Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Եվրամիության գլխավոր ծրագրերի ֆինանսավորումը կսառեցվի, եթե միության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները  մոտակա օրերին չկարողանան համաձայնության գալ 2021-2027 թվականների համար նախատեսված յոթամյա բյուջեի շուրջ:

Այս մասին այսօր  Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը միության անդամ երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովից առաջ. այն տեղի կունենա փետրվարի 20-ին:

«Գործարքը պետք է հնարավորինս շուտ կայանա: Առանց այդ համաձայնության, կարեւոր ծրագրերը զրկված կլինեն ֆինանսական միջոցների օգտագործման օրինական հիմքերից»,-ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելի քաղաքականությունը շատ բան է կորցնում բյուջեի պլանի շուրջ համաձայնության բացակայությունից:

«Առանց այդ գործարքի, Եվրամիությունը չափազանց շատ ժամանակ է վատնում բանակցությունների վրա՝ առկա խնդիրները լուծելու փոխարեն», - ասել է նա:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ նույնիսկ եթե գագաթնաժողովում պայմանավորվածություն ձեռք բերվի, ԵՄ խորհուրդը ստիպված կլինի սպասել Եվրախորհրդարանի հավանությունը ստանալուն: «Գործարքի հասնելը պատմության վերջը չէ: Երբ այն ձեռք բերվի, պետք է համաձայնեցվի Եվրախորհրդարանի հետ: Եվ դա նույնպես դժվար է լինելու, բավական ժամանակ կպահանջվի», - պարզաբանել է ԵՄ ներկայացուցիչը:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հունվարի վերջին հայտարարել էր ԵՄ յոթամյա բյուջեի շուրջ արտակարգ գագաթնաժողով հրավիրելու մասին, քանի որ այդ հարցի շուրջ եվրոպական ինստիտուտների միջեւ բանակցությունները սառեցվել էին լուրջ տարաձայնությունների պատճառով:

Ըստ 2019-ի երկրորդ կեսից Եվրամիությունում նախագահող Ֆինլանդիայի ԵՄ Խորհրդի՝ նոր բյուջեի մասին վերջին առաջարկի, միության բյուջեի ֆինանսավորման համար գումարը պետք է հասնի 1,08 տրիլիոն եվրոյի: Դա կազմում է ԵՄ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի 1.07% -ը: Ավելի ուշ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը թարմացրել էր ֆիննական կողմի առաջարկը ՝ առանց էական փոփոխությունների, որի կապակցությամբ էլ Եվրախորհրդարանը արդեն հայտարարել է, որ այն չի հաստատի:

2014-2020 թվականների վերջին յոթամյա շրջանով, որն արդեն մոտենում է ավարտին, ԵՄ բյուջեն կազմել է 1,087 տրիլիոն եվրո: Սրանք մոտավորապես նույն թվերն են, որոնք ֆիննական կողմն է առաջարկում առաջիկա 7 տարիների համար: Ավարտին մոտեցող ընթացիկ շրջանում այդ գումարը հավասար է միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի 1.03% -ին:

Տպել
1783 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում