Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) փետրվարի 21-ին աննախադեպ համերգային ծրագիր է պատրաստել, որը նվիրված է Բեթհովենի 150-ամյակին:

Այդ առիթով Երեւանում են «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ դիրիժոր Ջոն Նելսոնն ու գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Երաժիշտներն առաջին անգամը չէ, որ գտնվում են այստեղ եւ նախքան համերգը իրենց տպավորությունների եւ սպասվող համերգային երեկոյի մասին կիսվեցին լրագրողների հետ՝ հրավիրված ասուլիսում։

Համերգը ղեկավարելու է Ջոն Նելսոնը, որն էլ ներկայացրեց, թե երեկոյի ընթացքում հանդիսատեսին ինչ է սպասվում. կատարելու են Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը, որը հայաստանյան պրեմիերա է, եւ Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը: Նա նկատեց, որ երեկոն իսկպաես հաջողված է լինելու:

Նելսոնը վերջին անգամ 11 տարի առաջ էր եղել Հայաստանում: Նա հավաստիացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է ապրել, ինչի կապակցությամբ շնորհավորեց Թոփչյանին: Նա նկատեց, որ նվագախմբը բարձր մակարդակի վրա է: «Եթե կարողանում ես ճիշտ ներկայացնել Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, որը շատ դժվար է, ուրեմն հաջողել ես: Բեթհովենը բարդ մարդ էր, ագրեսիվ, չէր հարմարվում հասարակությանը: Այդ ամենն արտացոլվել է 5-րդ սիմֆոնիայում: Հրաշալի է, որ նվագախումբը կարողանում է ֆանտաստիկ մեկնաբանել այդ ստեղծագործությունը»,- ասաց դիրիժորը:

Անդրեաս Ֆրյոլիխն էլ նշեց` արդեն իսկ պատիվ է ունեցել աշխատել Թոփչյանի հետ, իսկ այժմ պատիվ ունի համագործակցել մեկ այլ ականավոր կոմպոզիտորի` Ջոն Նելսոնի հետ: «Մենք առաջին անգամ ենք միասին ներկայանալու, բայց տպավորություն է, որ երկար տարիներ ենք  համատեղ ելույթ ունենում»,-ասաց դաշնակահարը: Ի դեպ նշենք, որ Ֆրյոլիխը համերգին հանդես է գալու որպես մենակատար:

Անդրադառնալով Բեթհովենին` Ֆրյոլիխը պատմեց, որ ապրում է Բեթհովենի ծննդավայրում` Բոնում, եւ մեծացել է նրա երաժշտության ներքո: «Բեթհովենի ստեղծագործությունները մարդկությանն ավելի բարի են դարձնում, եւ նրա գործերի առանձնահատկությունն այն է, որ կոմպոզիտորը մշտապես կոտրում էր երաժշտության մասին կարծրատիպերը, խախտում կանոնները, նաեւ հումորի հրաշալի զգացում ուներ»,- նկատեց դաշնակահարը:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ Ջոն Նելսոնը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի եւ Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ:  2009 թվականին Հայաստանում ելույթ է ունեցել ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբի հետ: «Ունկնդիրը Նելսոնին շատ է սիրել: Իսկ Գերմանիայից ժամանած եւ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը Մոցարտի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանող է: Ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան եւ ցանկանում է այլ կոմպոզիտորի գործեր նվագել, ես հորդորում եմ կրկին Մոցարտ կատարել»,- շեշտեց Թոփչյանը:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինիս համոզմամբ՝ մենք հաճախ ենք խոսում, որ եվրոպական արժեքներ կրող, այդ արժեքները պահպանող երկիր ենք, բայց  այդ ձեւակերպումները հաճախ խորքային մեկնաբանություն չեն ստանում: «Կարծում եմ` Բեթհովենն այն տիեզերական մեծության անունն է, որին առնչվել ենք դասական երաժշտության ձեւավորման ամբողջ պատմության ընթացքում: Փառատոնը փայլուն առիթ է, որ մենք եւ մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծենք,  որ ոչ միայն ունենք ու պահպանում ենք ազգային արժեքներ, այլեւ միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային»,- ասաց Արա Խզմալյանը:

Փոխնախարարի կարծիքով` փառատոնը հրաշալի առիթ է ասելու, որ մենք եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթության ու մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, հասկանալի լեզվով:

Տպել
1734 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում