Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ, ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն անհիմն է համարում Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի բացարկի վերաբերյալ միջնորդությունը եւ պնդում, որ այն ամբողջությամբ ենթակա է մերժման:

Անդրադառնալով պաշտպանի հայտարարությանը, որ իրենց մոտ մեղադրողի կողմնակալության, նրա ինքնուրույն գործելու, ճնշումներից զերծ մնալու եւ ենթադրություններով չառաջնորդվելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ են հարուցվել՝ մեղադրող դատախազն ասաց, որ այս պնդումները որեւէ ձեւով չփաստարկված, ընդհանրական դատողություններ են.

«Այն, թե սույն գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, թույլ են տրվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ, վերացական դատողություններ են, որոնք չեն բխում քրեադատավարական օրենքի դրույթներից»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարման վերաբերյալ բավարար ապացույցների ամբողջությունն է: Մարտիրոսյանի պնդմամբ՝ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած ապացույցների հետազոտման պարագայում առնվազն դատարանի համար ակնհայտ կդառնա, որ պաշտպանների կողմից լրատվական միջոցներով արվող շահարկումները, թե իբրեւ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է բացառապես մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից, ընդհանրական ու վերացական հայտարարություն է.

«Քրեական գործում թվարկված են մի շարք ապացույցներ, մեղադրական եզրակացության մեջ մանրամասն թվարկված են այն բոլոր ապացույցները, որոնք դրված են Սերժ Սարգսյանի եւ մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում: Չեմ ուզում ներկա փուլում մանրամասն ներկայացնել դրանք՝ նկատի ունենալով, որ հրապարակային դատաքննության պայմաններում դատավարության մասնակիցների, ԶԼՄ-ներին հասանելի կդառնա, եւ կներկայացվեն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում: Հետեւաբար պաշտպանների գնահատականները խիստ մերկապարանոց են եւ չեն բխում քրգործով ձեռք բերված փաստական տվյալներից»,- հայտարարեց մեղադրող դատախազը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասով պաշտպանի հայտարարությանը, որ այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը, սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, դատախազը պնդեց, որ որոշման օրինակը տրամադրվել է պաշտպանության կողմին. «Հակառակ պարագայում անտրամաբանական է այն դիտարկումը, որ որոշումը չի տրամադրվել, այդ դեպքում ինչպե՞ս եք բողոքարկել որոշումը»:

Մարտիրոսյանի պնդմամբ՝ գույքի վրա կալանք դնելու որոշման հիմքում դրվել են փաստական ապացույցներ, եւ նշված որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել ինչպես ՔԴՕ դրույթները, այնպես էլ՝ դրանց մեկնաբանման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը.

«Կալանք կարելի է դնել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, որին մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը: Սերժ Սարգսյանը նշված քրգործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, նրան մեղսագրվում է ենթադրյալ հանցանքի կատարում՝ պետությունից առանձնապես խոշոր չափերով դրամի հափշտակություն, որի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավում պատժատեսակը»,- ասաց մեղադրող դատախազը՝ հավելելով, որ նշված որոշման կայացման հիմք է հանդիսացել, որ Սերժ Սարգսյանը, ելնելով նախկինում ունեցած դիրքից, կենսափորձից, կապերից, արարքի բնույթից եւ վտանգավորության աստիճանից, կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել իրեն պատկանող գույքը.

«Քննիչի հետեւություններն այս առումով վերացական չեն, բխել են գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից, որոնք բավարար հիմք են տվել՝ ենթադրելու, որ կարող է թաքցնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը»:

Անդրադառնալով պաշտպանի պնդմանը, թե Սերժ Սարգսյանն օժտված է քրեական հետապնդման անձեռնմխելիության իրավունքով՝ մեղադրող դատախազը վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածը, մասնավորապես, որ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է երեք իշխանությունների բնականոն գործունեությունը: Ըստ այդմ, դատախազի խոսքով, պարզ է դառնում, որ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող եւ անմիջական կիրառություն ունեցող իրավական ակտը նախագահին օժտել է բավական լայն լիազորությունների սպառիչ ցանկով, դրանք իրականացնելու համար նախատեսել է լիազորությունների ժամկետ, իսկ դրանից հետո՝ իր կարգավիճակից բխող գործողությունների կատարման կապակցությամբ անձեռնմխելիությամբ.

«Պաշտոնատար անձի կարգավիճակ ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ նրա պարտականությունների, լիազորությունների եւ գործառույթների ամբողջությունը: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո: Եթե նախագահը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չունի համապատասխան գործողություն իրականացնելու լիազորություն, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ եւ պետք է գնահատվեն որպես կարգավիճակի հետ չկապված»:

Մարտիրոսյանը շարունակեց, որ նշված քրգործով Սերժ Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, հանդիսանալով պետական պաշտոնատար անձ, իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք առհասարակ կապված չեն իր պաշտոնեական դիրքի հետ. «Հետեւաբար փաստարկը, որ օժտված է անձեռնմխելիությամբ, որեւէ իրավական հիմք չունի եւ չի դիմանում որեւէ քննադատության»:

Տպել
2930 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում