Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի երեկվա գրառումը այն մասին էր՝ ինչ պահանջվում էր ապացուցել ապրիլի 5-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախաձեռնողներից. որ Սահմանադրական դատարանը քաղաքական կողմ է՝ չնայած դրա լիազորությունը չունի:

Մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ ֆեյսբուքի իր էջում «Մի մասնակցեք հանրաքվեին» հեշթեգով գրառում էր կատարել: Ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվանելով կեղծ օրակարգ, մեծ անօրինականություն՝ նա հայտնել էր, թե իր կյանքում առաջին անգամ չի մասնակցելու այդ հանրաքվեին եւ նույնը կոչ է անում իր ընկերներին, բարեկամներին:

Ստորեւ մեր զրույցը Ռուբեն Ռուբինյանի հետ.

- Պարոն Ռուբինյան, հավանաբար նկատել եք, որ Սահմանադրական դատարանը վերջերս ակտիվացել է. համացանցում նիստերի վերաբերյալ իվենթներ են բացվում, դրանք լուսաբանելու հրավերներ արվում, ուղիղ եթերներ կազմակերպվում: Ինչո՞վ եք պայմանավորում այս անսպասելի ակտիվությունը:

- Կարող են լինել մեկնաբանություններ, որ այդ ակտիվությունը կապված է սպասվող հանրաքվեի հետ, բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն է բացահայտ քաղաքական հայտարարություններ անում եւ կոչ անում բոյկոտել հանրաքվեն: Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականն (Գրիգոր Մուրադյանը-խմբ.) է ըստ էության հանրաքվեն անվանում իրավագիտության տապալում: Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ կարծում եմ, որ եթե նրանց այս խոսքերը չեն հերքվում կամ նրանք աշխատանքից չեն ազատվում՝ կարող են որոշ շրջանակներ ենթադրել, որ սա նաեւ ՍԴ նախագահի եւ/կամ անդամների տեսակետն է, եւ նրանք միջնորդավորված կերպով քաղաքական հայտարարություններ են անում:

- Դուք միանգամից պատասխանեցիք նաեւ իմ երկրորդ հարցին՝ Էդգար Ղազարյանի գրառման վերաբերյալ: Կարո՞ղ եք ասել՝ այդ գրառումը անակընկա՞լ էր ձեզ համար: Հայտնի չէ՞ր, թե նա ինչ քաղաքական հայացքներ ունի:

- Երկու բան է պետք տարբերակել: Իհարկե հայտնի է, որ Էդգար Ղազարյանը առնվազն թղթաբանորեն Հանրապետական անցյալ ունի, իսկ բովանդակային առումով ամենայն հավանականությամբ նաեւ ներկա, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը բացահայտ քաղաքական հայտարարություն է անում եւ կոչ է անում բոյկոտել հանրաքվեն: Այստեղ երկու տարբերակ կա: Մեկը անհավանական տարբերակ է՝ ենթադրենք դա իր մասնավոր կարծիքն է եւ ՍԴ-ն չի կիսում այդ կարծիքը կամ համարում է, որ ճիշտ չէ, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը նման հայտարարություն անի: Բայց այդ դեպքում կամ պետք է պարզաբանում հնչեր կամ աշխատանքից հեռացվեր պարոն Ղազարյանը: Բայց քանի որ դա չի արվում, ըստ էության ՍԴ-ն ներքաշվում է քաղաքականության մեջ, ինչը պահանջվում էր ապացուցել: ՍԴ ճգնաժամի կարեւոր պատճառներից մեկն այն էր, որ ՍԴ նախագահը դառնում է քաղաքական ընդդիմախոս, ինչի լիազորությունը նա չունի:

- Քաղաքական առումով խնդիրը պարզ է: Իսկ իրավական խնդիր կա՞: Պե՞տք է իրավական գործընթաց հետեւի այս հայտարարություններին:

- Չեմ կարող ասել, ես չեմ ձեր հարցի հասցեատերը: Իմ գործը բարձրաձայնելն է, ես դա արել եմ:

- Էդգար Ղազարյանի այս գրառումը, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի երեկվա հայտարարությունները, թե ՍԴ-ում ճգնաժամ չի եղել եւ չկա, ինքը պատրաստ է ստորագրել վերջին 20 տարիների իր որոշումների տակ եւ այլն, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պահվածքը այս ամենը վկայո՞ւմ են, որ ՍԴ-ն թաքնված կերպով «Ոչ»-ի քարոզչություն է անում:

- Կարող են այդպիսի մեկնաբանություններ լինել, եւ ես կարծում եմ, որ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս ամբողջ խնդիրը. որ մենք ունենք Սահմանադրական դատարան, որն առնվազն ընկալվում է որպես քաղաքական կողմ:

- Պարոն Ռուբինյան, իսկ Էդգար Ղազարյանի, մյուսների պահվածքը զուտ մարդկային առումով ընկալելի չէ՞, եթե հաշվի առնենք, որ մարդիկ շուտով ենթադրաբար աշխատանք են կորցնելու:

- Իրենց պահվածքը ցուցիչ է խնդրի, բայց կարեւոր չէ այդ խնդրի լուծման առումով: Քաղաքացիները շատ հեշտ ճանապարհ ունեն այս խնդիրը լուծելու, այն է՝ գնալ ընտրատեղամաս, մասնակցել հանրաքվեին եւ քվեարկել այո:

- Իսկ ի՞նչ քայլեր է անելու «Այո»-ի շտաբը՝ այդ մասնակցությունը ապահովելու համար:

- Շտաբի ղեկավարը (Սուրեն Պապիկյան-խմբ.) մոտ օրերս ասուլիսով հանդես կգա եւ այդ բոլոր քայլերը կներկայացնի:

- Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ խորհրդարանական ուժերից մեկը մարզերում «Ոչ»-ի քարոզարշավ է անում: Կարո՞ղ եք ասել, թե որ ուժի մասին է խոսքը:

- Ես չգիտեմ ինչի մասին էր խոսում պարոն Գաբրիելյանը, բայց կարող եմ ասել մի բան, որ բոյկոտի քարոզը ըստ էության նույն «Ոչ»-ի քարոզն է: Ինչո՞ւ, որովհետեւ գուցեեւ քարոզարշավը լինի տարբեր, բայց ակնկալվող արդյունքը նույնն է, որ «Այո»-ն չհաղթի եւ, հետեւաբար, խնդիրը առաջարկվող տարբերակով չլուծվի:

- Եթե հաշվի առնենք, որ եւ «Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել են հանրաքվեն բոյկոտելու մասին՝ Ձեր կարծիքով «Ոչ»-ի քարոզիչները ինչո՞ւ բացահայտ հանդես չեն գալիս, նույն այդ խորհրդարանական ուժին ի՞նչն է խանգարում միանալ «Ոչ»-ին:

- Շատ պարզ պատճառով. նախ ակնհայտ է բոլորին, որ ցանկացած արդյունքի դեպքում «Ոչ»-ը տասնյակ անգամներ ավելի քիչ ձայն է հավաքելու, քան «Այո»-ն: Բացի դրանից, կա քվորումի հարց. որպեսզի «Այո»-ն հաղթի՝ անհրաժեշտ է առնվազն 650 հազար քաղաքացու «Այո» քվեարկություն: Երեւի թե իրենց հաշվարկներով մի քիչ ավելի հեշտ է այնպես անել, որ քվորումը չապահովվի, քան այնպես անել, որ «Ոչ»-ը հաղթի:

Տպել
5561 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց