Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները

26/02/2020 schedule20:20

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն, ինչպես նաև գերնորմատիվային հողատարածքներում ոռոգման խնդրի լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայւթյունը:

Հանդիպման մասնակիցները փաստել են, որ երբեմն ֆերմերների կողմից ոռոգման աշխատանքները սխալ կազմակերպելու և իրականացնելու պատճառով  տեղի է ունենում ջրի կրկնակի կորուստ և անհրաժեշտություն կա ուղղորդել նրանց այս հարցում: Այս համատեքստում կարևորվել է հատկապես ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության խորհրդատուների տեղեկատվական աջակցությունը ֆերմերներին:

Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրել հանրապետության տարբեր մարզերի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու ֆերմերներին տրամադրել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է ոռոգման համակարգում մշակել որոշակի քաղաքականություն՝ գյուղացուն անպայմանորեն ներգրավելով այդ աշխատանքների մեջ։

Ներկաները գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը լուծելու տարբեր ուղիներ են առաջ քաշել։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս գործընթացում կարևոր է հաշվի առնել տվյալ հողի ջրաֆիզիկական հատկությունները։

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, գտնել համագործակցության եզրեր՝ տվյալ խնդրին գործնական լուծում տալու նպատակով, կազմել խնդրի լուծման առաջարկների փաթեթներ և ներկայացնել նախարարություն:

Տպել
3376 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում