Երևան
16 °C
Հայկական շուրջ 160 բեռնատարներ արդեն 10 օր է՝ կանգնած են Վերին Լարսի անցակետում եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ ձյան պատճառով խցանում է առաջացել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց բեռներ տեղափոխող ընկերություններից մեկի ղեկավար՝ Աշոտ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը հիմնականում վրացական կողմի հետ է առնչվում. «Մեր Տարածքային կառավարման նախարարը օրեր առաջ այցելել էր այստեղ: Խնդիրը՝ թե՛ Հայաստանից գնացող բեռնատարների համար է ստեղծվել, թե՛ Հայաստան եկող: Ռուսական կողմը կուտակումներ չի առաջացնում: Վրացական կողմում ճանապարհը միակողմանի է, ձյունը չեն մաքրել, որ երկկողմանի լինի: Պետք է Վրաստանի կառավարությանը խնդրել, որ այս ժամանակահատվածում այդ ճանապարհին գտնվող թունելի կողքերը մաքրի, որ խցանումները վերանան: Այստեղ մարդիկ բոմժի կարգավիճակում են»:
Գասպարյանն ասաց, որ երեկ կարողացել են անցնել փետրվարի 1-ից սպասող բեռնատարները: Խնդիրը միայն բեռնատարների հետ է կապված: «Կոբիի հատվածում միակողմանի է ճանապարհը, մի կողմից թողնում են, հետո հոսքը դադարեցնում են՝ մյուս կողմից են թողնում: Այսինքն Վրաստանից դեպի Ռուսաստան են թողնում, հետո փոխում են Վրաստանից դեպի Ռուսաստան հատված: Բայց այդքան ձյուն էլ չկա, որ ասեմ մարդիկ չեն հասցնում»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են կարողացել վարորդներն այդքան օր դիմանալ, Գասպարյանը պատասխանեց. «Մեքենաների մեջ են մնացել: Մոտակա խանութներից սննդի հարցը լուծել են: Այս աշխատանքի ձեւն է այդպես՝ հասկանում ենք, բայց հարցը պետք է լուծել, որ այսքան օր չձգվի»:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը մեր զրույցում ասաց, որ վերջերս վրացական կողմի հետ հանդիպել են, այդ ժամանակ անդրադարձ է եղել այն հարցին, որ հնարավոր է վարորդները խցանման մեջ հայտնվեն, ինչն օբյեկտիվ է. «Նախարարը այցի ժամանակ հանդիպել էր վարորդների հետ, տեղի դեսպանության աշխատակիցները աջակցություն են ցուցաբերում վարորդներին»:
Անդրադառնալով վրացական կողմում ձյան պատճառով ստեղծված խցանմանը Մուրադյանն ասաց. «Դա այլ երկրում գտնվող տարածք է եւ անում է վրացական կողմը: Եթե այնպիսի արտակարգ վիճակ ստեղծվի, որ վրացական կողմը դիմի հարեւան երկրներին օգնության համար՝ խնդիր չկա: Բայց ամեն տարի այս խնդիրը լինում է, ուղղակի Վրաստանի տարածքում է դա գտնվում եւ մաքրման աշխատանքն էլ իրենք պետք է իրականացնեն»:
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
© 2024 Հայկական ժամանակ