հարձակման պատճառով:

Նշվում է, որ արգելափակման հիմնական պատճառը զոհվածների եւ վիրավոր թուրք զինվորականների մասին ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումն է: Թուրքիայի բնակիչների հասանելիությունը Twitter-ին, Instagram-ին, Facebook-ին, սոցցանցերին, WhatsApp մեսենջերին եւ YouTube տեսահոսթինգին արգելափակված է սիրիական Իդլիբ նահանգում:

Տպել
2987 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը