Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի պաշտոնանկությունը կապված է նրա կատարած աշխատանքի արդյունավետության հետ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ի տարբերություն այլ պաշտոնների՝ վարչական շրջանի ղեկավարի դեպքում նշում ենք՝ ինչի հետ կապ ունի նրա ազատումը. այս դեպքում աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ կապ ունի»,- ասաց Կարապետյանը:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը: Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին ազատման դիմում էր գրել: Այս պահին Նուբարաշեն վարչական շրջանի պաշտոնակատարն է նրա տեղակալը:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ Թելման Թադեւոսյանի աշխատանքը բավականին բարձր է գնահատվել: Խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել, որ քաղաքապետը գերադասեց, որպես լավ ղեկավարի, Թադեւոսյանին Նուբարաշենից տեղափոխել Աջափնյակ: «Քաղաքապետի համար Էականը համակարգեր ստեղծելն է, որպեսզի դրանք աշխատեն անկախ անձերից: Ասածիս համատեքստում, երբ խոսում ենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատանքները գոհացուցիչ են եղել, խոսում ենք համակարգի կայացվածության մասին եւ ակնկալում, որ անկախ կառավարող անձից՝ համակարգը կշարունակի լավ աշխատել: Վարչական շրջանների տարբերության մասին այդպես միանշանակ ասել չեմ կարող»,- ասաց Կարապետյանը:

ՀԺ-ն զրուցել է նաեւ Գեւորգ Բաբայանի հետ նրա աշխատանքից ազատման եւ այլ մանրամասների շուրջ:

Պարո՛ն Բաբայան, երե՞կ եք դիմում ներկայացրել:

- Այսօրվանից վարչական շրջանի ղեկավար չեմ: Մի փոքր կհանգստանամ եւ այլ աշխատանքի կանցնեմ, որովհետեւ վարչական շրջանի աշխատանքն իսկապես ծանր էր:

Մամուլում հրապարակումներ կան, որ Երեւանի քաղաքապետարանից Ձեզ ազատել են ապօրինի շինարարությունները կոծկելու համար: Այժմ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

- Մաշտոցի բաժնում չգիտեմ՝ գործ կա հարուցված թե ոչ, բայց այս ընթացքում բավականին շատ բողոքներ են եղել, մարդիկ գնացել են Մաշտոցի բաժին, բողոքներ են ներկայացրել, քննություն է ընթացել, բայց գործ չի հարուցվել, որովհետեւ փաստեր չկան: Տարբեր առիթներ են եղել, միայն իմ դեմ չեն բողոքել, այլ այս ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ: Հիմա դա էլ կարող է հերթական դեպքերից մեկը լինել, քաղաքապետարանը բողոք է ստացել նախկին աշխատակցից, որը հաստիքացուցակի կրճատման պատճառով դուրս է մնացել եւ ազատվել: Բողոքող անձն աշխատում էր՝ որպես քաղաքաշինության տեսուչ: Քաղաքապետարանին բացատրություն եմ ներկայացրել, բայց քանի որ ազատված անձի ներկայացրած բողոքն ու իմ տված բացատրություններն իրարամերժ են եղել, քաղաքապետարանը գործն ուղարկել է ոստիկանություն: Չգիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, որքան գիտեմ՝ նախաքննության փուլում է:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ձեր ազատման պատճառը կատարած աշխատանքի արդյունավետության գնահատման հետ է կապված: Ստացվում է՝ Ձեր կատարած աշխատանքներից այնքան էլ գոհ չեն եղել: Այս ընթացքում քաղաքապետի հետ խոսակցություններ ունեցե՞լ եք, ինչ է ասել, դժգո՞հ է եղել ընթացքում:

- Արդյունավետության մասին գնահատական տվողն առաջին հերթին երեւի թե բնակիչներն են, ապա՝ Երեւանի քաղաքապետը: Իսկ ակնհայտ բողոքներ, որպես այդպիսին, չեն եղել: Հանդիպումներ քաղաքապետի հետ ու խոսակցություններ տարբեր հարցերի շուրջ, բնականաբար, եղել են: Քաղաքապետը մի հարցում գոհ է եղել, մեկ այլ հարցում՝ դժգոհ: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ քաղաքապետը շատ գոհ է եղել, բայց ընդհանուր առմամբ բողոքներ... չեմ կարծում:

Ազատման մասին Ձեր տեքստում հայտարարել էիք, որ գնում եք՝ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելու մեկ այլ ազգօգուտ գործում։ Որտե՞ղ եք աշխատելու: Նոր առաջարկ ունե՞ք:

- Անկեղծ ասած՝ երեւի մի երեք օրից կլրանար 1 տարի 4 ամիսը, որ ես վարչական շրջանի ղեկավար եմ աշխատել, այս ընթացքում ոչ մի օր չեմ գտնվել արձակուրդում, անգամ շաբաթ-կիրակին ազատ չեմ եղել: Հիմա կփորձեմ մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո նոր մտածել նոր աշխատանքի մասին:

Տպել
5414 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում