Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով այսօր սկսվեց վկաների հարցաքննության փուլը:

Դատակոչված երեք վկաներից երկուսը դատարան չէին ներկայացել: Նրանցից մեկը հայտնել էր, որ երկրում չէ, մյուսն էլ՝ որ կներկայանա հաջորդ դատական նիստին: Ըստ այդմ՝ այսօրվա նիստին հարցաքննվեց «էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալ Արթուր Հովսեփյանը:

Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ լրագրողներին արգելվեց տեսանկարահանել վկայի հարցաքննությունը: Ավելին՝ պաշտպանները միջնորդեցին արգելել նաեւ ձայնագրառումը՝ ասելով, թե դատարանի կողմից նիստն արդեն իսկ արձանագրվում է. «Եթե լրագրողները կդիմեն դատարան, դատարանը կորոշի կրիչը տրամադրել, թող տրամադրի, եթե՝ չէ, մենք կտրականապես դեմ ենք, որ տեսանկարահանվի կամ ձայնագրառվի»: Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա դատախազ Արթուր Մանուկյանը տեսանկարահանման կամ ձայնագրառման վերաբերյալ որեւէ առարկություն չուներ: Լսելով կողմերի դիրքորոշումը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մինչ դատաքննության ավարտն արգելել նիստերի տեսանկարահանումը, իսկ ձայնագրառումը՝ թույլատրել:

Ներկայանալով դատարանին՝ վկա Արթուր Հովսեփյանը հայտնեց, որ ճանաչում է, թե՛ Արսեն Դավթյանին, թե՛ Ռազմիկ Աբրահամյանին. «1995 թվականից համակարգում եմ, բազմիցս առիթ եմ ունեցել նախարարության կազմակերպված գիտաժողովների ընթացքում հանդիպել իրենց»,- ասաց նա՝ հավելելով, որ թշնամություն կամ բարեկամություն չունեն: 

Ըստ այդմ՝ Արթուր Հովսեփյանը պատմեց, որ 2019 թվականի մարտի 30-ին ինքը եւ Գարուշ Այվազյանը (ըստ ամենայնի՝ խոսքը Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի մասին է,- խմբ.) Արսեն Դավթյանի աշխատասենյակում որոշակի աշխատանքներն էին անում, ուռուցքաբանական ծառայությունների գների հաշվարկն էին նայում, քննարկում կնքվելիք պայմանագրի նախագիծը. «Ժամը 3-ի կողմերն Այվազյանի հետ դուրս եկանք ընդմիջման, գնացինք, վերցրինք սնունդը, հետ եկանք, այդ ժամանակ եկան ԱԱԾ աշխատակիցները, մեզ դուրս հրավիրվեցին, մենք երկուսով նստեցինք ընդունարանում, եւ ԱԱԾ-ն իր գործողությունները իրականացրեց փակ դռների հետեւում: Հետո արդեն մեզ ասացին, որ մենք ազատ ենք, կարող ենք գնալ»:

Դատավորը հարցրեց, թե հետո իրենք ինչ են իմացել, ինչի համար էին ԱԱԾ աշխատակիցները եկել, Արթուր Հովսեփյանն ասաց. «Հետո արդեն ԶԼՄ-ներով իմացանք, որ ինչ-որ գումար տալ-վերցնելու գործողություն է եղել, ես առավոտյան էլ եմ եղել Դավթյանի մոտ, այդ ժամանակ «Ասիական զարգացման բանկի» փորձագետ էի, առողջապահության հայեցակարգն էինք քննարկում Դավթյանի հետ, որ դուրս եկա, տեսա՝ Աբրահամյանը դռան մոտ սպասում էր, ես բարեւեցի ու անցա»:

Վկայի խոսքով՝ երբ ժամը 12-ի մոտակայքում վերադարձել է, Արսեն Դավթյանի մոտ է եղել նաեւ «ԱՐՄԵԴ» առողջապահական ծրագրի ներկայացուցիչը. «Եթե չեմ սխալվում, անունը Ավետ էր, ազգանունը՝ Մանուկյան, Ռազմիկ Աբրահամյանն այլեւս այդտեղ չէր»: Վկան նշեց, որ ավել ոչինչ չունի հայտնելու:

Դատախազ Արթուր Մանուկյանը հետաքրքրվեց, թե որքանով է վկան տեղեկացված Նախարարության կողմից բժշկական կենտրոններին տրվող ֆինանսավորման մասին: Արթուր Հովսեփյանը նշեց, որ տեղեկացված է միայն «Էրեբունի» բ/կ-ի մասով. «Տարին մեկ Նախարարությունը կնքում է պայմանագրեր բոլոր բուժհիմնարկների հետ պետական պատվերի մեր տված հայցերի հիման վրա, տալիս են սահմանափակ բյուջե, որը որոշ դեպքերում կարող է փոփոխվել»: Դատախազը հարցրեց, թե ով է բյուջեի վերջնական որոշողն ու այդ պրոցեսը համակարգողը. «Եթե չեմ սխալվում, վերջնական որոշողը նախարարն է, համակարգողն այդ ժամանակ եղել է Արսեն Դավթյանը»,- պատասխանեց վկան:

Արթուր Հովսեփյանին հարց հղեց նաեւ ամբաստանյալ Արսեն Դավթյանը: Վերջինս հետաքրքրվեց՝ այդ փոփոխությունները կատարվում էին արդյոք փաստացի կատարված աշխատանքների առկայության դեպքում. «Այո՛, եթե տարվա ընթացքում գերակատարում էինք անում, ասենք, պետական պատվերի շրջանակում ավելի հիվանդ էինք ընդունում, բյուջեն անցնում էր, մենք հայտ էինք ներկայացնում, բայց այդ գումարը կարող է՝ տային, կարող է՝ չտային, պայմանագրով սահմանված գլոբալ բյուջե կա, որից ավելի գումար նախարարությունը իրավունք ունի չվճարել»:

Ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանն էլ խնդրեց նշել, թե որքան են կազմել իրենց 2018 եւ 2019 թվականի բյուջեները, թե նախարարի հրամանով քանի միլիոն դրամ է ավելի հատկացվել: Վկան նշեց, որ թվերը հստակ հիշել չի կարող. «2018 թվականի մեր բյուջեն երեք միլիարդից ավելի էր, 2019-ին էլ՝ մոտավորապես նույն թիվը, ավելի չի եղել»: Դիլբանդյանը հայտարարեց՝ քրեական գործում կան տվյալներ, որ ավելի է եղել, ինչին արձագանքելով էլ՝ Արթուր Հովսեփյանն ասաց. «Դրա համար եմ ասում՝ հստակ չեմ հիշում, եթե դատարանին պետք են, կարող եմ ներկայացնել»:

Վկայի հարցաքննությամբ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 3-ին:

Արսեն Դավթյանը, հիշեցնենք, մեղադրվում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Ռազմիկ Աբրահամյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Դեպքի մասին հայտնի դարձավ 2019 թվականի ապրիլի 1-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ բժշկական հաստատության տնօրենը (Ռազմիկ Աբրահամյանը,-խմբ.) նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ, ինչի դիմաց փոխնախարարին հենց նրա աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արսեն Դավթյանը մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
3079 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին