ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն օրերս առերեսվել է իր եւ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանի հետ: 

Հիշեցնենք, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին Հակոբ Հովհաննիսյանը իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը): Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ Արթուր Մանուկյանը պնդել է, թե իրեն չի ճանաչում, բացառել է, որ նման դեպք կարող է տեղի ունեցած լինել, եւ ասել, որ դրա մասին առաջին անգամ իրենից է լսում. «Դե, նա խուսափում է, որովհետեւ իր մեղավորությամբ է Նարեկի հետ դեպքը տեղի ունեցել, ես էլ իմ ցուցմունքում պնդել եմ, որ դեպքը տեղի է ունեցել այնպես, ինչպես ներկայացրել եմ հաղորդման մեջ»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի վաղ առերես հարցաքննություն է եղել նաեւ Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդու՝ Էրիկ Բալթայանի հետ, որը մասամբ հաստատել է կատարվածը. «Էրիկ Բալթայանը ասել է, որ խոսակցություն, միջադեպ եղել է, մենք հանդիպել ենք, պնդել է նաեւ, որ ինձ պարբերաբար գումար է փոխանցել՝ մոտ 3000 դոլարի չափով, եւ վիճաբանությունը սկսվել է այդտեղից, բայց դա անիմաստ մեղադրանք է իմ հանդեպ, ինքն ինձ որեւէ գումար չի փոխանցել»: Հարցին, թե Նարեկ Սարգսյանի մասնակցության մասին ինչ է նշել նա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ասել է՝ իբրեւ Նարեկ Սարգսյանին չի ճանաչել, եւ որ սենյակում չի եղել, չի տեսել, թե դանակահարությունը ոնց է եղել»:

Արթուր Մանուկյանը դեռ նախորդ տարի մեր զրույցում ասել էր, որ վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: ՀԺ-ի հարցին՝ 2012 թվականին հանդիպե՞լ է Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել հարցեր պարզել, Մանուկյանը պատասխանել էր. «Իհարկե ոչ, նման դեպք որ չի եղել, ես էնտեղ ի՞նչ պետք է անեի»:

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է առերես հարցաքննություն Հակոբ Հովհաննիսյանի եւ Նարեկ Սարգսյանի միջեւ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:

Տպել
3152 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան