Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

26/02/2020 schedule19:53

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Փետրվարի 24-ին ոստիկանության Գավառի բաժին գնացած 56-ամյա տղամարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Գավառի բնակչի հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։ Այն գտել է տանն ու բերել ոստիկանություն։

Արարատի մարզի Այգեպատ գյուղի 39-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ աներոջը։

Փետրվարի 22-ին ոստիկանության Նաիրիի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Նոր Երզնկա գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է բերել հանգուցյալ հոր ականը, նռնակն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները։ Բուժական գյուղի բնակիչ, 79-ամյա մի տղամարդ էլ բաժին է տարել հանգուցյալ որդու «Ֆ 1» տիպի նռնակը, սվին դանակն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները՝ հայտնելով, որ դրանք գտել է գոմի տանիքը մաքրելիս։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սիսիանի բնակիչ, 66-ամյա տղամարդը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի մեխանիզմով ինքնաշեն հրացան՝ նախատեսված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ զենքն իրենն է․ պահել էր ավտոտնակում։

Ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Հրազդանի բնակիչ, 58-ամյա մի կին բաժին է տարել հանգուցյալ ամուսնու «Կարաբին» տեսակի հրացանը, ինքնաձիգի պահունակ և 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է խորդանոցը մաքրելիս։

Թալինի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Զովասար գյուղի 28-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է կարճացված փողով հրացան, նռնակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 400-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
1830 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել