Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Այսօր վաղ առավոտից Գյումրու թիվ 19 դպրոցում ծնողների որոշմամբ եւ դպրոցի մանկավարժների կամքով դասադուլ է հայտարարվել: ՀԺ-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արտակ Մարտիրոսյանն ասաց՝ որոշումը կոլեկտիվնն է եղել: Պայքարում են կոռուպցիայի համար մեղադրվող նախկին տնօրենի վերադարձի դեմ:

«Նախկին տնօրենը լուր էր ուղարկել, որ այսօր գալու է դպրոց՝ որպես տնօրեն, քանի որ դատարանը վերականգնել է իր իրավունքը: Կոռեկտության սահմաններն անցնել չեմ ուզում, թե չէ կասեի՝ գալու լուրի հետ նաեւ ինչ խոստում է նա փոխանցել մանկավարժներին»,- ասաց Մարտիրոսյանն ու խորհուրդ տվեց գնալ Շիրակի մարզպետարան, ուր ավելի վաղ գնացել էին ուսուցիչներն ու ծնողները:

Հիշեցնենք, որ թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:

Մասնավորապես, թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված է եղել 16 անձի տվյալ, որոնք դպրոց չեն հաճախել և չեն մասնակցել դասապրոցեսներին: Նաեւ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ Գյումրիի 12 բնակիչներ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ որևէ դասապրոցեսի չեն մասնակցել: Դպրոցի տնօրենն ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ:  

Իր գործողությունների մեջ Մեսրոպյանը ներքաշել էր դպրոցի 25 աշխատակցի: «Նախաքննությամբ փաստվեց, որ Նարինե Մեսրոպյանը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել նրան, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելն աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- 2019 թվականի փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը նաեւ միջնորդել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որ վերջինս լուծարեր թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը, քանի որ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանված է վստահությունը կորցնելու պարագայում պայմանագրի լուծարումը: Հենց այդ որոշումն է Մեսրոպյանը վիճարկել դատարանում եւ ստացել իր օգտին վճիռ: ՇՄ առաջին ատյանի դատարանը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետի 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 32 որոշումն անվավեր ճանաչել, Նարինե Մեսրոպյանին նախկին աշխատանքում վերականգնել, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:

Այսօր էլ Մեսրոպյանը, օգտվելով իր ունեցած նոր հնարավորությունից, որոշել է վերադառնալ դպրոց եւ զբաղեցնել տնօրենի պաշտոնը, ինչին էլ ընդդիմանում են ե՛ւ Մեսրոպյանի հետ տարիներ շարունակ աշխատած մանկավարժները, ե՛ւ նորեկները, ե՛ւ ծնողները:

Շիրակի մարզպետարանում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպելուց, խնդիրը ներկայացնելուց հետո նույն կազմը գնաց նաեւ ՇՄ դատախազություն: Դատախազ Կարեն Գաբրիելյանն ընդունեց 10 հոգուց կազմված խմբի՝ 3 ծնողի, 7 ուսուցիչի: Թե ներսում ինչ խոսեցին, հայտնի չէ: Մանկավարժները հրաժարվեցին մեզ հետ զրուցել, նաեւ ասացին՝ նկարահանվել չեն ուզում: Ավելին՝ լրագրողի ներկայությունը դատախազությունում համարեցին իրենց վրա գործադրվող ճնշում:

Դատախազի հետ հանդիպումից հետո դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Նարինե Դավթյանը համաձայնեց պատմել, թե ինչու են որոշել դասադուլ անել եւ ինչ են ուզում: Պարզվեց՝ նախքան դասադուլը դպրոցում ստորագրահավաք է կազմակերպվել ընդդեմ Նարինե Մեսրոպյանի, որը դեռ նախորդ շաբաթ է ներկայացվել ե՛ւ Շիրակի մարզպետին, ե՛ւ ՇՄ դատախազին:

«Ստորագրահավաքը պարտադրված չի եղել: Ուսուցչական կազմի 98 տոկոսն ստորագրել է, ծնողներից էլ հիմնականում տարրական օղակի աշակերտների ծնողներն են ստորագրել: Իրենք են ամեն օր դպրոց գալիս, բարձր դասարանցիներն արդեն ինքնուրույն են, նրանց ծնողները չեն գալիս դպրոց: Մենք էլ ոչ մեկին հատուկ ո՛չ զանգել ենք, ո՛չ կանչել, ով եղել է դպրոցում, իր կամքով ստորագրել է: Բոլորի պահանջը մեկն է, որ նախկին տնօրենը չվերադառնա, քանի որ նրա ղեկավարությամբ ոչ մեկը չի պատրաստվում աշխատել»,- ասաց Նարինեն:

ՀԺ-ի հարցին, թե ինչու մանկավարժները չեն ցանկանում աշխատել նախկին տնօրենի հետ, ծնողխորհրդի նախագահն ասաց՝ չգիտի: «Դա իրենց ներքին խոհանոցն է, ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, տնօրեն-ուսուցիչ հարաբերությունը երբեք չեն ունեցել, ստրուկներ են եղել: Ծնողներն էլ շատ անգամներ խնդիրներ ու խոչընդոտներ են ունեցել՝ դրամահավաքության հետ կապված, որը վերացել է ԺՊ-ի նշանակմամբ: Նախակրթարանի համար նախկինում ծնողն ստիպված է եղել պարտադիր վճարել 4000-ից 4500 դրամ: Հիմա այդ վճարը փոխարինվել է ծնողական ներդրում 1000 դրամով, որը նախատեսված է 2-րդ անգամ սննդի համար, նաեւ ընդհանուր սննդի համար հավաքվող 800 դրամ պարտադիր գումարը դարձել է 500, նաեւ ընդառաջում են բոլոր այն երեխաների ընտանիքներին, որոնց համար դժվար է այդ գումարը վճարելը: Իսկ նախկինում մինչեւ վերջին աշակերտն այդ 800 դրամները վճարել է »,- ասաց Դավթյանը:

Այսօր որոշվեց դասերն անհարկի չչեղարկել: Պահանջը մնաց մեկը՝ դեմ են նախկին տնօրենին: Կշարունակեն պայքարն այնքան ժամանակ՝ մինչեւ նախկին տնօրենի վերադառնալու վտանգն անցնի:

Տպել
3554 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա