Լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել. Մխիթարյանը փայլուն խաղից հետո մեկնաբանություն է տվել (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է իր մարզավիճակից: Այս մասին նա նշել է երեկ՝ փետրվարի 23-ին, կայացած Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 25-րդ տուրի «Լեչեի» դեմ հանդիպումից հետո, որում հիանալի խաղ ցուցադրեց: Երեկվա գոլերից 2-ը խփվեցին Մխիթարյանի շնորհիվ: 13-րդ րոպեին նրա փոխանցումից հետո հաշիվը բացեց Ջենգիզ Ունդերը, իսկ 37-րդ րոպեին արդեն ինքը հիանալի գոլի հեղինակ դարձավ: Հարցազրույցում 31-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ պետք է փորձի ավելի լավ խաղալ:

«Ես լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել, կարող եմ ավելին սովորել եւ հենց դա եմ ես փորձում անել ամեն օր մարզումների ժամանակ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Ռոմայում» իր ապագայի մասին խոսելու համար վաղ է, սակայն իրենց հռոմեական թիմում ամեն ինչ դուր է գալիս:

Հանդիպման ընթացքում Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասին, որն էլ ավարտվել է գոլով: Բավական բարձր է նրա փախանցումների ճշգրտությունը՝ 83%: Ըստ Whoscored հեղինակավոր կայքի՝ նա թիմում ամենաբարձր գնահատականն ստացած ֆուտբոլիստներից է՝ 8.63: Նրան գերազանցում է միայն Էդին Ջեկոն (9.9):

Երեկ «Ռոմայի» կազմում աչքի ընկան նաեւ Էդին Ջեկոն (69-րդ րոպեին) եւ Ալեքսանդր Կոլարովը (80-րդ րոպեին): Ընդհանուր առմամբ թիմը հաղթեց 4:0 հաշվով: Տեւական ժամանակ հաղթանակներ չտանելուց հետո «գայլերը» հաղթում են 2-րդ խաղն անընդմեջ եւ առանց գոլ բաց թողնելու:

«Սա կարեւոր հաղթանակ էր մեր թիմի, ինքնավստահության, առաջիկա հանդիպումներից առաջ մեր տրամադրության համար: Հեշտ չէր: Մենք պետք վերագտնեինք այն խաղը, որը ցուցադրում էինք առաջնության առաջին հատվածում»,- ասել է Մխիթարյանը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» միավորների քանակը հասցրեց 42-ի եւ շարունակում է ընթանալ 5-րդ տեղում: 4-րդ տեղում ընթացող «Ատալանտայից» հետ է մնում 3 միավորով: Մխիթարյանը վստահ է, որ իրենք դեռ կարող են տեղ գտնել լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճել:

«Վստահ եմ, որ կարող ենք անել դա, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք, որպեսզի կենտրոնացած մնանք: Հիմա մենք կենտրոնացած ենք Եվրոպա լիգայի «Գենտի» դեմ, իսկ հետո էլ՝ առաջնության «Կալյարիի» դեմ խաղի վրա»,- ասել է նա:

«Գենտի» դեմ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 27-ին: Առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթել է 1:0 հաշվով: «Կալյարիի» դեմ Ա Սերիայի 26-րդ տուրի խաղը տեղի է ունենալու մարտի 1-ին:

Տպել
3470 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի