Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն անօրինական են համարում թե՛ նույն կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը, թե՛ երեկ տեղի ունեցած իրադարձությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով երեկ դադարեցվել է վերոնշյալ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը: Պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Նույն օրն արդեն ՀՀ ոստիկանության բաժանմունքում է հայտնվել ՁԻԱՀ կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանն այն պատճառով, որ հրաժարվել է պաշտոնակատարին տրամադրել հիմնարկի կնիքը եւ բացել տնօրենի սենյակը:

Աշխատակիցների բողոքի ակցիան սկսվել էր դեռեւս երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում, այսօր նրանք արդեն ՀՀ կառավարության շենքի դիմաց էին:

Մասնակիցները պահանջում են կասեցնել կենտրոններն իրար միացնելու մասին կառավարության որոշումը եւ մասնագիտական քննարկում անցկացնել:

Նրանց խոսքով՝ հենց նախարարությունն է ստիպել, որ դուրս գան իրենց աշխատասենյակներից, ու կառուցողական քննարկում չիրականանա, քանի որ շուրջ մեկ տարի է՝ հրավիրում են մասնագիտական քննարկումների, սակայն, ըստ նրանց, ԱՆ-ի հետ երկխոսություն ունենալ չի հաջողվում:

Այսօր էլ որոշել են կառավարության դիմաց իրենց ձայնը բարձրացնել, նամակ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մանրամասն ներկայացրել են իրենց հիմնավորումները: Բուժաշխատողները հավաստիացրին, որ բողոքի ցույցի գալով՝ իրենց գործը չի տուժի. բոլոր բաժանմունքներում մնացել են համապատասխան աշխատողներ:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց հիմնավորումներն ու մտահոգությունները բազմիցս են արտահայտել, սակայն՝ ապարդյուն, իսկ փոխտնօրենին բերման ենթարկելն ու տնօրենին աշխատանքից ազատելը համարում են այդ ձայնը լռեցնելու միջոց:

«Այս ամենը շղթայի մի մասն է. ամեն ինչ անել, հարցը շուտ լուծել, մենք էլ ձայն չհանենք, հարցը փակվի գնա: Մենք ուզում ենք ասել, որ դրան համաձայն չենք»,- նշեց կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը՝ հավելելով, որ նորանշանակ տնօրենին չեն կարող ընդունել, քանի որ դեմ են միացմանը, իսկ Բերբերյանը եկած-չեկած խոսում է այդ մասին՝ առանց իր գործառույթներն իմանալու, առանց կենտրոնը ճանաչելու:

Նա թվարկեց միացման դեպքում սպասվելիք բոլոր վտանգները. «Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ, անպատրաստ համակարգ»:

Անձնակազմից Արշակ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց համար անհասկանալի է միացման նպատակը. ինչո՞ւ փոխել կառավարման մոդելը, եթե կենտրոնը լուծում է իր առջեւ դրված խնդիրները: Ինչո՞ւ օպտիմալացնել, եթե աշխատանքներն այսպես թե այնպես լավ են կատարվում:

Աշխատակիցները վստահ են, որ մեկ տնօրենը չի կարող 2 կենտրոն ղեկավարել. «Հո գերմարդ չէ»: Նրանք հավելեցին՝ չեն ցանկանում, որ երկրում առողջապահության ոլորտում նման քաղաքականություն իրականացվի: Կարծում են, որ այս ամենը կարող է շատ գործուն մեխանիզմների քանդման պատճառ դառնալ, որից մեկն էլ իրենց կլինիկան են համարում:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տնօրենին ազատել է համապատասխան հանձնարարականները չկատարելու հիմնավորմամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա մանրամասնել է, որ տնօրենը բազմիցս հրաժարվել է կատարել կառավարության որոշման պահանջները՝ երկու ծառայությունների միավորումը եւ փաստաթղթերի տրամադրումը:

Նախարարը հավելել է, որ կառավարության որոշումը ոչ թե նշանակում է որեւէ բան փակել, այլ զարգացնել ծառայությունները, իսկ միավորումը կտա ավելի մեծ հասանելիություն՝ որակյալ ծառայություն մատուցելու համար։

Տպել
2723 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն