Մինչեւ բոլոր ընկերություններին չես տուգանում, վարչական ակտ չես կիրառում, շատ քչերն են վերացնում խախտումները. Շախբազյան

Շիրակի մարզում գտնվող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ շաքարի գործարանում, «Լենտեքս» ընկերության վարչական շենքում եւ «Սիփիես Օիլ» ընկերության նավթամթերքի պահեստում Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել: Ընկերության պաշտոնատար անձանց տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: 

Նա մեր զրույցում մանրամասնեց՝ «Ալեքս հոլդինգ» ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը ձեւափոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։ «Լենտեքսի» վարչական շենքը, արտադրամասը եւ պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։ Իսկ «Սիփիես Օիլ» ընկերության նավթամթերքի պահեստում՝ նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարեւանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը:

«Հայկական ժամանակ»-ը տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ զրուցել է թե՛ այս, եւ թե՛ տեսչական մարմնի այլ ստուգումների մասին:

- Պարոն Շախբազյան, «Ալեքս հոլդինգ»-ում, «Լենտեքս»-ում եւ «Սիփիես Օիլ»-ում հայտնաբերված խախտումների համար տուգանք նշանակվե՞լ է:

- Վարույթ է անցկացվում: Նաեւ տուգանք է կիրառվում, բայց հրդեհային անվտանգության առումով տուգանքը շատ քիչ է՝ 50 հազար դրամ է առավելագույն չափը: Վարչական ակտը կարող է ավարտվել կարգադրագրով՝ ինչպես այս դեպքում: Կարգադրագիր տալիս ենք, որպեսզի սահմանված ժամկետում վերացնեն խնդիրները, իսկ դա չկատարելը արդեն նոր վարչական ակտի կհանգեցնի:

- Միայն այս 3 ընկերություններո՞ւմ են ստուգումներ անցկացվել:

- Մենք ստուգումներն իրականացնում ենք ցանկով: Եռամսյակային կտրվածքով բաշխում եւ ստուգում ենք: Որտեղ խախտում չի հայտնաբերվում, բնականաբար հրապարակում չենք անում: Ցանկը որոշվել է ստուգումների կազմակերպման անցկացման օրենքով՝ ըստ ռիսկայնության: Մենք հիմնվել ենք նախորդ տարիների ունեցած ինֆորմացիայի հիման վրա:

- Քանի որ նախապես հրապարակված է եղել այն ցանկը, որտեղ ստուգումներ պետք է իրականացնեք, ինչո՞ւ ընկերությունները չեն վերացրել այդ խնդիրները:

- Մեր դառը փորձը ցույց է տվել, որ մինչեւ բոլոր ընկերություններին չես տուգանում, վարչական ակտ չես կիրառում, շատ քչերն են իրենց նախաձեռնությամբ վերացնում այդ խախտումները:

- 50 հազար դրամ տուգանքն արդյո՞ք զսպող մեխանիզմ է, որպեսզի ընկերությունները մտածեն խնդիրները վերացնելու մասին:

- 50 հազար դրամից հետո արդեն ակտ կարգադրագիր է դրվում, որից հետո լինում է ակտ-կարգադրագիր եւ սահմանված ժամկետ: Եթե այդ սահմանված ժամկետում խախտումները չեն վերացնում՝ կրկին վարչական ակտ է կիրառվում՝ այս դեպքում 150 հազար դրամ: Բայց եթե այդ դեպքում էլ չարվի, ապա մենք վարչարարության բոլոր մեթոդներն ունենք՝ անգամ կասեցնելու հիմք ունենք ընկերության գործունեությունը:

- Հիմնականում ի՞նչ տեսակի խախտումներ են հայտնաբերվում:

- Հիմնականում չեն պահպանվում շենք-շինությունների հրդեհային անվտանգության միջտարածություններ: Դրանք նորմատիվներ են՝ հրդեհային տարածումը կանխարգելով, որ օրինակ՝ մի մասնաշենքից մյուս մասնաշենք չտարածվի կամ էվակուացիոն ելքերը փակված չլինեն: Տնտեսվարողների մոտ բացակայում են հրդեհային անվտանգության սարքերը, առաջնային հրդեհաշիջման միջոցները: Մշակույթը պետք է փոխվի, որ մարդը հասկանա՝ այդ նորմը ոչ մենք նվեր ենք ստացել, ոչ էլ ժառանգություն, դա պարտադիր պահանջ է, որը սպառնում է մարդու կյանքին եւ անվտանգությանը: Տնտեսվարողը պիտի պատկերացնի, որ դա իր համար ենք անում:

- Արդյո՞ք ստուգման ենթակա ընկերությունների ցանկը հաստատելիս հաշվի են առնվում, թե ովքեր են սեփականատերերը:

- Բացարձակ՝ ոչ:

- Ինչպիսի՞ շենք-շինություններն են տեսչական մարմնի համար ռիսկային համարվում:

- Վառելիքի արտադրություն եւ վառելիքի վաճառք, արտադրամաս, հասարակական նշանակության շինություն: Նշեմ նաեւ, որ իմ հանձնարարականով բոլոր դպրոցներում ուսումնասիրություններ են անցկացվել՝ բոլորին ծանուցվել է խախտումների մասին:

- Քանի որ դպրոցը պետական կառույց է, այս պարագայում ինչպե՞ս է խնդիրը լուծվում:

- Վարչարարությունը թույլ է տալիս հրդեհային անվտանգության պատասխանատուին տուգանել, բայց սա չի փոխում ընդհանուր վիճակը: Լիազոր մարմնին ներկայացված է խնդիրը՝ միջոցներ ձեռնարկեք: Իսկ միջոցներն այս դեպքում գումար հատկացնելն է, որպեսզի վերացնեն դրանք:

- Օրենսդրական առումով տեսչական մարմինը ստուգում իրականացնելիս խնդիրներ ունի՞:

- Տեսչական մարմինների կազմավորումից հետո եղել են այդպիսի խնդիրներ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում  համապատասխան փաթեթով քննարկվում է այդ հարցը: Մյուս հարցը տուգանքներին է վերաբերվում: Տուգանքների չափաբաժինները պետք է բարձրանան:

- Ըստ ձեզ՝ որքա՞ն պետք է լինեն տուգանքները:

- Ըստ խախտումի. հիմա խախտումները չեն դասակարգվում: Հրդեհային անվտանգության առումով ներկայումս ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի՝ կարող ենք տուգանել 25- 50 հազար դրամ, եւ դա հայեցողական է: Սա պետք է ուսումնասիրվի: Այսինքն, թե խախտման վերացումն ինչքան է վնասում: Մեր գործառույթը ոչ միայն տուգանելն է, այլ վերլուծությունը՝ թե ինչ փոխել ընդհանրապես: Մենք պիտի վերլուծություն ունենանք, օրինակ, եթե շենքում բացակայում է «Ելք»-ի ցուցանակը՝ ի՞նչ է տալիս դա հրդեհի դեպքում, եթե կրակմարիչ չկա՝ ի՞նչ վնաս է տալիս դա:

- Փոքր հանրային օբյեկտներին հե՞շտ է բացատրել, որ պետք է հրդեհային անվտանգության կանոնները պահպանել, քանի որ հիմնականում փոքր բիզնեսը ֆինանսական խնդիրներ է ունենում եւ գուցե ուշադրություն չդարձնի հրդեհային անվտանգությանը:

- Այդ մշակույթն արդեն փոխել ենք: Փոքրերն ավելի շատ են շահագրգռված հրդեհային անվտանգություն ունենալ: Դիմում են մեր տարածքային բաժիններին, թե ինչպես անեն: Ասեմ նաեւ, որ այս պահին ցանկացած հասարակական կառուցման օբյեկտի ավարտական ակտի պարագայում ուսումնասիրում եւ եզրակացություն ենք տալիս հրդեհային անվտանգության տեսանկյունից: Եթե չլինի այդ անվտանգությունը, մենք չենք տրամադրի ավարտական ակտ:

- Իսկ երբ արդեն շինությունը կառուցվել է եւ հնարավոր չէ հրդեհային անվտանգության նորմերը պահպանել, ի՞նչ եք անում:

- Լրացուցիչ միջոցառումներ ենք իրականացնում: Ժառանգություն ստացած խնդիրները շատ բարդ է լուծել:

Տպել
4528 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային