Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ. անցյալ տարի ֆինանսավորվել է 105 ծրագիր

Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ այն բիզնես ծրագրերի համար, որոնք կհաստատեն Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչության մասնագետները: Այսպես, 2019թ. ֆինանսավորվել է 105 ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմատ 58 տոկոսով ավելին է:

ՀՀ փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Ֆինանսական աջակցության ծրագրերի փորձագետ Հակոբ Խուդավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրով աջակցություն ստանալու համար Ֆրանսիայից, Գերմանիայից ներգաղթողները դիմում են դեսպանատուն, նրանց հետ հարցուպատասխանից հետո շահառուներին ուղարկում են ՓՄՁ ԶԱԿ՝ բիզնես ծրագիր գրելու:

Նշանակվում է բիզնես ծրագրի պաշտպանության օր, տնտեսագետների կոմիտեն լսում է ծրագրի պաշտպանությունը և տալիս դրական կամ բացասական պատասխան: Դրական պատասխանի պարագայում շահառուներին տրվում է դրամաշնորհ՝ առավելագույնը 6.300 եվրոյի շրջանակում: «Մշտապես պահանջվում է, որ շահառուներն իրենց ծրագիրն իրականացնելու համար իրենք էլ ներդրում անեն: Ներդրվող գումարի որոշակի չափ չի նշվում, սակայն մասնագետներն այսպես են նայում. եթե  շահառուն իրականացնում է ներդրում իր կողմից, տրամադրվող դրամաշնորհի գումարը մի փոքր ավելի մեծ է լինում, այսինքն՝ ավելի մոտենում է 6300 եվրոյին»,- ասաց Խուդավերդյանը:

Նրա խոսքով՝ 2019-ին ներկայացված ծրագրերից մերժվել է 3-4-ը: «Մերժման պատճառները կապված են թե՛ շահառուի՝ ներկայացված ծրագիրն իրականացնելու համար սեփական տարածք ունենալ-չունենալու, թե՛ օգնող-բարեկամ ունենալու հետ: Եթե, օրինակ, ներկայացված է անասնապահության ծրագիր, ապա նայում են՝ ինքն այդ ոլորտում գործունեության փորձ ունի՞, թե՞ ոչ, այսինքն՝ հաշվի են առնում հիմնականում ռիսկերը»,- ասաց նա:

2020-ին տեղի է ունեցել կոմիտեի երկու նիստ: Ներկայացված 7 բիզնես ծրագրերից 6-ը հաստատվել է, 1-ը՝ մերժվել: Խուդավերդյանն ընդգծեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ը նաև իրականացնում է իրենց կողմից աջակցություն ստացած ծրագրերի մոնիթորինգ. «Ում, որ դրամաշնորհը տվել ենք, բոլորի ծրագրերն աշխատում են»:

Այն հարցին, թե առավելապես ինչ ծրագրերով են օտար պետություններին հանձնված մեր հայրենակիցները դիմում, Խուդավերդյանը պատասխանեց՝ բավական տարբեր: «Առավելապես դիմում են անասնապահության նախագծեր ունեցողները, քանի որ մարզերից են շատ արտագաղթողները: Կան նաև աջակցություն ստացած ջերմոցային տնտեսությունների, ավտոտեխսպասարկման կետերի, արագ սննդի կետերի, հացի փռի ծրագրեր»,- ասաց նա:

Նշենք նաև, որ բացի բիզնես ծրագրերին ֆինանսապես աջակցելուց, Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչությունը հայրենիք կամավոր վերադառնալ պատրաստվող հայ միգրանտներին կարող է հատկացնել սոցիալական աջակցություն (առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, առողջական խնդիրների հետ կապված ծախսերի հոգում, երեխաների համար դպրոցական ծախսերի հոգում), ինչպես նաև մասնագիտական դասընթացների կազմակերպում՝ նպաստելու համար աշխատանքի տեղավորման խնդրի լուծմանը:

2014-ից մինչ օրս OFII-ի Երևանյան ներկայացուցչությունն աջակցել և ֆինանսավորել է ավելի քան 600 վերաինտեգրման ծրագիր Հայաստանում:

Տպել
4954 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները