Մայրն ահազանգում է, որ ինքն ու սեռական բռնության ենթարկված իր երեխան վտանգի մեջ են. կոտրել են նրա մեքենան

Քաղաքացի Մարինե  Ա.-ն վստահ է, որ իր որդուն սեռական բռնության ենթարկած մարդիկ փորձում են վախեցնել իրեն, համակել անընդհատ վտանգի մեջ լինելու զգացումով: 2016-ին Երևանի X վարչական շրջանում 6-ամյա տղային պարբերաբար սեռական բռնության ենթարկելուց, իրավապահների հետ մտերմության միջոցով պատժից խուսափելուց և 2019-ին երեխային կրկին սեռական բռնության ենթարկելուց հետո բռնարարները, ըստ նրա, փորձում են հիմա էլ ահաբեկել իրեն, որ, թերևս, դադարի արդարության համար պայքարել. երեկ կոտրել են նրա ավտոմեքենան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց Մարինե Ա.-ն՝ նշելով, որ կոտրել են, երբ մեքենան կայանած է եղել բակում: Դեպքի մասին ինքն անմիջապես հաղորդել է Ոստիկանությանը:

«Ես նշեցի, որ մեքենայիս կոտրելը կապում եմ իմ տղայի դատական գործի հետ: Սրանով ինձ ցույց են տալիս, որ ես ու տղաս վտանգի մեջ ենք: Անմիջապես, երբ նկատել եմ, դիմել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, հաղորդմանս վերջում էլ նշել եմ, որ մեզ վտանգ է սպառնում, գրավոր խնդրել եմ, որ ոստիկանությունը որեւէ կերպ ապահովի մեր անվտանգությունը: Բայց ոստիկանությունից ստացա շատ անորոշ պատասխան, չգիտեմ՝ հիմա իրենք ինձ կօգնեն, թե չէ»,- ասաց նա:

Մարինե Ա.-ն հավաստեց, որ սեռական բռնության քրգործի շրջանակում ընթացող քննչական գործողությունների՝ ոչ պատշաճ իրականացման արդյունքում իր եւ որդու կյանքը կարծես փակուղի է մտել. «Դպրոցում գիտեն իր նկատմամբ կատարված այդ բռնությունների մասին, երեխային վատ չեն վերաբերվում, բայց, միեւնույնն է, այդ միջավայրում լինել ինքը դժվարանում է: Կորել է հետաքրքրությունը թե՛ դասերի, թե՛ ամեն ինչի նկատմամբ: 10 տարեկան երեխա է, չեմ կարողանում թողնել՝ իջնի բակում խաղա, ամբողջ օրը տանն ենք՝ բանտարկյալների պես: Միայն երբեմն երեխայիս տանում եմ զարգացման կենտրոն, լեզուներ է պարապում, բայց հիմա նաեւ դա չի ուզում անել, քանի որ սպասողական, անընդհատ լարված դրությունն ազդում է նաեւ իր նյարդերի վրա: Եթե մեր իրավապահ համակարգը չի կարող այս խնդիրը լուծել, թող գոնե անկեղծորեն ասի, մենք էլ վեր կենանք, այս երկրից գնանք»,- ասաց մայրը:

Նրա խոսքով՝ չեն արվում քննչական այն գործողությունները, որ կարող էին բավական արագ արդյունքներ տալ. երեխան նշել է իր նկատմամբ բռնություններին նախորդած հեռախոսազանգերի մասին, սակայն բջջային օպերատորից չեն վերցվում, չեն վերծանվում այդ զրույցները, իրենք նկարագրում են մեքենան, որով իրենց հետեւել, եւ որի մեջ իր երեխայի նկատմամբ բռնություն է իրականացվել, նշում են նաեւ համարանիշը, սակայն այդ մեքենան այդպես էլ «չի գտնվում»: Կնոջ խոսքով՝ նախկինում գործը ոչ պատշաճ քննած քննիչներից մեկի պաշտոնն էլ բարձրացրել են. «Էլ ես ի՞նչ վստահություն ունենամ իրենց նկատմամբ: Գոնե այդ նշված անձանց որեւէ կարգավիճակ տան, որ մենք զգանք, որ ինչ-որ բան է արվում, միայն հասարակությանը ցույց են տալիս, թե գործ են անում: Միայն խոսում են, թե գործ են անում»:

Մարինե Ա.-ի հետ զրուցել եւ իրենց աջակցությունն են առաջարկել Մարդու իրավունքների պաշտպանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը, սակայն իրական վտանգի դեմ, իրական խնդրի առաջ նա իրեն մենակ է տեսնում, ինչի եւս մեկ ապացույց է համարում կոտրված մեքենան. «Արդեն չգիտեմ՝ երեխային պաշտպանելու համար ինչ անել: Ամեն օր զանգահարում եմ կառավարություն, զրուցել եմ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, ներկայացրել եմ խնդիրն ամբողջությամբ, ասել եմ, որ ուզում եմ իմ բոլոր փաստաթղթերը վերցնեմ, գնամ, հանդիպեմ վարչապետին: Հասկանո՞ւմ եք՝ ես մենակ եմ, իրենք շատ են, չեմ կարողանում այս ամենի դեմ»:

Մարինե Ա.-ի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ այսօր կապվել չհաջողվեց: Նրա հետ զրուցել էինք 5 օր առաջ եւ տեղեկացել, որ, ըստ էության, որեւէ տեղաշարժ տեսանելի չէ. «Ճիշտ է, գործը Քանաքեռի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարեւոր գործերի բաժին, եւ դրանից հետո նախաքննական մարմինը երեւի թե քննչական պլան է մշակել, բայց, իմ ունեցած տվյալներով, դեռ ներգրավված մեղադրյալ չկա: Գիտեմ, որ նախաքննություն է ընթանում: Եվ քանի որ փորձաքննությունների հարց է առաջ քաշվում, ուստի այդ կապակցությամբ նախաքննական մարմինը որոշում է կայացնում, օրինակ, սկզբում ստանալ որոշակի եզրակացություններ, հետո՝ իրականացնել այլ գործողություններ: Հիշենք նաեւ, որ խոսքն անձանց՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելու մասին է»:

Մեր այն հարցին, որ նման իրավիճակն արդյոք ռիսկային չէ կնոջ համար, քանի որ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձինք ազատության մեջ են եւ գիտեն մոր ու երեխայի բնակության վայրը, փաստաբանը պատասխանել էր. «Իհարկե, ես՝ որպես երեխայի ներկայացուցիչ, այս պահին գտնում եմ, որ քննչական մարմնի գործողություններն այդքան էլ արագ չեն կատարվում, եւ արդեն իսկ պիտի հնարավոր լիներ, որ այդ առերեւույթ հանցագործություն կատարած՝ երեխայի կողմից մատնանշված անձինք ունենային մեղադրյալի կարգավիճակ: Սակայն վարույթն իրականացնող նախաքննական մարմինը նախատեսում է այլ գործողություններ կատարել, նոր անդրադառնալ այդ հարցերին»: Այլ հարցեր Պետրոսյանը չէր մեկնաբանել՝ նշելով. «Անչափահաս, մանկահասակ երեխայի լավագույն շահից ելնելով՝ չենք կարող շատ մանրամասնել, թե ինչպիսի քննչական գործողություններ են կատարվում. նախաքննությունն ամբողջ ծավալով պիտի իրականացվի»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց. «Գործի շրջանակներում կատարվում է բազմակողմանի օբյեկտիվ քննություն, արդյունքները շուտով կերեւան»: Անդրադառնալով ծնողի եւ փաստաբանի այն դիտարկումներին, որ երեխան մատնանշում է իր նկատմամբ թե՛ նախկինում եւ թե՛ վերջերս բռնություն գործադրած անձանց, սակայն գործում ներգրավված մեղադրյալներ չկան՝ նա ասաց. «Մեր քննիչների աշխատանքին հավատարիմ մնալով եւ հավատալով՝ վստահ եմ, որ շուտով արդյունքներ կլինեն: Չի կարող այս քննությունն արդյունքներ չունենալ»:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց, որ Քանաքեռից երեկ 16:10-ի սահմաններում ստացվել է ահազանգ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից՝ մեքենայի ապակին կոտրելու հանգամանքի մասին: «Կատարվում են քննչական գործողություններ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց նա։ Այն հարցին, թե ինչ է նախատեսում անել ոստիկանությունը կնոջ եւ երեխայի անվտանգությունն ապահովելու խնդրանքին ի պատասխան, նա պատասխանեց, որ որոշակի աշխատանքների ավարտից հետո կնոջը պատասխան կտրվի. «Կինը դեպքը կապում է որոշակի քրեական գործի հետ, բայց հնարավոր է՝ սովորական գողություն է եղել: Պիտի մեր գործողություններն ավարտենք, հետո՝ կպատասխանենք»:

Հիշեցնենք, որ Մարինե Ա.-ի որդու նկատմամբ պարբերաբար սեռական բռնություն է կիրառվել, երբ նա եղել է 6 տարեկան. բռնությունն իրականացնողները, ըստ երեխայի մոր, նրան տնից հեռացրել են, բռնության ենթարկել եւ նվաստացրել: Երեխան մատնանշել է իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց (որ կապ ունեն երեխայի կենսաբանական հոր հետ) եւ այն վայրերը, որտեղ եղել է բռնությունը: Փորձաքննությունն արձանագրել է պարբերաբար սեռական բռնության ենթարկված լինելու փաստը, սակայն մեղադրյալներ չեն ներգրավվել, եւ այդ՝ առաջին քրեական գործը, կարճվել է: Այն հիմա բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում:

Երկրորդ քրեական գործը հարուցվել է այս տարեմուտին, երբ Մարինե Ա.-ն բացահայտել է, որ բռնությունը որդու նկատմամբ շարունակվում է, եւ դա իրականացնելուն նպաստում է իր մայրը, ում բռնարարները վճարում են այդ ծառայության համար: Հարուցվել է քրգործ, ոստիկանների միջամտությամբ հնարավոր է եղել տնից հեռացնել նշված տատիկին: Սակայն Մարինե Ա.-ի խոսքով՝ անհրաժեշտ ոչ մի բան կարծես չի կատարվում: Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ արդարության հասնելու փոխարեն ուղղակի նյարդերի անտանելի լարումով ինքը կխոսի, կբողոքի, տարբեր ատյանների ուշադրությունը հրավիրել կփորձի, իսկ ոստիկանությունում, քննչական մարմիններում իրենց քրեական շոշափուկները տարածած հանցագործ խմբավորումը կրկին կխուսափի պատժից:

Տպել
3897 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում