Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ իր առաջին այցն է կատարել Հնդկաստան: Այցը սկսվել է երկրի արեւմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշորագույն քաղաքից՝ Ահմեդաբադից: Այնտեղ նա խոսել է հասարակության առջեւ՝ «Մոթեր» մարզադաշտում, որը համարվում է աշխարհի ամենամեծ կրիկետային մարզադաշտը:

BBC-ն հայտնում է, որ Թրամփի ելույթը «Մոթեր»- ում լսելու համար մարզադաշտ է ժամանել ավելի քան 100 հազար մարդ, որոնց թվում, առաջին շարքում Թրամփին լսում էր նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը ծնունդով հենց Գուջարաթից է. երբեմն Մոդիին անվանում են «հնդկական Թրամփ»:

Որպես Թրամփի այցի նպատակ նշվում է աշխարհի 2 խոշորագույն ժողովրդավարությունների միջեւ կապերի խորացումը: Թրամփի ելույթը Հնդկաստանի «Մոթեր» մարզադաշտում  արդեն մամուլում համեմատվել է Հյուսթոնում 2019 թվականի սեպտեմբերի 22-ին Մոդիի ելույթի հետ, երբ Հնդկաստանի վարչապետը հյուրընկալվել էր հնդկական սփյուռքի կողմից:

Թրամփին Հնդկաստանում բարձր մակարդակով ընդունելություն են ցուցաբերել: Նրան ուղղված ողջույնները սկսվել են դեռ «Մոթեր»-ի ճանապարահին, որի 2 կողմերում տեղադրվել էին գովազդային վահանակներ՝ 2 առաջնորդների պատկերներով  եւ կարգախոսներ ՝ «Երկու ուժեղ անհատականություն ՝ մեկ պատմական պահ» վերնագրմամբ: Նախագահ Թրամփին դիմավորել են ճանապարհի երկու կողմերում սպասող Գուջարեթի բնակիչները, Հնդկաստանի մշակույթն ու արվեստը ներկայացնող երգիչներ, դերասաններ:

Ներկայացնելով այցի մանրամասները, լրատվականը գրում է, որ մարզադաշտում Թրամփի մուտքը եղել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի երաժշտության ներքո: Իր ելույթն ԱՄՆ-ի նախագահը սկսել է հնդկական ավանդական ողջույնով՝ «նամաստեով», որին հետեւել են քաղաքացիների բուռն ծափերը: Այնուհետ Թրամփը հակիրճ մեջբերել է Հնդկաստանի պատմության կարեւորագույն պահերը՝ հնագույն ժամանակների պատմությունից մինչեւ Բոլիվուդ եւ եզրափակել. «Հնդկաստանը միշտ իր ուրույն տեղն է ունենալու մեր սրտերում»: Թրամփը գովեստի խոսքեր է շռայլել նաեւ Հնդկաստանի վարչապետի հասցեին. «Մոդիին բոլորը սիրում են, բայց ես ուզում եմ ասել, որ նա հասարակ մարդ չէ: Նա ոչ միայն Գուջարաթի հպարտությունն է, այլ նաեւ կենդանի ապացույցն այն բանի, որ համառ աշխատանքով մարդը կարող է հասնել այն ամենին, ինչի ձգտում է»: Ի դեպ, Թրամփը, ինչպես հատուկ է իրեն, խոսքի ընթացքում շփոթեց մի քանի անուններ եւ տեղանուններ, սխալ հնչողությամբ արտասանեց որոշները՝ դեռ ելույթի ամենասկզբից սխալ արտաբերելով հյուրընկալող քաղաքի՝ Ահմեդաբադի անունը:

Այս կիքսերից հետո, ըստ որոշ լրատվամիջոցների, մեկ այլ խնդիր էլ է ստեղծվել Թրամփի համար: Հայտնի մսակեր համարվող նախագահին Հնդկաստանում գտնվելու օրերին մատուցելու են բուսական ծագման սնունդ, որը նա տանել չի կարողանում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնի բուսակեր է եւ հատուկ հյուրի համար նախատեսված կառավարական ընթրիքն ամբողջությամբ կազմված է լինելու բուսական կերակուրներից, որի շուրջ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Թրամփը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել:

ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ այցելել է Սաբարմաթի Աշրամ՝ Մահաթմա Գանդիի նստավայրը, որտեղ վերջինս ապրել է 13 տարի:

Այնտեղ Թրամփն ու տիկինը՝ Մելանյան, փորձել են աշխատել Գանդիի հանրահայտ թել մանելու անիվի վրա, որը դարձել է երկրի անկախության ու օտար գերիշխանության դեմ համար Հնդկաստանի մղած պայքարի խորհրդանիշներից մեկը:

2 երկրների ղեկավարներն այնուհետ բանակցություններ  են վարել՝ քննարկելով ապրանքաշրջանառության եւ առեւտրի մասին հարցեր:

Իսկ ինչ է տալու Թրամփին՝ Հնդկաստան այցը:  Բանն այն է, որ Հնդկաստանը Միացյալ Նահնագների՝ մեծությամբ  իններորդ առեւտրային գործընկերն է: 2018-ին 2 երկրների միջեւ առեւտրի ծավալը կազմել է 142,6 միլիարդ դոլար:  Մինչդեռ  չնայած այս ամենի եւ  քաղաքական հարցերում եղած փոխըմբռնմանը, առեւտրի հարցերում 2 երկրների միջեւ չկա լիակատար համաձայնություն: Դոնալդ Թրամփը նախկինում անընդունելի էր անվանում հնդկական ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, իսկ Հնդկաստանը  համարում հարկերի թագավոր: 2019-ին Միացյալ Նահանգները Հնդկաստանին զրկեց առեւտրային արտոնություններից, որի շնորհիվ շատ ապրանքներ Միացյալ Նահանգներ ներմուծվում էին անվճար: Այս քայլն իր պատասխանն ունեցավ. Հնդկաստանը կոշտ տուրքեր սկսեց սահմանել ամերիկյան ապրանքների որոշ տեսակների համար:

Անցյալ տարի Միացյալ Նահանգները հրապարակեց մի զեկույց, համաձայն որի ՝ Հնդկական տուրքերը մեծագույն տնտեսությունների շարքում ամենաբարձրն էին:

Ամերիկացիների համար հատկապես ձեռնտու չեն բժշկական սարքավորումների գների կարգավորումը եւ Հնդկաստանի կողմից ներդրված թվային տվյալների պահպանման նոր կանոնները: Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում այդ հարցերից որոշները կլուծվեն:

ԱՄՆ-ի նախագահի այցի ընթացքում 2 երկրների ղեկավարները կստորագրեն մի շարք համաձայնագրեր՝ մտավոր սեփականության, առեւտրի եւ անվտանգության ոլորտների վերաբերյալ: Հնդկաստանը պայմանագիր կկնքի 30 ամերիկյան MH-60R Seahawk եւ AH-64E Apache ռազմական ուղղաթիռներ գնելու վերաբերյալ, որոնց ընդհանուր արժեքը 2,6 միլիարդ դոլար է կազմում:

Շատ կարեւոր հարցերի մասին, որոնցից է նաեւ վերադարձն առեւտրային արտոնություններին, բանակցությունները դեռ չեն ավարտվել,  եւ այցից մի քանի օր առաջ դեռ Թրամփը հայտարարել էր, որ «կարեւոր բաներ կմնան ավելի ուշ քննարկման համար»:

Reuters գործակալության փոխանցմամբ, նախատեսվում է նաեւ, որ այս այցի ընթացքում ամերիկյան Westinghouse էներգետիկ ընկերությունը նոր պայմանագիր կկնքի Հնդկաստանի միջուկային էներգիայի կորպորացիայի հետ՝ 6 միջուկային ռեակտորների կառուցման համար ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը նոր ռեակտորների գնման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2008-ին:

Տպել
1929 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին