Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր չապահովելու համար տուգանքներ են նախատեսվում. օրենքի նախագիծ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարչական տույժ կիրառել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր չապահովելու պարագայում։

Գերատեսչությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տուգանել, օրինակ, հեռուստաընկերություններին, տնտեսվարողներին, եթե լսողության խնդիրներ ունեցողների համար չապահովեն սուրդո թարգմանություն կամ չստեղծեն տեղաշարժվելու հնարավորություն:

Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելու դեպքում նախագծով առաջարկվում է տվյալ հեռուստաընկերությանը տուգանել 50 հազար դրամով:

Առանձին տնտեսվարողներին 250 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում հանրային նշանակության շենքերի, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելու դեպքում։ «Պրակտիկան ցույց է տվել, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում»,- ասվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

Օրենքն ընդունվելու դեպքում, ըստ նախագծի, պետք է կիրառվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հանրային քննարկման ներկայացված նախագծում նախարարությունը նշել է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվել են նորմեր: Դրանք վերաբերում են մասնավորապես բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելուն եւ հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելուն:

Ըստ նախարարության ընդհանուր եզրակացության՝ հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին: Նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր իրավունքները կամ դրսեւորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները չեն իրականացվում: Կոմիտեն բավարար չի գնահատել քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները:

Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար: «Պրակտիկան ցույց է տվել, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է, կամ դրանք չեն գործում»,- ասվում է հիմնավորման մեջ:

Տպել
1918 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի