Ատելության քարոզի հեռահար նպատակները

23/02/2020 schedule14:38

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ատելության ու թշնամանքի քարոզին ու հիշեցրեց հոկտեմբերի 27-ը: Ընդդիմախոսներն էլ, ինչպես եւ սպասվում էր, ձեւացրին՝ իբր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ «եզրակացրին», թե փաստորեն ոստիկաններն ընդդիմադիր ակտիվիստներից մի քանիսին մի քանի ժամով բերման էին ենթարկել, որ հոկտեմբերի 27 կանխեն: Իրականում խոսքն այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության եւ թշնամանքի քարոզը ահաբեկչության  համար բարենպաստ միջավայր է ստեղծում, հետեւաբար՝ պետք է պայքարել այդ քարոզի դեմ, այդ թվում՝ նաեւ ահաբեկչության եւ այլ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման շրջանակներում:

Եվ իսկապես, այսօր երեւի քչերն են հիշում, բայց 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում լրատվական դաշտը բառացիորեն հեղեղված էր ատելության ու թշնամանքի քարոզով: Մի կողմից՝ հանրության զգալի մասը ոգեւորված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքով, մյուս կողմից՝ լրատվամիջոցներով անընդհատ «տեղեկություններ» էին շրջանառվում, թե իբր նախագահ Քոչարյանը եկել է երկիրը փրկելու «նախկին հանցավոր ռեժիմի դավաճաններից», բայց Վազգեն Սարգսյանը դա թույլ չի տալիս եւ դրանով իսկ խոչընդոտում է երկրի զարգացմանը: Ու ամենայն հավանականությամբ հենց այս փոխադարձ ատելության մթնոլորտն էր պատճառը, որ Նաիրի Հունանյանը վստահ էր՝ կմտնի Ազգային ժողով, կոչնչացնի «ժողովրդի արյունը ծծողներին», եւ հարյուր հազարավոր մարդիկ ցնծությամբ կլցվեն փողոցները՝ ողջունելու իրենց «ազատարարին»: Կամ էլ՝ նման մթնոլորտ ձեւավորողներն իրեն այդպես էին վստահեցրել: Ամեն դեպքում, չլիներ այդ մթնոլորտը՝ հոկտեմբերի 27-ն էլ կարող էր չլինել:

Նույնպիսի փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտ էր նաեւ 2008-ի մարտի 1-ից առաջ: Նախագահական ընտրությունների քարոզարշավը երեւի շատերն են հիշում՝ հեռուստացույցը միացնում էիր թե չէ՝ բոլոր եթերներից իշխանությունների վարձկանները հիմնական ընդդիմադիր թեկնածուին թուրք էին անվանում, պատկերում թուրքական ֆեսով՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, մեղադրում պետական դավաճանության մեջ...  Այդ ամենն ավարտվեց արյունալի բախումներով ու տասը զոհով, այսինքն՝ ժողովրդի դեմ բառիս բուն իմաստով իրականացված ահաբեկչությամբ: Չլիներ նախապես ձեւավորված այդ մթնոլորտը՝ չէր լինի նաեւ մարտի 1-ի ահաբեկչությունը: Բայց իշխանություններին «արդարացում» էր պետք. իբր՝ իրենք ոչ թե սեփական ժողովրդին են «գյուլլում», այլ միջազգային մութ ուժերի վարձկան դավաճանների կողմնակիցներին, ու իբր դա ոչ թե սեփական աթոռներն ու լափամանը պաշտպանելու համար են անում, այլ հանուն ազգային շահերի:

Հիմա Հայաստանում ատելության ու թշնամանքի քարոզի ծավալների առումով մոտավորապես նույն վիճակն է: Ընդ որում՝ շատերն են դա տեսնում, գուցե նաեւ հեռահար նպատակներն են հասկանում, բայց դեմն առնելու ձեւերը չեն գտնում (կամ էլ՝ նրանք, ովքեր պիտի գտնեն, առանձնապես մեծ ցանկություն չունեն): Ավելին՝ ըստ էության նպաստում են այդ քարոզչությանը, որովհետեւ եթե ինչ-որ ապաշնորհ գործողության արդյունքում երկրում ահաբեկչության մթնոլորտ ձեւավորողներից մի քանիսին բռնում-բաց են թողնում, ու դրանից հետո նրանց բառապաշարում լկտի հայհոյանքների չափաբաժինը միայն մեծանում է, ստացվում է, որ ըստ էության հակառակ արդյունքն արձանագրվեց:

Իսկ ատելության քարոզի ստվերային դիրիժորները ոգեւորված շփում են ձեռքերը՝ սպասելով այն օրվան, երբ քարոզչությունը կտա իր արդյունքը, եւ նոր «ռոմանտիկներ» կհայտնվեն: Իսկ առայժմ պետք է ընդամենը ատամներով պաշտպանել ատելության քարոզի իրավունքը եւ դա կանխելու ցանկացած փորձ ներկայացնել որպես խոսքի ազատության չտեսնված ոտնահարում:

Տպել
4601 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան