Պիտի հաստատենք մեր հեղափոխությունը. Օսլոյում բնակվող կինը որոշել է հետեւել Փաշինյանի կոչին եւ հանրաքվեի օրը լինել ՀՀ-ում

Այս ամսվա սկզբին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ կոչ անելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին, լինել Հայաստանում:

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թ․ Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել»,- ասել էր վարչապետը:

Նրա էջում՝ տեսանյութի տակ, բազմաթիվ քաղաքացիներ գրառումներով հայտնում են, որ իրենք արդեն տոմսեր են գնել եւ ապրիլի 5-ին լինելու են Հայաստանում:

Զրուցել ենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող Անահիտ Ավագյանի հետ, որը հետեւել է վարչապետի կոչին, ինքնաթիռի տոմս է գնել եւ ապրիլի 3-ին լինելու է Երեւանում:

- Տիկի՛ն Անահիտ, երբվանի՞ց եք ապրում Օսլոյում: Ինչպե՞ս է ստացվել, որ գնացել եք Հայաստանից:

- 2000 թվականին աղջիկս եկավ Նորվեգիա՝ մագիստրատուրա սովորելու: Հայաստանում հայտնի պատճառներով (կոռուպցիա եւ այլն) հնարավորություն չկար լավ կրթություն ստանալու: Սովորելուց հետո սկսեց աշխատել, ամուսնացավ նորվեգ տղայի հետ ու մնաց այստեղ: Տղաս էլ Մոսկվայում է ապրում, ու որպեսզի ես մենակ չմնամ, որոշեցի գալ աղջկաս մոտ: Քաղաքացիություն դեռ չեմ ստացել, բայց մշտական ապրելու իրավունք ունեմ:

- Իսկ Ձեզ մոտ շա՞տ կան հայեր:

- Նորվեգիայի համայնքը փոքր է, կարող է 100 ընտանիք լինել ամենաշատը: Հիմնականում ապրում են Օսլոյի շրջակայքում եւ դեպի հարավ: Երեւանից եկած շատ խելացի ծրագրավորողներ կան, որ այստեղ գործ են գտել, ընտանիքներով եկել, լավ վճարվում եւ աշխատում են:

- Կարդացի ձեր գրառումը, որ պատրաստվում եք Հայաստան գալ: Հանրաքվեին մասնակցելու կո՞չն է հայրենիք գալու առիթ տվել:

- Այո՛, հենց վարչապետի կոչին հետեւելով եմ գալիս: Շատ ոգեւորվեցի, երբ լսեցի այդ կոչը, ափսոս, որ ընտանիքում միայն ինձ է հարմար: Միշտ հեռվից սրտի թրթիռով եմ հետեւել Հայաստանում տեղի ունեցածին, սրտանց ցանկացել եմ, որ ամեն ինչ լավ լինի, հիմա առիթ կա. մի բանով էլ ես օգտակար լինեմ:

- Հեղափոխության օրերին չե՞ք եկել Երեւան:

- Ցավոք՝ ոչ, բայց ամեն վայրկյան հետեւել ենք իրադարձություններին, հոգով, սրտով հայրենիքում էինք: Նույնիսկ 5 տարեկան թոռնիկս է իր նորվեգ ընկերուհիներին պատմում, թե ով է Նիկոլ Փաշինյանը:

- Ինչո՞վ եք կարեւորում հանրաքվեն:

- Կարեւորում եմ նրանով, որ մի անգամ եւս մենք պետք է «Այո» ասենք մեր ազատ, անկախ երկրին, պետք է վերջ դրվի անարդար արդարադատությանը, մեկ անգամ եւս պետք է վերահաստատենք, որ միասնական ենք, մեր վարչապետի կողքին ենք, պետք է հաստատենք մեր հեղափոխությունն ու շարժվենք առաջ՝ մերժելով հին բարքերը, կոռուպցիան եւ ՀՀԿ մնացորդներին:

- Հնարավո՞ր է՝ այս այցն առիթ դառնա եւ մնաք հայրենիքում:

- Միակ խնդիրն այն է, որ մենակ չեմ կարող մնալ: Աղջիկս չի գա, որովհետեւ ամուսինն այստեղից է, որոշել են ապրել այստեղ: Չնայած պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո ե՛ւ տղաս, ե՛ւ աղջիկս Երեւանում բնակարան են գնել: Հիմա աղջիկս ավելի հաճախ կկարողանա Երեւանում լինել: Իսկ տղաս մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին, շատ-շատ է ուզում, բայց չի կարող թողնել այնտեղի աշխատանքը. հիփոթեկ պետք է վճարի, ընտանիք պահի: Աստված մեծ է, երեւի կստացվի:

- Իսկ ի՞նչն է խնդիրը, իր մասնագիտությամբ աշխատանք այստեղ դժվա՞ր է գտնել:

- Դեղամիջոցների եւ կոսմետիկայի գրասենյակում ֆինանսական տնօրեն է, բարձր աշխատավարձ է ստանում: Ինքը դիմել էր Հայաստանի կադրային բանկ, բայց առայժմ արձագանք չի ստացել: Չի կարող գալ, 6 ամիս աշխատանք փնտրել: Իսկ եթե գտնի աշխատանք, այդ պարագայում հեշտ կլինի կողմնորոշվելը:

Տպել
5984 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել