Ամեն ինչ էլ հնարավոր է. Վահրամ Դումանյանը չհերքեց, որ կարող է առաջադրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Երևանի պետական համալսարանը պատրաստվում է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, իսկ մինչ այդ մամուլում տարածվում են այդ պաշտոնի հավանական թեկնածուների անունները: Նրանց մեկը ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է:

Վերջինս մեզ հետ զրույցում չժխտեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն հստակ որոշում դեռեւս չունի, մասնակցության հայտ էլ առայժմ չի ներկայացրել: Հարցն իր համար այսօր օրակարգային է, եւ ցանկանում է մինչ այդ լրջորեն մտածել, քանի որ ռեկտորի աշխատանքը պատասխանատու գործ է:

Իր թեկնածությունն առաջադրելու դեպքում նախնական ծրագրերի եւ անելիքների մասին խոսելիս Դումանյանն առանձնացրեց բուհում տիրող մթնոլորտը, որն ըստ նրա, այսօր լավագույնը չէ եւ իրեն դուր չի գալիս: «Առաջին կարեւորագույն խնդիրը, որ ես տեսնում եմ, պետք է ԵՊՀ-ն վերածնվի, վերագործարկվի այն իմաստով, որ մթնոլորտը դառնա իրոք համալսարանական, ջերմ, բարի եւ պրոֆեսիոնալ»,- ընդգծեց Դումանյանը:

Իսկ թե ինչ է անհրաժեշտ՝ հասնելու համար այդ արդյունքին, ըստ նրա, բարդ հարց է. ԵՊՀ-ն մեծ կառույց է, եւ պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ խնդիրներին:

Նշենք, որ մամուլում նաեւ շրջանառվում են բուհի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի եւ Իրավաբանության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի անունները:

Ավելի վաղ Ռուբեն Մելքոնյանը լրագրողի հետ զրույցում չէր հերքել այս լուրը՝ ընդգծելով, թե չի բացառում, որ կառաջադրվի:

Վահե Հովհաննիսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Ընդգծենք, որ նա դեռեւս անցած տարի բուհի ռեկտորի պաշտոնակատարի 2 թեկնածուներից մեկն էր: Բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկության արդյունքում նա հավաքել էր 11 ձայն, իսկ Գեղամ Գևորգյանը՝ 21՝ դառնալով բուհի ռեկտորի պաշտոնակատար: Նույն Գեղամ Գրիգորյանն արդեն հայտարարել է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին ինքը չի մասնակցելու՝ վկայակոչելով առաջացած տարիքը: 

Հիշենենք, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7- է, իսկ արդեն նույն ամսի 23-ին Մայր բուհում ռեկտորի մրցույթ կանցկացվի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանից Հայկական ժամանակը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մրթույին մասնակցելու դիմում-հայտեր չեն ստացվել: 

Տպել
2077 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ