2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան

«Դվին» հյուրանոցային համալիրում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։ Ելույթի իր խոսքում օրն առաձնապես կարեւոր համարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետը Սուրեն Պապիկյանը:  «Այսօրը կարեւոր օր եմ համարում քանզի ՔՊ-ն իր ձեւավորման օրից որդեգրել է մի շարք կարեւոր սկզբունքներ, որոնց մեջ էական են հաշվետվողականությունը, ներառականությունը, ժողովրդավարությունը: Մենք այն քաղաքական ուժն ենք եղել ՀՀ-ում եւ կանք, որը մշտապես բերում է նորարարություն, քաղաքական նոր մշակույթ, եւ ես ուրախ եմ, որ այդ մշակույթի տարբեր հատվածներ այսօր արդեն քաղաքական դաշտում ընկալվել, յուրացվել, բոլորի կողմից կիրառվում է: Դա դրամահավաքի կարեւոր սկզբունքն է:  Եթե նախկինում քաղաքական պրոցեսներն անցկացնելու, կուսակցության ընթացիկ գործունեւությունը կազմակերպելու համար հաճախ քաղաքական ուժերը գտնվում էին մեկ կամ մի քանի անձանցից կախվածության մեջ, ապա մեր քաղաքական ուժն այլ մոտեցում է որդեգրել, որի վառ օրինակը հանրային լայն մասնակցությունն է մեր քաղաքական բոլոր պրոցեսներին»,-ասաց Պապիկյանը:

Ըստ Պապիկյանի, 2018-ի ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունից հետո  մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հնարավորություն ենք ստացել գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի պետական ինստիտուտների ձեւավորման եւ կայացման գործում:  «ՀՀ-ում բարեփոխումների իրականացման գործը շատ կարեւոր է, եւ դրա հետագա ընթացքն ապահովելը յուրաքանչյուր քաղաքացու անելիքն է: Մենք հնարավորություն ենք ստացել իրականցնելու ՀՀ Սահմանադրությամբ մեզ ամրագրված անօտարելի իրավունքը: ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, որն անփոխարինելի հոդված է, դրա վառ օրինակն ու հենքն է: 2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիները կանգնած են պետության համար կարեւոր որոշում ընդունելու առաջ: Մենք դա կարող ենք անել մեր քվեով՝ մասնակցելով ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխության հանրաքվեին, եւ այսօր մենք մասնակցում ենք այս դրամահավաք-երեկոյին, որն ապահովելու է նաեւ «ԱՅՈ»-ի շտաբի քարոզարշավը»:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ  ՔՊ-ն մշտապես, անգամ 1000 դրամ հավաքելու համար ընտրել է ավելի  լայն ներկայացվածության հնարավորությունը:   Սա կուսակցության համար անխախտ սկզբունք է:  «Մեզ համար կարեւոր է մեկական դրամ հավաքելով ստանանք այդ 1000 դրամը, փոխարենը, որ դա մենք վերցնենք մեկ կամ մի քանի անձանցից: Սա մեր սկզբունքն է, մենք հավատարիմ  ենք մնալու մեր սկզբունքին եւ հավատամքին»:

Պապիկյանը նաեւ տեղեկացրեց, որ այս դրամահավաքից հետո, մարտի 2-ից սկսած կմեկնարկի նաեւ «Այո» շտաբի եւ քարոզչական խմբի ակտիվ գործունեությունը: «Մեր քարոզչական խմբերը հանրապետության  բոլոր համայքներում կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցային համալիրում քիչ առաջ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1932 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան